Սարոս (հուն․՝ σάρος) կամ դրակոնիկ շրջան, կազմված 223 սինոդական ամիսներից (միջինում մոտ 6585,3213 օր կամ 18,03 արևադարձային տարի), որոնց ընթացքում Լուսնի և Արեգակի խավարումները մոտ նախկին հերթականությամբ են կրկնվում[1].

Այս շրջանը համարվում այն բանի արդյունքը, որ 223 Լուսնի սինոդական ամիսները (18 օրացուցային տարի և 10⅓ կամ 11⅓ օր, նահանջ տարիների քանակից այդ շրջանում) գրեթե հավասար են 242 դրակոնիկ ամիսներին (6585,36 օր), այսինքն 6585⅓ օրից Լուսինը ետ է վերադառնում այդ նույն սիզիգիային և ուղեծրի կենտրոնակետին։ Նաև դեպի կենտրոնակետ ետ է վերադառնում խավարման համար երկրորդ կարևոր լուսատուն՝ Արեգակը, քանի որ անցնում է ամբողջ թվով դրակոնիկ տարի (19, կամ 6585,78 օր), այդ շրջանում է Արեգակը նորից անցնում Լուսնի կենտրոնակետի ուղեծրով[2]. Բացի այդ, 239 Լուսնի անոմալիստիկ ամիսները հավասար են 6585,54 օրվան, այսինքն համապատասխան խավարումներն ամեն սարոսին տեղի են ունենում նույն Երկրից Լուսնի հեռանալուն և ունեն նույն տևողությունը[1]։ Մեկ սարոսի ընթացքում միջինում տեղի են ունենում 41 արեգակի խավարում (որոնցից մոտ 10-ը լրիվ են) և 29 Լուսնի խավարում[2].

Առաջին անգամ Լուսնի խավարումները գուշակել սարոսի օգնությամբ սովորել էին հին Բաբելոնում[3]. Լավագույն հնարավորությունները խավարումները գուշակելու համար համարվում է այն շրջանը, որը հավասար է երեք սարոսի՝ էկսելիգմոսը(հուն․՝ ἐξέλιγμος), որը ներառում է օրերի ամբողջ թիվ, որն օգտագործվում էր Անտիկիթերայի սարքում[4].

Բերոզ սարոս են անվանում օրացուցային շրջանը, որը տևում է 3600 տարի; ավելի փոքր շրջանները կրում էին ներոս (600 տարի) և սոսսոս (60 տարի) անունները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հոդված սարոսի մասին ՆԱՍԱ-յի կայքում:
  2. 2,0 2,1 Բակուլին Պ.Ի., Կոնոնովիչ Է.Վ., Մոռոզ Վ.Ի., § 83: Սարոս, Ընդհանուր աստղագիտության դասընթաց, «5-րդ հրտ.» — 148—149, էջեր 148—149 — 148—149 էջ։
  3. Pannekoek A. The Origin of the Saros, Koninklijke Nederlandse Akademie van Wetenschappen, Proceedings, 20 II, 1918, Amsterdam, 1918, pp. 943—955. Online
  4. Կուզնեցով Պ. Անտիկիթերայի սարք Արխիվացված 2012-09-05 Wayback Machine