Սարկազմ (հուն․՝ σαρκασμός, բառացի՝ միս պատառոտել), կատակերգականի տեսակ, սպանիչ ծաղր պարունակող դատողություն։ Հեգնանքի բարձրագույն աստիճան, որով դրական սկզբնախոսքից անմիջապես հետո բացահայտվում է երևույթի բացասական «արժեքը»։ Նպատակամիտվածությամբ Սարկազմը միշտ անխնա է, ծաղրող, մինչդեռ հեգնանքը, որպես հումոր օգտագործվելիս, ձեռք է բերում խաղաղ նրբերանգներ։ Ի տարբերություն ուղղակի մերկացման, Սարկազմը դրսևորվում է որպես առարկայի վերաիմաստավորման պրոցես։ Սարկազմով են հագեցած, Հակոբ Պարոնյանի, Երվանդ Օտյանի շատ երկեր։

Տերմինի զարգացումը խմբագրել

Տերմինը առաջացել է հունարեն «σαρκασμός» (sarkasmos) բառից, որն էլ վերցված է «σαρκάζειν» բառից և բառացիորեն նշանակում է միս կտրտել, բարկանալիս, ծաղրելիս շուրթերը կծել։ Առաջինը այն հայտնվել է Անգլիայում՝ 1579 թվականին՝ Էդմունդ Սպենսերի «The Shepheardes Calender» անանիացիայում։ Այնուամենայնիվ սրկազտիկ (sarcastic) բառը՝ նշանակելով «բնորոշելով, կամ պարունակելով սարկազմ» ի հայտ բերեց սարկազմ՝ սուր կտրուկացված կամ հազվագյուտ դիպուկ էր, որը չէր հայտնվել մինչև 1695 թվականը։

Օգտագործումը խմբագրել

Բառարանները[1] սարկազմը բացատրում են որպես բառային արտահայտչական միջոց, որն օգտագործվում է նպատակայնորեն, անկանոն պահվածքներում (մանեռա), իր մեջ պարունակում է իռոնիա կամ նույն ինքը հեգնանք։ Հաճախ շատ բառագետներ և տերմինագետներ վիճում են սրկազմում իռանիայի առկայության վերաբերյալ (օրինակ՝ Հենրի Ուաթսոն՝ սարկազմը չունի իրոնիա, այն ուղղակի մտադրված է ցավ պատճառելուն և Ջոն Հեյման՝ սարկազմը՝ անխաղտելիորեն կապված է իրոնիայի հետ, և հաճախ այն բնորոշվում է որպես ամենադաժան և հետաքրքիր իրոնիայի բաղադրիչ)[2]։ Մեկ այլ կերպով այն բացատրվում է որպես պաշտպանողության գալուստ որոշակի իրադրություններում։ Սարկազմը ոչ անկեղծ պահելաոճ է, որն օգտագործվում է դիմացինին վիրավորելու համար։

Սարկազմի տարբերակումը խմբագրել

Ֆրանսիական ընկերությունը զարգացրել է անալիտիկ սարք, որը կարողանում է 80% ճշտությամբ ճանաչել սարկազմը օնլայն հղումներից և փոստերից։ Իսկ 2014 թվականի հունիսին ԱՄՆ-ի Գաղտնի Ծառայությունը առաջարկում, պահանջում է ծրագիր, որը թվիթերի (tweet) մեջ կտարբերակի սարկազմը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել