Սարիկ Մինասյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարիկ Սամվելի Մինասյան՝ (օգոստոսի 16, 1980(1980-08-16), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր [1]: «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։

Սարիկ Մինասյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 16, 1980(1980-08-16) (43 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Սարիկ Մինասյանը ծնվել է 1980 թվականի օգոստոսի 16-ին, Գյումրիում[2]։ 2004-2006 թվականներին ծառայել է ՀՀ ազգային բանակում, ստացել է «ավագ» զինվորական կոչում։

Կրթություն խմբագրել

2004 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանը՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի կոչում։

Աշխատանք խմբագրել

2006-2009 թվականներին Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորամասերից մեկում աշխատել է որպես հրամանատարի օգնական[3]։ 2010-2011 թվականներին աշխատել է «ԱրմենՏել» ընկերությունում վաճառքի բաժնում՝ որպես տարածքային մասնագետ։ 2011 թվականին աշխատել է «Գոռ-Ավետ» ՍՊԸ-ում՝ որպես փոխտնօրեն։ 2013-2017 թվականներին եղել է Գյումրու քաղաքապետարանի բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ։ 2018 թվականի մարտից մինչև 2019 թվականի հունվարը եղել է ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետ։

2018 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր Լուսավոր Հայաստան կուսակցության թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով[4]։

Ընտանեկան կարգավիճակ խմբագրել

Ամուսնացած է ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ պատգամավորների անվանացանկը․ ովքեր են լինելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները».
  2. ԱԺ պատգամավար Սարիկ Մինասյան
  3. «Սարիկ Մինասյան». ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ. Վերցված է 08/03/2019-ին.
  4. «Սարիկ Մինասյան». Լուսավոր Հայաստան Կուսակցության պաշտոնական էջ. Վերցված է 03/08/2019-ին.