Սարիգյուղ

գյուղ ՀՀ Տավուշի մարզում

Սարիգյուղ (նախկին անվանումը՝ Սռիգյուղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 15 կմ հյուսիս, Աղստև գետի ձախ կողմում։ Վերանվանվել է Սարիգյուղ 1951 թ. մայիսի 10-ին[2]։

Գյուղ
Սարիգյուղ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետՍեյրան Սարիբեկյան
Այլ անվանումներՍռի գյուղ
ԲԾՄ800 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1226[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսարիգյուղցի
Ժամային գոտիUTC+4
Սարիգյուղ (Հայաստան)##
Սարիգյուղ (Հայաստան)

Գյուղում է գտնվում յուրահատուկ մի ծառ[3] , որի բնից դուրս են գալիս 13 ամուր ճյուղեր, դառնալով առանձին ծառեր, որը խորհրդանշում է Հիսուսին և նրա աշակերտներին։ Լեգենդի համաձայն ծառը 7 տարին մեկ անգամ ինքն իրեն այրվում է։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Սարիգյուղի մշտական բնակչությունը կազմել է 1226, առկա բնակչությունը՝ 1072 մարդ[1]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիների մի մասը վերաբնակիչներ են Ոսկևան գյուղից[2]։

Սարիգյուղի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի 1831 1873 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 450 598[5] 689 730 974 1115 957 1033 1046 1525 1178 1226[1]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ և կերային կուլտուրաների մշակությամբ։

Նշանավոր մարդիկ խմբագրել

Սարիգյուղում են ծնվել գուսան Հովսեփը, սոց աշխ հերոսներ Ս. Մկրտումյանը, Ն. էլլարյանը, Փ. Ղազարյանը, Զ.Ղազարյանը, Հ. Մադաթյանը, Հ. Հովհաննիսյանը, Լ. Պողոսյանը, Ս. Եգանյանը, Զ. Աթաբեկյանը, Ս. Ամիրխանյանը և քիմիական գիտ դ-ր Գ. Շահնազարյանը (1927)[6] :

Օգտակար հանածոներ խմբագրել

Գյուղի տարածքում կան մանգանի, ագաթի և բենտոնիտային կավերի հանքապաշարներ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սարիգյուղից 3 կմ հարավ-արևելքում գտնվում են “Ծակ” եկեղեցին, մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի դամբարանադաշտ և XII-XIII դարերի խաչքարերով գերեզմանոց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. 2,0 2,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 4 [Ն-Վ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 533 — 804 էջ։
  3. https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%A1%D6%80%D5%AB%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB_%D5%BD%D5%B8%D5%BD%D5%AB
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 177» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 20-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. [1]