Սարգիս Մարտիրոսյան (ծանրորդ)

ծանրորդ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Մարտիրոսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սարգիս Մարտիրոսյան (սեպտեմբերի 14, 1986(1986-09-14), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ավստրիան ներկայացնող հայ ծանրորդ, որը հանդես է գալիս մինչև 105 կգ քաշային կարգում, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (2018), 2016 թվականի օլիմպիական խաղերի մասնակից, Ավստրիայի եռակի չեմպիոն[1]։

Սարգիս Մարտիրոսյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան և  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 14, 1986(1986-09-14) (37 տարեկան)
Ծննդավայր՝Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Սարգիս Մարտիրոսյանը ծնվել է 1986 թվականի սեպտեմբերի 14-ին, Հայաստանում։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանում՝ Արմավիրի մարզի Գեղակերտ (Սամաղար) գյուղի մարզադպրոցում։

2005 թվականին հաղթել է Հայաստանի երիտասարդական առաջնությունում։ Նույն թվականին բնակության է տեղափոխվել Ավստրիա, քանի որ ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականում ընդգրկվելու հնարավորություններ չի ունեցել[2]։

2014 թվականին ստացել է ավստրիական քաղաքացիություն և սկսել է հանդես գալ Ավստրիայի հավաքականում[3]։

Ապրում է Բադենում, մարզվում է Լինցի «SK Voest» ակումբում։

Մարզական արդյունքներ խմբագրել

Թվական Մրցաշար Անցկացման վայր

Քաշային կարգ

Պոկում Հրում Երկամարտի արդյունք Տեղ
2014 Աշխարհի առաջնություն
Ալմա Աթա
մինչև 105 կգ
180 կգ 206 կգ 386 կգ 12
2015
Եվրոպայի առաջնություն Թբիլիսի մինչև 105 կգ 180 կգ 205 կգ 385 կգ 8
Աշխարհի առաջնություն Հյուստոն մինչև 105 կգ 178 կգ DNF
2016 Եվրոպայի առաջնություն Ֆյորդե մինչև 105 կգ 181 կգ 200 կգ 381 կգ 10
Ամառային օլիմպիական խաղեր
Ռիո դե Ժանեյրո մինչև 105 կգ 179 կգ 210 կգ 389 կգ 11
2017 Եվրոպայի առաջնություն Սպլիտ մինչև 105 կգ 181 կգ 205 կգ 386 կգ 4
Աշխարհի առաջնություն Անահայմ մինչև 105 կգ 178 կգ 203 կգ 381 կգ 11
2018 Եվրոպայի առաջնություն[4] Բուխարեստ մինչև 105 կգ 182 կգ 202 կգ 384 կգ  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Саргис Мартиросян стал трехкратным чемпионом Австрии по тяжелой атлетике
  2. «Саргис Мартиросян – главная надежда Австрии в тяжелой атлетике». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. Биография на сайте IWF
  4. «European Senior Championships Bucharest - ROMANIA - 26th March - 1st April 2018. Results» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.