Սարակապ

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Սարակապ (նախկինում՝ Բոզդողան, Պոզտողան), գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Անիի շրջանում, մարզկենտրոնից 35 կմ հարավ-արևմուտք։

Գյուղ
Սարակապ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես26.3 կմ²
ԲԾՄ1570 մ
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն607[1] մարդ (2012)
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 242[2]
Սարակապ (Հայաստան)##
Սարակապ (Հայաստան)

Սարակապ անունը ստացել է 1935 թ-ին։ Գյուղը գտնվում է ծովի մակերեսից 1570 մ բարձրության վրա։ Ունի բավականին սառը կլիմա, հաճախակի լինում են ձնաբքեր, մառախուղ և ուժեղ քամիներ։ Տարեկան տեղումների քանակը 450-500 մմ։ Գյուղը ունի աղբույներ, ինչպես նաև տուֆի, բազալտի պաշարներ[3]։

Բնակչություն խմբագրել

Նախնիները 1915-1920 թթ.-ին գաղթել են Ալաշկերտից և Բասենից։

Սարակապի ազգաբնակչության փոփոխությունը.[4]

Տարի 1831 1897 1926 1931 1939 1959 1970 1979 1989 2001 2011
Բնակիչ 70 937 597 762 910 686 657 649 550 591 517[5]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Սարակապում է գտնվում Սբ. Աստվածածին (VII դար, վերանորոգված 1885-1887 թթ.) եկեղեցին։ Գյուղից 6 կմ հարավ-արևելքում են գտնվում “Կարմիր վանք” (VII դար) եկեղեցին և “Ծակքար” մատուռը։ Նշմարվում են կիկլոպյան ամրոցի հետքեր։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
  3. http://shirak.mtad.am/about-communities/678/
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 176» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 9-ին.
  5. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 211