Սարագոսայի համալսարան (իսպ.՝ Universidad de Zaragoza, արագոներեն՝ Universidat de Zaragoza), Իսպանիայի հնագույն համալսարաններից մեկը։ Գտնվում է Սարագոսայում` Արագոն ինքնավար համայնքի մայրաքաղաքում։

Սարագոսայի համալսարան
Изображение логотипа
Տեսակհասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն
Հիմնադրված է1542
ՀիմնադրիրPedro Cerbuna?, Pedro de la Cabra? և Pedro de Arbués?
Անվանված էՍարագոսա
ՌեկտորJosé Antonio Mayoral Murillo?[1]
ԱնդամակցությունIMCC, Campus Iberus?, ORCID[2][3], Եվրոպայի համալսարանների միություն[4], Compostela Group of Universities?, Conference of Rectors of Spanish Universities?[5], Spanish Association of University Presses?[6], Open Education Global?[7] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[8]
Երկիր Իսպանիա[9]
ՏեղագրությունՍարագոսա
ՀասցեCalle de Pedro Cerbuna, 12, 50009 Zaragoza, Spain
Կայքunizar.es(իսպ.) և unizar.es/information-institution/university-information(անգլ.)
Սարագոսայի համալսարան (Իսպանիա)##
Սարագոսայի համալսարան (Իսպանիա)
Սարագոսայի համալսարան, Իսպանիա
 University of Zaragoza Վիքիպահեստում

Սարագոսայի համալսարանը պետական միակ համալսարարանն է շրջանում։ Այնտեղ 22 ֆակուլտետներում սովորում է մոտ 40.000 ուսանող։ Համալսարանի գործունեությունը իր մասնաշենքերով ու հետազոտական կենտրոններով տարածվում է Արագոնի երեք նահանգներում` Տերուել, Ուեսկե և Սարագոսա։

Պատմություն խմբագրել

Համարվում է, որ համալսարանը հիմնադրվել է եկեղեցական դպրոցների հիմքի վրա, որոնք բացվել էին Սարագոսայում դեռևս 7-րդ դարում` Բրաուլիո եպիսկոպոսի օրոք. նա ներկայումս համարվում է համալսարանի սուրբ հովանավորը։ Այլ տվյալներով սկզբնական դպրոցը հիմնադրվել ու ֆինանսավորվել է տեղի եկեղեցու կողմից 12-րդ դարում։ 14-րդ դարում ուսումնական միջնակարգ հաստատությունում դասավանդել են հումանիտար (քերականություն, տրամաբանություն, հռետորություն) և ճշգրիտ (հանրահաշիվ, երկրաչափություն, աստղագիտություն, երաժշտություն) առարկաներ։ Դրանով հնարավորություն է եղել ձեռք բերելու բակալավրի աստիճան[10]։

15-րդ դարում Արագոնի իշխան Ֆերդինանդ Կաթոլիկի ջանքերով (նա ոգևորված էր եկեղեցական մի քանի դպրոցների միացումով կազմված Փարիզի համալսարանով) և Սիքստոս IV պապի` 1474 թվականի դեկտեմբերի 13-ի հրամանով դպրոցը ստանում է «universitas magistrorum» (համալսարան) կարգավիճակ, որ իրավական ուժ է ստացել Սիքստոս IV-ի` 1477 թվականի հունվարի 25-ի հրամանով։ Սակայն պայմանավորված տարբեր հանգամանքներով` միավորված դպրոցի բացումը փաստացի ուշացել է[10]։

1542 թվականի սեպտեմբերի 10-ին Սարագոսայի խորհրդի անդամների հորդորով Կառլոս V կայսրը Մոնսոնի կորտեսում (իսպ.՝ Cortes de Monzón) ստորագրել է արտոնագիր, որի համաձայն Սարագոսայի ազատ արվեստների դպրոցի կարգավիճակը բարձրացվում է համալսարանի կարգավիճակի, որտեղ ուսուցանվելու էին տարբեր առարկաներ` բժշկությունից մինչև աստվածաբանություն, քաղաքացիական իրավունքից մինչև փիլիսոփայություն։ Այս կարգավիճակը հաստատվել է 1554 թվականի մարտի 6-ին Հուլիոս III պապի կնիքով և 1555 թվականի ապրիլի 28-ին Պաուլ IV պապի կողմից, սակայն ուսանողների ընդունելությունը կազմակերպվել, և ուսումնառությունը հետաձգվել է գրեթե 30 տարով արքեպիսկոպոսության և ուսումնական խորհրդի մեջ առկա տարաձայնությունների պատճառով, որոնք առնչվում էին ռեկտորի նշանակմանը, Արագոնից ֆինանսավորմանը[11]։ 1582 թվականի սեպտեմբերի 3-ին Սան Սալվադոր տաճարի կաթոլիկ վանահայր Պեդրո Սերբունը, ով հետագայում հռչակվեց Տարասոնայի եպիսկոպոս, նախկին դպրոցը վերանորոգելու անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց[10][12]։

Ավարտելով շինարարական աշխատանքները, կազմելով կանոնադրություն և վարձելով առաջին դասախոսներին` 1583 թվականի մայիսի 20-ին Սերբունան Սարագոսայի քաղաքային խորհրդի կողմից արժանացավ շնորհակալագրի։ Զգուշանալով թագավորի միջամտությունից` խորհուրդը գաղտնի նշանակում է առաջին ռեկտորին։ Ֆիլիպ II Հաբսբուրգը փաստի մասին տեղեկանում է նշանակումից հետո միայն, ինչը անբավարարություն է առաջացնում համալսարանի հանդեպ։ Սակայն Սարագոսայի դոմինիկյան մենաստանի կաթոլիկ վանահայր Խերոնիմո Կսավիերեն, ով քարոզչական օրդենի գլխավոր մագստրոս էր և կարդինալ, առաջին դասախոսությունն է կարդում` դրանով սկսելով համալսարանի դասախոսական գործունեությունը 1583 թվականի մայիսի 24-ին[13]։ Դրանից հետո Կսավիերեն դառնում է նոր համալսարանի եռանդուն պաշտպանը արքունիքում[10][14]։

Ժամանակակից դրություն խմբագրել

Սարագոսայի համալսարանը համարվում է տեխնիկական նորամուծությունների կենտրոն Էբրոյի հովտում և մեծ հեղինակություն է վայելում իսպանական, եվրոպական և միջազգային համալսարանների շրջանակում, որոնց հետ համագործակցում է։ Ընդհանուր առմամբ, համալսարանում կրթություն է ստանում մոտ 40.000 ուսանող։ Դասախոսական կազմը բաղկացած է մոտ 3.000 մասնագետներից, տարբեր մասնագիտությունների տեր պրոֆեսորներից, իսկ վարչական-տեխնիկական կազմը բաղկացած է մոտ 2.000 մարդուց։

Մասնաշենքեր խմբագրել

 
Գիտնականների քանդակները Պարանինֆոյի ճակատամասին

Համալսարանական մասնաշենքերը տեղակայված են Արագոնի ինքնավար համայնքի երեք նահանգներում` Տերուել, Ուեսկե և Սարագոսա։ Գլխավոր մասնաշենքը գտնվում է Սարագոսայում։ 1985 թվականին բացվել են լրացուցիչ մասնշենքեր Տերուելում և Ուեսկեում[10]։

Սարագոսայում տեղակայված է 5 մասնաշենք, որոնք գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում[15].

  • Դեպի Սուրբ Ֆրանցիսկոսի հրապարակ (իսպ.՝ Plaza de San Francisco) են բացվում Սարագոսայի համալսարանական քաղաքի (Ciudad Universitari) հիմնական դարպասները։ Այստեղ կենտրոնացված են քոլեջների մեծամասնությունը և համալսարանի վարչական բաժանմունքները։ Այստեղ է գտնվում համալսարանի ամեննշանավոր շինություններից մեկը` Պարանինֆոն։ Այն շինությունների համալիր է, որ նախատեսված է բժշկական ֆակուլտետի և համալսարանի տնօրենների խորհրդի համար։ Պարանինֆոն կառուցվել է 1893 թվականին ճարտարապետ Ռիկարդո Մագդալենայի նախագծով։ Շենքի ճակատամասը զարդարված է Սարագոսայի համալսարանի հետ կապված բժիշկների, գիտնականների չորս քանդակներով։ Դրանք ներկայացնում են Անդրես Պիկեր ի Արուֆատային, Միգել Սերվետին, Խորդան Ասոյին և Ֆաուստո Էլյուարին։ Շենքի ճակատամասին մեդալիոնների առկա են նաև այլ գիտնականների պատկերներ։ Ներկայումս Պարանինֆոյում են գտնվում ուսումնական լսարաններ, ցուցասրահը և համալսարանական գրադարանը։
  • Ռիո Էբրո
  • Պլազա դե Բազիլիո
  • Զբոսաշրջության ֆակուլտետ
  • Անասնաբուժական ֆակուլտետ։

Ուեսկա քաղաքում, որը գտնվում է Սարագոսայից 75 կմ հյուսիս-արևելք, գործում են համալսարանական մի քանի քոլեջներ, այդ թվում` Պոլիտեխնիկական դպրոցը, առողջապահության և սպորտի, հումանիտար գիտությունների ու կրթության, տնտեսագիտության ու կառավարման ֆակուլտետները, ինչպես նաև Սան Խորխե հիվանդանոցին կից քույրական գործի ու մանկաբարձության դպրոցները։

Տերուելում, որը գտնվում է Սարագոսայից 170 կմ հարավ, գործում են Տեխնիկական քոլեջը, որտեղ սովորում են համակարգչային ինժեներիա, և հումանիտար ու սոցիալական գիտությունների ֆակուլտետը, Եպիսկոպոս Պոլանկոյի հիվանդանոցին կից (hospital Obispo Polanco) քույրական գործի ու մանկաբարձության դպրոցները[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.unizar.es/institucion/rector/saludo-del-rector
  2. https://orcid.org/members/001G000001CAm9zIAD-universidad-de-zaragoza
  3. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  4. https://eua.eu/about/member-directory.html
  5. https://web.archive.org/web/20220525155608/https://www.crue.org/universidades/
  6. https://web.archive.org/web/20240203122536/https://www.une.es/asociados
  7. https://web.archive.org/web/20230322221352/https://www.oeglobal.org/about-us/members-list/
  8. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  9. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 «History». Information of the Institution (անգլերեն). University of Zaragoza. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  11. На тот момент в Уэске находился Серторианский университет[es], основанный Педро IV в 1354 году и закрытый в 1845 году.
  12. «Cerbuna Negro, Pedro» (արագոներեն). Gran Enciclopedia Aragonesa. 2009 թ․ օգոստոսի 20. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  13. «Consistory 10 December 1607» (անգլերեն). The Hierarchy of the Catholic Church. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  14. «Jerónimo Xavierre» (իսպաներեն). Biografías y Vidas. Վերցված է 2018 թ․ հունվարի 10-ին.
  15. «Facultades y Escuelas». Centros (իսպաներեն). University of Zaragoza. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  16. «Formación» (իսպաներեն). Hospital Obispo Polanco. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել