Սավոնլինա (շվեդ.՝ Nyslott), քաղաք և ինքնավար քաղաք-շրջան՝ 35․504 բնակչությամբ (2016 թվականի մարտի 31-ի տվյալներով)[5], որը գտնվում է Ֆինլանդիայի հարավ-արևելքում, Սայմա լճի տարածաշրջանի սրտում։ Ֆիններեն քաղաքի անունը նշանակում է «Սավոնիայի ամրոց», իսկ շվեդերեն՝ «Նոր ամրոց»։

Սավոնլինա

Զինանշան

ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Կարգավիճակmunicipality of Finland?, քաղաք և երկրորդ մակարդակի վարչական միավոր
Մտնում էՀարավային Սավո
Օրենսդրական մարմինSavonlinna City Council?
Պաշտոնական լեզուներֆիններեն[1]
Բնակչություն31 842 մարդ (դեկտեմբերի 31, 2023)
Տարածք3597 կմ², 3597,69 կմ² (հունվարի 1, 2023)[2], 2237,87 կմ² (հունվարի 1, 2023)[2] և 1359,82 կմ² (հունվարի 1, 2023)[2]
Հիմնադրված է1639 թ.
Սահմանակցում էEnonkoski?[3], Heinävesi?[3], Կիտեե[3], Լիպերի[3], Parikkala?[3], Rantasalmi?[3], Ruokolahti?[3], Rääkkylä?[3], Sulkava?[3] և Varkaus?[3]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
ՆախորդSavonranta?[4], Kerimäki?[4], Պուէնկահարյու[4] և Sääminki?
savonlinna.fi(ֆին.), savonlinna.fi/en/(անգլ.), savonlinna.fi/sv/(շվեդ.) և savonlinna.fi/de/(գերմ.)

Բնակչությունը՝ 31 842 մարդ (դեկտեմբերի 31, 2023

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 1639 թվականին, Օլավինլինա ամրոցի վրա։ Ամրոցը հիմնադրվել է Էրիկ Աքսելսոն Տոտտիի կողմից 1475 թվականին, ջանալով պաշտպանել Սավոնիան և վերահսկելու Շվեդիայի Թագավորության անկայուն սահմանը և իր ռուս հակառակորդին։ Ռուս-շվեդական պատերազմի ընթացքում (1741–1743) ամրոցը գրավվեց Մարշալ Պյոտր Լասսիի կողմից ։ 1743 թվականից մինչև 1812 թվականը այն գտնվում էր Ռուսաստանի ենթակայության տակ, և ետ վերադարձվեց Ֆինլանդիային, որպես «Հին Ֆինլանդիայի» մի մաս։ 1973 թվականին Սեյմինկի ինքնավար շրջանը միավորվեց Սավոնլինային։ 2009 թվականի սկզբներին Սավոնրանտա ինքնավար շրջանը և Էնոնկոսկի ինքնավար շրջանի 31․24 կմ² հողատարածք, որը գտնվում էր Սավոնլինայի և Սավոնրանտայի միջև, միավորվում են Սավոնլինային։

Փոխադրամիջոց խմբագրել

Քաղաքը գտնվում է Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիից 335 կիլոմետր հեռավորության վրա (գնացքով չորս ժամվա ճանապարհ)։ Քաղաքում կա օդանավակայան, և դեպի Հելսինկի ինքնաթիռը հասնում է 40-60 րոպեում։ Օդանավակայանը կառուցված է կղզիների մի շղթայի վրա, որոնք գտնվում են մի շարք խոշոր լճերի տարածքում։

Կրթություն խմբագրել

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանը ունի համալիր Սավոնլինայում ՝ հիմնականում ուսուցիչների կրթության համար։

Ատրակցիոններ խմբագրել

Քաղաքում տեղի է ունենում ամենամյա հայտնի Միջազգային Օպերայի փառատոնը։ Օպերաները ներկայացվում են ամրոցի ներսում կառուցված բեմի վրա։ Քաղաքում է անցկացվում նաև Բջջային հեռախոսների նետման առաջնությունը, որը սպորտաձև է համարվում։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել 2000 թվականին և անցկացվում է ամեն տարի։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել