Սասսարի (գավառ)

գավառ Իտալիայում

Սասսարի (իտալ.՝ Provincia di Sassari), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզի շրջանում։ Մայրաքաղաքը Սասսարին է։ 2014 թվականի դրությամբ, մարզի բնակչությունը կազմում է 334,413 մարդ[1]։

Սասսարի
Դրոշ Զինանշան


ԵրկիրԻտալիա Իտալիա
ԿարգավիճակԻտալիայի պրովինցիաներ
Մտնում էՍարդինիա
ՎարչկենտրոնՍասսարի
Տարածք7692 կմ²
Հիմնադրված էհոկտեմբերի 23, 1859 թ.
Սահմանակցում էՆուորո և Օրիստանո
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
ՓոխարինեցՕլբիա-Տեմպիո
ISO 3166-2 կոդIT-SS
Փոստային ինդեքսներ07100 (Sassari), 07010-07041, 07043-07049, 07051-07052
Ավտոմոբիլային կոդSS
provincia.sassari.it(իտալ.)

Պատմություն խմբագրել

Հին ժամանակներում մ. թ. ա. 1600-1500 թվականներին այս տարածքում Նուրաղի քաղաքակրթությունը հասել էր իր հզորության գագաթնակետին[2]։ Սարդինիայի պատմության մեջ Լոգուդորոն եղել է հիմնական հացահատիկ մատակարարող շրջանը Արևմտյան Հռոմեական կայսրությունում և մի քանի լեգեոնների նստավայրը։ Միջին դարերում Լոգուդորոն չորս թագավորություններից մեկի կենտրոնն էր։ Առաջին մայրաքաղաքը դարձել է Արդարան, իսկ ավելի ուշ նրան փոխարինել է Սասսարին[3]։ Տեղի բազմաթիվ ռոմանական եկեղեցիներ թվագրվում են այս ժամանակաշրջանին։ Արագոնյան իշխանության կողմից նվաճելվուց հետո Լոգուդորոն հրաժարվեց, բայց ավելի ուշ՝ Սավոյների իշխանության օրոք, այն Սարդինիայի թագավորության մասն էր կազմում և ուներ մեծ նշանակություն[4]։ 20-րդ դարում առավել բարգավաճեց ճանապարհների և երկաթգծերի կառուցումներից հետո, ինչը միևնույն ժամանակ ոչնչացրեց շրջանի անտառային մեծ ժառանգությունը։

Սասսարի գավառը հիմնադրվել է 1859 թվականին, մինչև 1861 թվականի Իտալիայի միավորումը։ Մինչև 1927 թվականը այն ընդգրկում էր կղզու հիմնական մասը՝ ըստ այդմ՝ հանդիսանում էր երկրի ամենամեծ նահանգը։ Սասսարիի ներկայիս համալսարանը և պրովինցիան հիմնադրվել են միևնույն ժամանակ[5]։ 1878 թվականից ի վեր մարզը կառավարվում է Սասսարիի «Պալլացո դելլա Պրովինցիայի» կողմից։

Աշխարհագրություն խմբագրել

Սասսարիի ափերը հյուսիսից և արևմուտքից ողողում է Սարդինիա ծովը։ Հարավում սահմանակից է Նուորո և Օրիստանո գավառներին, իսկ արևելյան կողմից սահմանակցում է Օլիբիա Տեմպիոյին։ Ունի 4282 քառակուսի կիլոմետր տարածք, և ընդհանուր բնակչությունը կազմում է 334,413 (2014)։ Գավառում կա 66 մունիցիպալիտետ, որոնցից աչքի են ընկնում Սասսարին, Ալգերոն, Պորտո Տորեսը, Սորզոն, Օցերին, Իտիրին և Սեննորին[6]։ Մեկ այլ քաղաք՝ Պատադան հայտնի է իր ձեռագործ դանակներով[2]։

Գավառում է գտնվում Սարդինիայի միակ բնական լիճը՝ Բարացը։ Ամենամեծ արհեստական լճերից մեկն է։ Կոգինաս լիճը գտնվում է արևմտյան մասում է[2] և հանդիսանում է սահման Օլիբիա Տեմպիոյի հետ։ Այս տարածքում է գտնվում Սարդինիայի ամենամեծ հարթավայրերից մեկը՝ Նուրրան[2]։ Գավառը բաղկացած է մի քանի հանգստյան գոտիներից, ինչպիսիք են Կաստելսարդոն, Պորտո Տորեսը, Ալգերոն, Ռիվիերա դել Կորալոն, Ստինտինոն և ուրիշներ։ Ստինիտոն գտնվում է համանուն թերակղզում, որը տարածվում է Նուրրայի դաշտից դեպի Ասինարա կղզի։ Վերջինս Ասինարա ազգային պարկի մի մասն է։ Սասսարի գավառի նշանավոր լողափերից են Բալայը՝ Պորտո Տորեսում, Պելոսան՝ Ստինտինոյում, ինչպես նաև Ալգերո իլ Լիդոն, Մարիա Պիան ու Մուգոնին։ Գավառի ներքին տարածքը լեռնային է։ Օցերի քաղաքը մշակութային և պատմական կարևոր կենտրոնն է, որը հնագույն ժամանակներից ի վեր հայտնի է խեցեգործությամբ[7]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Statistiche demografiche». Istituto Nazionale di Statistica. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 "Sassari". Italia.it. Retrieved 29 September 2014.
  3. Simonis, Damien (2003). Sardinia. Lonely Planet. էջ 83. ISBN 978-1-74059-033-4.
  4. A Gazetteer of the World: Or, Dictionary of Geographical Knowledge. A. Fullarton. 1859. էջ 444.
  5. Barnard, Henry (1870). The American journal of education. F.C. Brownell. էջ 198.
  6. «Statistiche». Italian National Institute of Statistics (ISTAT). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. Dyson, Stephen L.; Jr., Robert J. Rowland, (2007 թ․ դեկտեմբերի 10). Archaeology and History in Sardinia from the Stone Age to the Middle Ages: Shepherds, Sailors, and Conquerors. UPenn Museum of Archaeology. էջ 36. ISBN 978-1-934536-02-5.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել