Սասուն Միքայելյան

հայ քաղաքական գործիչ

Սասուն Մեխակի Միքայելյան (նոյեմբերի 7, 1957(1957-11-07), Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական - կուսակցական գործիչ, ազատամարտիկ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ, Երկրապահ կամավորական միության վարչության անդամ (1993 թվականից) և ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ (1996 թվականից

Սասուն Միքայելյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1957(1957-11-07) (66 տարեկան)
ԾննդավայրԱխտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՔաղաքացիական պայմանագիր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1958 թվականի նոյեմբերի 7-ին Հրազդանի Վանատուր (Աթարբեկյան) թաղամասում։ Մասնակցել է Արցախյան պատերազմին, եղել է «Սասուն» ջոկատի հրամանատար։

1976-1978 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ Ավարտել է Չարենցավանի Գ. Մագիստրոսի անվան համալսարանը (1997) և Հայկական գյուղատնտեսական ակադեմիան (20021978-1983 թվականներին աշխատել է ՌԴ Դոնի Ռոստով, Կուրգան, Չելյաբինսկ քաղաքների շինարարական կազմակերպություններում, 1983-1987 թվականներին՝ Հրազդանի ավտոձեռնարկաթյունում, 1996-1999 թվականներին՝ Հրազդանի քաղաքապետ[1]։

1988 թվականին Հրազդան քաղաքում հիմնադրել է «Սասուն» կամավորական ջոկատը։ 1988 թվականին հրազդանցի կամավորականների հետ 25-30 ավտոմեքենաներից բաղկացած ավտոշարասյունով մտել է Շամխորի շրջանի Ձապախլու, Բուղա, Ջագիր գյուղեր և կազմակերպել հայ բնակչության անվտանգ տարհանումը Հայաստանի Հանրապետություն։ 1990-1994 թվականներին «Սասուն», «Կոռնիձոր», «Սասունցի Դավիթ» և այլ կամավորական ջոկատների, «Փառանձեմ» ծածկանունով գործող խափանարարական խմբի կազմերում մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի (Բերդավան, Բաղանիս, Ոսկեպար), Տավուշի (Պառավաքար), ԼՂՀ Ասկերանի (Խոջալու), Մարտակերտի (Մրխավենդ, Կիչան, Հաթերք, Ումուդլու), Շուշիի, Քելբաջարի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Շուշիի ազատագրական մարտերի ժամանակ վիրավորվել Է, ապաքինվելուց հետո վերադարձել է մարտադաշտ։ 1993 թվականին եղել է ԵԿՄ Հրազդանի տարածքային բաժանմունքի նախագահ, 1996 թվականից՝ ԵԿՄ Կոտայքի մարզային խորհրդի նախագահ։ 1995-1999 թթ. եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք)։ Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։ 1996-1999 թվականներին եղել է Հրազդանի քաղաքապետ։ 1999-2003 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 54 ընտրատարածք), Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ 2003-2007 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք), Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում և պատգամավորական խմբերում չի ընդգրկվել։ 2007-2012 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավոր՝ թիվ 25 ընտրատարածքից։

2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ՝ ներգրավվել էր որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել էր[2]։ Դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ 2011 թվականին համաներմամբ ազատ է արձակվել։

2011-2012 թվականներին եղել է «Հայ ազգային կոնգրես» դաշինքի անդամ։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ։

2015 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Վարչության անդամ։

2016 թվականի ապրիլին մասնակցել է Հրազդանի քաղաքապետի ընտրություններին։ Կիսատ թողնելով ընտրապայքարը մեկնել է առաջնագիծ ապրիլյան քառօրյա պատերազմին Հայաստանի պաշտապանության համար։

2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։ 

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի Կոտայքի մարզի վարկանիշային ցուցակով՝ հավաքելով ավելի քան 30000 քվե։

ԵԿՄ նախագահ խմբագրել

Հայկական հեղափոխությունից և Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԵԿՄ անդամներ և այլ ազատամարտիկներ առաջարկել էին Սասուն Միքայելյանին առաջադրել իր թեկնածությունը ԵԿՄ նախագահի պաշտոնում, սակայն վերջինս հրապարակայնորեն կտրականապես հրաժարվել էր այդ գաղափարից[3]։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց Միքայելյանը առաջադրել է իր թեկնածությունը, ապա՝ 2019 թվականի ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում միաձայն ընտրվել է վարչության նախագահ[4]։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է ՀՀ «Արիություն» մեդալով» և ԼՂՀ «Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://civilcontract.am/about-us/sasown-mik-ayelyan
  2. ՍԱՍՈՒՆ ՄԵԽԱԿԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱԼԱՆՔԸ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
  3. «Խնդրեն էլ, աղաչեն էլ ես ԵԿՄ նախագահ չեմ դառնա Սասուն Միքայելյան».
  4. «Սասուն Միքայելյանն ընտրվեց ԵԿՄ վարչության նախագահ».

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։