Սասուն Գրիգորյան (ճարտարապետ)

հայ ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սասուն Գրիգորյան (այլ կիրառումներ)

Սասուն Սեդրակի Գրիգորյան (մարտի 18, 1942(1942-03-18), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 13, 1993(1993-03-13), Երևան, Հայաստան), նեոդասական և հայ ավանդական ազգային ոճերով աշխատող սովետական ժամանակաշրջանի հայ ճարտարապետ։

Սասուն Գրիգորյան
Ծնվել էմարտի 18, 1942(1942-03-18)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 13, 1993(1993-03-13) (50 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1965)
ԱշխատավայրԵրևաննախագիծ

Սահականուշ Գրիգորյանի եղբայրը։

Կենսագրություն խմբագրել

1965 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

1965-1979 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի ավագ ճարտարապետ, 1979-1993 թվականներին՝ Լենինականի գիտա-վերականգնման արտադրության հատուկ արվեստանոցի տնօրեն։

Համահեղինակ Է Երևանի Օղակաձև զբոսայգու՝ Տերյան-Աբովյան փողոցների միջնահատվածի (1960-1985), Գյումրու «Կումայրի» պետական պատմա-ճարտարապետական թանգարան-արգելոցի (1980, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1985), Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, Մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի, Ձիթողցյանների տան, Ծաղիկյանների գարեջրի գործարանի վերականգնման նախագծերի[1]։

2014 թվականին Գյումրի քաղաքի Ռիժկով փողոցում տեղադրվել է նրա հուշատախտակը։

Հիմնական աշխատանքները խմբագրել

  1. Հարավ-արևմտյան բնակելի թաղամաս Երևանում
  2. Հարավ-արևմտյան բնակելի թաղամասի B-1 և B-2 միկրոշրջանների զարգացում Երևանում
  3. 9-հարկանի երկու մակարդակով բնակելի շինություն Երևանում
  4. Տիգրանյան փողոցում գտնվող Պետական բանկի բնակելի շենք Երևանում
  5. Փափազյան փողոցի փակուղիների բնակելի շենք Երևանում
  6. Նորք թաղամասի կույրերի կենսաթոշակային միության բնակելի շենք Երևանում
  7. Հարսանեկան պալատ Երևանում
  8. Օղակաձև զբոսայգու հատվածը Տերյան և Աբովյան փողոցների միջև Երևանում
  9. Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի ընդլայնումը Երևանում
  10. Կումայրիի արգելոցի ճարտարապետական հուշարձանների վերականգնում և հարմարեցում (Կումայրիի պահպանվող տարածքների ՁՊՎ) Լենինականում
  11. Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Աստվածածին եկեղեցիների վերականգնման ծրագրեր Լենինականում
  12. Մայիսյանի VII դարի Տիրանավոր Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնումը

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ խմբագրել