Սառը զենք, ձեռնամարտի զենք։ Լինում է հարվածային, ծակող, հատող, ծակող-հատող, ծակող-կտրող և այլն։ Սառը զենքը երևան է եկել մարդկության զարգացման վաղ շրջանում՝ որպես որսի միջոց, այնուհետև դարձել է մարտական զենք։ Սառը զենքը սկզբում պատրաստել են փայտից, ոսկրից, քարից, իսկ ավելի ուշ պղնձից, բրոնզից, երկաթից, պողպատից։ Մինչև XV-XVII դարերը սառը զենքը եղել է զենքի հիմնական տեսակը։ Հրաձգային զենքի կատարելագործումն աստիճանաբար դուրս մղեց սառը զենքը։ Ժամանակակից բանակներում սառը զենքից օգտագործվում է միայն սվինը, բանակային դանակը և դաշույնը։

Սառը զենք
Տեսակweapon functional class?
ԵնթատեսակԶենք
Բրոնզե դարի սառը զենք

Հայաստանի Հանրապետության «Զենքի մասին» օրենքի համաձայն, 90 մմ-ից ավելի երկարության շեղբով կամ սայրով շեղբավոր սառը զենք և դանակներ, որոնց շեղբը կամ սայրը հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով ինքնաբերաբար դուրս է գալիս բռնակից և ամրակցվում կամ դուրս է գալիս բռնակից ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցության տակ և ինքնաբերաբար ամրակցվում։ Սառը զենքը մարդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենք է[1]։

Սառը զենքի պատմություն խմբագրել

Սառը զենքն ի հայտ է եկել բավականին վաղ ժամանակներում, առաջին հերթին ծառայել է որպես որսի միջոց։ Մինչև XVI դարը համարվում էր զենքի հիմնական տեսակ։ Հրաձգային զենքի զարգացման հետ մեկտեղ գրեթե կորցրել է իր նշանակությունը։

Ներկա դրությամբ կիրառվում է որպես լրացուցիչ, հրազենի հնարավորությունները լրացնող ձև, որպես պարգևատրական զենք, ինչպես նաև որպես ավանդական ձևի մաս։

Սառը զենքի դասակարգման համակարգ խմբագրել

Սառը զենքը կարող է դասակարգվել տարբեր հիմքերով (ըստ նշանակության, պատրաստման եղանակի, խոցելու ազդեցության, բռնվածքի և այլ հատկանիշներով) ենթադասերի, կարգերի, տեսակների, ենթատեսակների և տարատեսակների։ Սառը զենքի դասակարգման համակարգը գիտա-տեսական հիմք է ծառայում սառը զենքի խմբային պատկանելիությունը որոշելու համար։

Սառը զենքի տեսակները ըստ նշանակության խմբագրել

 
Տոնֆա

Մարտական սառը զենք խմբագրել

Սառը զենք, որը նախատեսված է մարդուն խոցելու համար։ Բաժանվում է՝

  • ռազմական - բանակների և ռազմական ստորաբաժանումների սպառազինում։
  • ոստիկանական - նախատեսված է ոստիկանության սպառազինման համար։ Ի տարբերություն ռազմական սառը զենքի, այն ավելի շարժական է։ Դրան են դասվում նաև ոստիկականական մահակը, կուբոտանը (ճապ․՝ クボタン, անգլ.՝ The Kubotan keychain), տոնֆան։
  • քաղաքացիական - մարտական սառը զենք, որը նախատեսված է քաղաքացիական անձնանց զինելու համար։

Որսորդական սառը զենք խմբագրել

Կենդանուն կամ թռչունին խոցելու, փորոտիքը հանելու, մորթին հանելու, սնունդ պատրաստելու, քնելու տեղ պատրաստելու և նմանատիպ այլ որսի հետ կապված տարբեր գործողություններ կատարելու համար նախատեսված սառը զենքին են դասում․

Որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդական հրազեն պահելու և կրելու թույլտվություն ստացած քաղաքացին։ Ձեռք բերված որսորդական շեղբավոր սառը զենքը վաճառող կազմակերպությունն անմիջապես գրանցում է քաղաքացու՝ որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթում։

Սպորտային սառը զենք խմբագրել

Սպորտային սուսերամարտի կամ նետման համար նախատեսված առարկաները իրենց բնույթով զենք չեն համարվում, սակայն կրկնօրինակում են սառը զենքի որոշ տեսակներ․

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [Հայաստանի Հանրապետության «Զենքի մասին» օրենք http://parliament.am/legislation.php?sel=show&ID=1712]

Գրականություն խմբագրել

  • Беспалова Л. Б. Криминалистическая экспертиза холодного оружия. Дис… канд. юрид. наук: 12.00.09. — М., 1998. — 222 c.
  • Дьяконов П. А. Теория и практика криминалистического исследования холодного оружия ударно-раздробляющего действия. Дис… канд. юрид. наук: 12.00.09. — М., 2002. — 240 c.
  • Дьяконов П. А. Холодное оружие ударного раздробляющего действия как объект криминалистического исследования. — М.: Московский ун-т МВД РФ, 2007. — 111 с. ISBN 978-5-9694-0115-0
  • Дьяконов П. А. Экспертиза холодного и метательного неогнестрельного оружия: курс лекций. — М.: Московский ун-т МВД России, 2007. — 70 с. ISBN 978-5-9694-0160-0
  • Гордеев С. Б., Филиппенко И. Л. Криминалистическое исследование холодного оружия. Учебное пособие. — Владивосток: Российская таможенная академия, 2005. — 96 c.
  • Кулинский А. Н. Атрибуция и описание холодного и некоторых видов ручного метательного оружия и штыков: методические рекомендации. — СПб.: ВИМАИВиВС (Военно-исторический музей артиллерии, инженерных войск и войск связи), 2007. — 225 с. ISBN 978-5-903501-01-4
  • Кулинский А. Н. Немецкое холодное оружие: [в 2 томах]. Т. 2. — СПб.: Атлант, 2007. — 382 с. ISBN 978-5-98655-031-2
  • Матюшенков А. Н. Оружиеведение: Холодное и метательное оружие. Учеб. пособие Челяб. юрид. ин-та МВД РФ. — Челябинск: НТЦ НИИОГР, 2002. — 172 с. ISBN 5-93828-022-2

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 187  
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։