Սառա Վագենկնեխթ

գերմանացի քաղաքական գործիչ

Սառա Վագենկնեխթ (գերմ.՝ Sahra Wagenknecht; հուլիսի 16, 1969(1969-07-16)[1][2][3][…], Ենա, Gera District, Արևելյան Գերմանիա[4])[8], գերմանացի քաղաքական գործիչ, էկոնոմիկայի գիտությունների դոկտոր, լրագրող, Գերմանիայի ձախ կուսակցության անդամ, Բունդեսթագի պատգամավոր, 2004 թվականի հուլիսից մինչև 2009 թվականը եղել է ԵԽ-ի Եվրոպական միացյալ ձախ / ձախ-կանաչ Հյուսիս կուսակցական խմբի պատգամավոր[9], ձախեր կուսակցության ղեկավար (2010-2019)։

Սառա Վագենկնեխթ
գերմ.՝ Sahra Wagenknecht
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 16, 1969(1969-07-16)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրԵնա, Gera District, Արևելյան Գերմանիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա
Մայրենի լեզուգերմաներեն
Կրոնքրիստոնեություն
ԿրթությունԵնայի համալսարան, HU Berlin, Գրոնինգենի համալսարան և Chemnitz University of Technology?[5]
Գիտական աստիճանտնտեսագիտության դոկտոր
Մասնագիտությունքաղաքական գործիչ, տնտեսագետ, ոչ գեղարվեստական գրող և լրագրող
ԱմուսինOskar Lafontaine?[6]
Զբաղեցրած պաշտոններԳերմանական Բունդեսթագի անդամ, Գերմանական Բունդեսթագի անդամ, Եվրոպական պարլամենտի պատգամավոր, Գերմանական Բունդեսթագի անդամ և Գերմանական Բունդեսթագի անդամ
ԿուսակցությունBündnis Sahra Wagenknecht?
ԱնդամությունCommunist Platform?[7]
Կայքsahra-wagenknecht.de
 Sahra Wagenknecht Վիքիպահեստում

Մանկություն և երիտասարդություն խմբագրել

Ծնվել է 1969 թվականի հուլիսի 16-ին Ենայում։ Մայրը գերմանուհի է, հայրը՝ իրանցի, սովորելով Արևմտյան Գերմանիայում և ունենալով իր մորը այցելելու հնարավորություն, ով այդ ժամանակ գտնվում էր Գերմանիայում, միայն ստանում էր մեկօրյա թույլտվություններ։ Մայրը աշխատում էր պետական կազմակերպությունում։ Սառան մեծացել է իր տատիկի և պապիկի մոտ՝ Ենային կից գտնվող գյուղում, իսկ 1976 թվականին ուսման սկսելուն պես մոր հետ տեղափոխվել է Արևելյան Գերմանիա[10]։

Գիմնազիայում սովորելու տարիներին եղել է Ազատ գերմանացի երիտասարդների խորհրդի անդամ[10]։ 1988 թվականին ավարտել է գիմնազիան։ Ավելի վաղ ԳԴՀ-ում պարտադիր զինվորական պատրաստության պարապմունքների ժամանակ հրաժարվել էր սնունդ ընդունել, ինչն ընկալվել էր որպես հացադուլ։ Հայտնվել է իշխանության «ուշադրության կենտրոնում»։ Չնայած դրան՝ 1989 թվականի մարտին համալրել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության շարքերը, որպեսզի «համակարգը ներսից թարմացնի»[11]։

Կրթություն խմբագրել

1990 թվականից Ենայի համալսարանում և Բեռլինի Հումբոլդտի համալսարանում սովորել է փիլիսոփայություն և գերմանական գրականություն։ Որոշ ժամանակ անց թողել է Գերմանիայում թողել է ուսումը և սովորել է Նիդարլանդներում՝ Գրոնինգենի համալսարանում։ 1996 թվականին հաջողությամբ ավարել է համալսարանը՝ պաշտպանելով մագիստրոսի կոչումը։ Դիպլոմային աշխատանքը նվիրված է եղել Կարլ Մարքսի հեգելականություն հոսքի մեկնաբանմանը[12]։

2005 թվականին սկսել է աշխատել «The Limits of Choice. Saving Decisions and Basic Needs in Developed Countries» թեմայի վրա, որը հաջողությամբ պաշտպանել է 2012 թվականին՝ դառնալով բնագիտության դոկտոր։ 2013 թվականին դոկտորական աշխատանքը լույս է տեսել առանձին գրքի տեսքով[13]։

Քաղաքական կարիերա խմբագրել

1989 թվականի սկզբին անդամակցել է Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցությանը։ 1991 թվականին Գերմանիայի սոցիալիստական միասնական կուսակցության ժողովրդավարական սոցիալիզմի կուսակցության վերակազմավորումից հետո ընտրվել է այդ կուսակցության ազգային կոմիտե, միացել է նրա օրթոդոքս մարքսիստական խմբակցությանը՝ Կոմունիստական քաղաքական ծրագրին։

1998 թվականի դաշնային ընտրություններին Դորտմունդում առաջադրվել է Ժողովրդավարական սոցիալիզմ կուսակցության թեկնածու։

1999 թվականի եվրոպական ընտրություններում Եվրոպական խորհրդարանում ընտրվել է Ժողովրդավարական սոցիալիզմ կուսակցության ներկայացուցիչ, որտեղ եղել է տնտեսական գործերի կոմիտեի, ինչպես նաև եվրոպական-լատինաամերիկյան վեհաժողովի անդամ։

«Աշխատանք և սոցիալական արդարություն. ընտրական այլընտրանք» կուսակցության և 2007 թվականին Ձախ կուսակցության կազմավորման հետ միասին սկսել է պայքարել այդ կուսակցության փոխնախագահի պաշտոնի համար, բայց սկզբում անհաջողություն է կրել՝ նախկին ԳԴՀ-ի հանդեպ ունեցած համակրանքի պատճառով. նրան հրաժարվել են օգնել կուսակցական առաջնորդներ Լոթար Բիսկին և Գրեգոր Գիզին։ 2009 թվականի դաշնային ընտրություններում հաղթել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում։ Լինելով Բունդեսթագի պատգամավոր՝ դարձել է լիբերալ-դեմոկրատական կուսակցության տնտեսական քաղաքականության ներկայացուցիչ։ 2010 թվականի մայիսի 15-ին ընտրվել է լիբերալ-դեմոկրատական կուսակցության փոխնախագահ[14][15]։

2012 թվականից խմբագրել է Neues Deutschland թերթում[16]։

Պնդում էր, որ «Կիևի կառավարության հանգուցային պաշտոնները զբաղված են նացիստներով»[17]։

2019 թվականի նոյեմբերի 12-ին Բունդեսթագում Ամիր Մոհամեդ Ալիի հետ դարձել է կուսակցական խմբակի համանախագահ[18]։

Անձնական կյանք խմբագրել

1997 թվականին ամուսնացել է լրագրող, ռեժիսոր, գործարար Ռալֆ Թոմաս Նիմայերի հետ։

2011 թվականի նոյեմբերի 12-ին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին նախագահ Օսկար Լաֆոնտեն հրապարակավ հայտարարել է, որ Սառայի հետ որոշ ժամանակ եղել են մոտ ընկերներ։ Նրանք այդ ժամանակ երկուսով արդեն առանձին էին ապրում իրենց ամուսիններից՝ չնայած Նիմայերն ու Վագենկնեխտը մնացել են ընկերական հարաբերությունների մեջ[19]։ Վագենկնեխտի և Նիմայերի ամուսնությունը խզվել է 2013 թվականի մարտին, իսկ 2015 թվականի մարտի 21-ին հայտնի է դարձել, որ դեռևս 2014 թվականի Սուրբ Ծննդից առաջ գաղտնի կնքվել է Վագենկնեխտի և Լաֆոնտենի ամուսնությունը։

Ռուսական մամուլում խմբագրել

2015 թվականին Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից պետական դումայի պատգամավոր Վալերի Ռյոշկինը Սառային ուղարկել է Մոսկվայում Հաղթանակի օրը նշելու պաշտոնական հրավեր[20]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119253925 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. http://www.faz.net/aktuell/gesellschaft/menschen/geheime-hochzeit-oskar-lafontaine-und-sahra-wagenknecht-haben-geheiratet-13497210.html
  7. https://zeitung.faz.net/faz/feuilleton/2023-09-18/e6cdf5cd9e682391bd81c91c245e253c/?GEPC=s3
  8. Renate Meinhof: Die Linkshaberin. Süddeutche Zeitung. 14 Mai 2010 Портрет Сары Вагенкнехт в нём. газете «Süddeutche Zeitung»(գերմ.)
  9. European Parliament: Sahra Wagenknecht Европарламент: Сара Вагенкнехт(գերմ.)
  10. 10,0 10,1 Günter Gaus im Gespräch mit Sahra Wagenknecht Гюнтер Гаус: Интервью с Сарой Вагенкнехт.(գերմ.)
  11. Bild: H.-J. Vehlewald, F. Solms-Laubach: Michail Gorbatschow und Sahra Wagenknecht im Bild-Streitgespräch: «Grüßen Sie Ihren Freund Lafontaine von mir» Bild: Разговор М. С. Горбачёва с Сарой Вагенкнехт.(գերմ.)
  12. Wagenknecht S. Vom Kopf auf die Füße? Zur Hegelkritik des jungen Marx oder das Problem einer dialektisch-materialistischen Wissenschaftsmethode. — Bonn: Pahl Rugenstein Verlag, 1997. — 200 p. — ISBN 978-3-89144-231-9
  13. Wagenknecht S. The Limits of Choice: Saving Decisions and Basic Needs in Developed Countries. — Campus Verlag, 2013. — 328 p. — ISBN 978-3-593-39916-4
  14. «DIE LINKE hat Fraktionsvorstand gewählt». Die Linke im Bundestag (գերմաներեն). 2011 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  15. «Wahl des Parteivorstandes». Die Linke (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 15-ին.
  16. Neue Kolumne im «nd». Новая колонка в НД.(գերմ.)
  17. Ukraine-Konflikt: Merkel macht Moskau Vorwürfe, «die Welt».
  18. Kevin Hagen (2019 թ․ նոյեմբերի 12). «Aus der Deckung» (գերմաներեն). Spiegel. Վերցված է 2020 թ․ մայիսի 23-ին.
  19. Токарев С. Левая любовь // Русская Германия / Гл. ред. Б. Фельдман. — B.: ReLine Intermedien und Verlags GmbH, 18 ноября 2011. — № 46.
  20. «Валерий Рашкин направил Саре Вагенкнехт официальное приглашение на празднование 70-летия Победы». 2015 թ․ ապրիլի 9.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Վագենկնեխթ» հոդվածին։