Սաջիդ Ջավիդ (անգլ.՝ Sajid Javid, դեկտեմբերի 5, 1969(1969-12-05)[1][2], Ռոչդեյլ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի գործարար և քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար (2018 թվականից մինչև 2019 թվականը)։ 2019 թվականի հուլիս 24-ից մինչև 2019 թվականի հուլիսը Բորիս Ջոնսոնի աշխատասենյակում եղել է Գանձապետարանի կանցլեր։

Սաջիդ Ջավիդ
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ Էքստերի համալսարան, Downend School?, University of Exeter Business School? և South Gloucestershire and Stroud College?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բանկիր և տնտեսագետ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր դեկտեմբերի 5, 1969(1969-12-05)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Ռոչդեյլ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն[2]
Քաղաքացիություն  Միացյալ Թագավորություն
 
Կայք՝ sajidjavid.com

2014-2016 թվականներին եղել Է Քեմերոնի առաջին և երկրորդ կաբինետներում, 2016-2018 թվականներին Թերեզա Մեյի առաջին և երկրորդ կաբինետներում զբաղեցրել է համայնքների և տեղական ինքնակառավարման գործերի նախարարի պաշտոնը։

Կենսագրություն խմբագրել

Սաջիդ Ջավիդը ծնվել է 1969 թվականին Ռոչդեյլում, որը Պակիստանից ներգաղթած, ավտոբուսի վարորդ՝ Աբդուլ Ջավիդի հինգ որդիներից միջնեկն է։ Երբ Սաջիդը դարձել է չորս տարեկան, հայրը Բրիստոլում գնել է կանանց հագուստի խանութ և ամբողջ ընտանիքը տեղափոխվել է այդտեղ, որն ուներ երկու ննջասենյակ։ Ննջարաններից մեկը նրա երեք եղբայրներինն էր, Իսկ Սաջիդը և նրա կրտսեր եղբայրը քնում էին ծնողների հետ[3]։ Էքսեթերի համալսարանում սովորել է տնտեսագիտություն ու քաղաքականությունը, որն ավարտել է 1991 թվականին[4]։

Համալսարանն ավարտելուց հետո մոտ 20 տարի բանկային ոլորտում զբաղվել է բիզնեսով՝ աշխատելով միլիոնանոց կարողություն. սկզբում Նյու Յորքի Chase Manhattan Bank-ում, ապա ՝ Deutsche Bank-ի լոնդոնյան գրասենյակում, որտեղ գործունեություն է ծավալել. մտել է տնօրենների խորհրդի մեջ և պատասխանատու է եղել ասիական շուկաներում գործառնությունների համար (2006 թվականին գլխավորել Է Սինգապուրի Global Credit Trading, Asia բանկի ստորաբաժանումը և այնտեղ մնացել մինչև բիզնեսից հեռանալը)[5][6]։

Քաղաքական գործունեության սկիզբ խմբագրել

2010 թվականի խորհրդարանական ընտրություններում Բրոմսգրոուվ ընտրատարածքում (Վուստերշիր) առաջադրվել Է Պահպանողական կուսակցության թեկնածու և հաղթել է 43,7% արդյունքով՝ 7,3%-ով վատացնելով այդ շրջանում կուսակցության ցուցանիշները նախորդ ընտրությունների արդյունքների համեմատ[7]։

2010-2011 թվականներին եղել է պրոֆեսիոնալ կրթության կրտսեր նախարար Ջոն Հեյզի խորհրդարանական անձնական քարտուղարը, իսկ 2011-2012 թվականներին նույն պաշտոնը զբաղեցրել է Գանձապետարանի կանցլեր Ջորջ Օսբորնի մոտ։ 2012-2013 թվականներին եղել է Գանձապետարանի տնտեսական քարտուղար, 2013-2014 թվականներին՝ Գանձապետարանի ֆինանսական քարտուղար[8]։

Ջեյմս Քեմերոնի կաբինետների նախարար խմբագրել

2014 թվականի ապրիլի 9-ին մշակույթի, ԶԼՄ-ների և սպորտի նախարար Մարիա Միլերի կամավոր հրաժարականից հետո, Սաջիդ Ջավիդը Դևիդ Քեմերոնի առաջին կաբինետում զբաղեցրել է ազատված աթոռը։ Ընդ որում, Միլերի կանանց և իրավահավասարության հարցերով նախարարի երկրորդ պաշտոնը կիսվել է։ Ջավիդը դարձել է իրավահավասարության նախարար, իսկ Նիկի Մորգանը՝ կանանց հարցերով նախարար[9]։

2015 թվականին հաջողության է հասել նախկին ընտրատարածքում նոր խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով ձայների 53,8%-ը[10]։

2015 թվականի մայիսի 11-ին Ջավիդը Քեմերոնի երկրորդ կաբինետում ստացել է ձեռներեցության նախարարի պորտֆելը[11]։

2016 թվականի հուլիսի 13-ին Դևիդ Քեմերոնը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, կապված Մեծ Բրիտանիայի անդամակցության դուրս գալուց Եվրամիությունից, որտեղ բրիտանացիները քվեարկել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու օգտին։

Ջավիդը պաշտպանել է աշխատանքի և կենսաթոշակների նախարար Սթիվեն Քրեբի հայտը, որը պայքարի մեջ է մտել կուսակցությունում առաջնորդության համար և նրա հաղթանակի դեպքում պետք է ստանար Գանձապետարանի կանցլերի պորտֆելը։ Նրանք իրենց պահպանողականների շարքերում ներկայանում էին որպես «կապույտ մանյակ», բայց նրանց արշավը վաղ փուլում ավարտվել է պարտությամբ և Ջավիդը հանդես է եկել Թերեզա Մեյի թեկնածության օգտին[12]։

Ահաբեկչության համար նպատակ խմբագրել

Իրաքի և Լևանտի իսլամական պետության «Դաբիք» ամսագրի թողարկման ժամանակ 2016 թվականի ապրիլին կոչվել է մուրթադ և դատապարտվել մահվան[13]։

Թերեզա Մեյի կաբինետների նախարար խմբագրել

Քեմերոնի իրավահաջորդը դարձել Է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար․ Մեյը և նրա աշխատասենյակում Ջավիդը նշանակվել է համայնքների և տեղական ինքնակառավարման գործերի նախարարի պաշտոնում՝ 2017 թվականին պահպանելով այն Մեյի երկրորդ կաբինետի ձևավորման ժամանակ։

2018 թվականի ապրիլի 30-ին սկանդալային հրաժարականից հետո ստանձնել է ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Ջավիդը դարձել է պատմության մեջ ազգային փոքրամասնության առաջին ներկայացուցիչը պետության բարձրագույն պաշտոնյաներից մեկի պաշտոնում և հայտարարել Բրիտանական ներգաղթի քաղաքականությունը փոխելու մտադրության մասին, որպեսզի այն լինի արդար, իսկ մարդկանց դիմեն «արժանապատվությամբ և հարգանքով»[14]։ Ջավիդի նշանակումը պաշտպանել են այնպիսի հասարակական կազմակերպություններ, ինչպիսիք են Թրասթի անվտանգության համայնքը, Բրիտանական հրեաների պատգամավորների խորհուրդը և հրեական առաջնորդների խորհուրդը, որոնք հակասեմիտիզմի դեմ պայքարում նշել են նոր նախարարի դերը բրիտանական հասարակության մեջ, Հոլոքոստի պատմության մասին տեղեկատվության տարածման և Իսրայելին բոյկոտելու փորձերի դեմ հակազդման գործում[15]։

2019 թվականի փետրվարին, Ջավիդի որոշումը՝ արգելել 19-ամյա Շամիմա Բեգումի վերադարձը Մեծ Բրիտանիա, հակասական հասարակական արձագանք է առաջացրել, որը 2015 թվականին մեկնել էր Սիրիա և միացել Իսլամական պետությանը։ Նրա փոքրիկ որդին՝ Ջարահը, մահացել և մարտի 8-ին թաղվել է սիրիացի փախստականների ճամբարում, իսկ ինքը հայտարարել է տուն վերադառնալու ցանկության մասին, բայց Ջավիդը կարգադրել է զրկել Բեգումին քաղաքացիությունից[16]։

Թերեզա Մեյի հրաժարականից հետո Ջավիդը մասնակցել Է Պահպանողական կուսակցությունում առաջնորդության համար մղվող պայքարին և 2019 թվականի հունիսի 20-ին դուրս է մնացել դրանից՝ պահպանողական խորհրդարանականների քվեարկության չորրորդ փուլում զբաղեցնելով մնացած թեկնածուների շարքում վերջին տեղը (նրա թեկնածությունը պաշտպանել են հինգ պատգամավորներ)[17]։

Բորիս Ջոնսոնի կառավարությունում խմբագրել

2019 թվականի հուլիսի 24-ին Բորիս Ջոնսոնի աշխատասենյակում նշանակվել է գանձապետարանի կանցլեր[18]։

Անձնական կյանք խմբագրել

Սաջիդ Ջավիդը ամուսնացած է, չորս երեխաների հայր (Սոֆիա, Ռանիա, Մայե, Սուլի)։ Ընտանիքի հիմնական տունը (մոտ 4 մլն ֆունտ ստեռլինգ) գտնվում է Ֆուլհեմում (հարավ-արևմտյան Լոնդոն), կա նաև տուն Չելսիում, ինչպես նաև Բրիստոլում և ընտրատարածքում[19]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  3. Matt Chorley (2015 թ․ մայիսի 11). «Son of a Pakistani bus driver and daughter of a Ugandan shopkeeper who fled Idi Amin are two big winners in 'Blue Collar' reshuffle» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  4. «Culture Secretary holds personal Question Time session with students» (անգլերեն). University of Exeter. 2014 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  5. Robert Booth (2014 թ․ ապրիլի 11). «Sajid Javid's Wonderful Life – from investment banker to culture minister» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  6. Stephanie Smart (2006 թ․ հոկտեմբերի 11). «Deutsche Bank appoints Sajid Javid Head of Global Credit Trading, Asia». Press Releases (անգլերեն). Deutsche Bank Media. Վերցված է 2015 թ․ հունիսի 22-ին.
  7. «Bromsgrove». Election 2010 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  8. «Sajid Javid MP». Democracy Live (անգլերեն). BBC News. 2002 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  9. Patrick Wintour and Rowena Mason (2014 թ․ ապրիլի 9). «Sajid Javid replaces Maria Miller as culture secretary» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  10. «Bromsgrove». Election 2015 (անգլերեն). BBC News. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  11. Larry Elliott (2015 թ․ մայիսի 11). «Sajid Javid will face industry pressure on EU referendum and airport growth» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  12. Pippa Crerar (2018 թ․ հունիսի 22). «'Face of the modern Tory party': Sajid Javid tipped for the top'Face of the modern Tory party': Sajid Javid tipped for the top» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  13. Дабик, выпуск 14, статья «قاتِلوا أئِمـة الكُـفْر فِي الغَـرْب» в арабской версии, «Kill the imāms of kufr in the West»
  14. «Sajid Javid to be new home secretary after Rudd resigns» (անգլերեն). BBC News. Վերցված է 2018 թ․ ապրիլի 30-ին.
  15. «Community ally Sajid Javid replaces Amber Rudd as Home Secretary» (անգլերեն). Jewish News. 2018 թ․ ապրիլի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.
  16. Aamna Mohdin and Martin Chulov (2019 թ․ մարտի 9). «Shamima Begum baby death 'a stain on conscience of UK government'» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2019 թ․ մարտի 11-ին.
  17. «Tory leadership: Tactical voting claims over Johnson and Hunt win» (անգլերեն). BBC News. 2019 թ․ հունիսի 21. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  18. «Первые назначения Бориса Джонсона. Кто вошел в новый кабмин Великобритании». ТАСС. 2019 թ․ հուլիսի 24.
  19. Frances Hardy (2014 թ․ սեպտեմբերի 14). «Could Sajid Javid be Britain's first Asian Prime Minister? His parents arrived here with just £1, yet he's now a minister. That's why this man believes immigrants are natural Tories» (անգլերեն). Daily Mail. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաջիդ Ջավիդ» հոդվածին։