Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաուրան (այլ կիրառումներ)

Սաուրան (արաբ․՝ صوران‎‎), ոչ մեծ քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Հալեպի մարզի Ազազի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։

Քաղաք
Սաուրան
արաբ․՝ صوران‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաՀալեպի մարզ
ՄինտակաԱզազի գավառ
ՆահիյաՍաուրանի շրջան
ԲԾՄ443 մ
Բնակչություն6 988 մարդ (2004[1])
Ժամային գոտիUTC+2
Սաուրան (քաղաք) (Սիրիա)##
Սաուրան (քաղաք) (Սիրիա)

Պատմություն խմբագրել

Ներկա քաղաքի տարածքում հնում գոյություն ունեցած բնակավայրը հայտնի է եղել Սուրունու (Surunu) անվամբ և մտել է արամեական էթնոքաղաքական Բիթ-Ադինի կազմավորման մեջ։ Մ. թ. ա. 9-րդ դարի կեսերին Սալմանասար III թագավորը Հյուսիսային Սիրիայի պետությունների դաշինքի դեմ մղած պատերազմի ժամանակ քաղաքը գրավվում է ասորական զորքերի կողմից[2]։

Բյուզանդական դարաշրջանում քաղաքը բնակեցված էր արաբական Թահուն ցեղի քրիստոնյաներով[3]։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հյուսիսային հատվածում՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ՝ ծովի մակարդակից 443 մետր բարձրության վրա[4]։

Տեղակայված է մարզի կենտրոնից՝ Հալեպից, մոտավորապես 33 կմ դեպի հյուսիս, իսկ երկրի մայրաքաղաքից՝ Դամասկոսից, 344 կմ դեպի հյուսիս-հյուսիս- արևմուտք։

Բնակչություն խմբագրել

2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 6988 մարդ[5]։

Տրանսպորտ խմբագրել

Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում[4]։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Bryce, Trevor (2009). The Routledge Handbook of The People and Places of Ancient Western Asia: The Near East from the Earky Bronze Age to the fall of the Persians Empire. Routledge. ISBN 1134159080.
  • Lipinsky, Edward (2000). The Aramaeans: Their Ancient History, Culture, Religion. Peeters Publishers. ISBN 9042908599.
  • Shahid, Irfan (2009). Byzantium and the Arabs in the Sixth Century, Part 2. Harvard University Press. ISBN 0884023478.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. General Census of Population and Housing 2004 Արխիվացված 2012-12-20 archive.today. Syria Central Bureau of Statistics (CBS). Aleppo Governorate.
  2. Bryce, Trevor (2009). The Routledge Handbook of The People and Places of Ancient Western Asia: The Near East from the Earky Bronze Age to the fall of the Persians Empire. Routledge. ISBN 1134159080.
  3. Shahid, Irfan (2009). Byzantium and the Arabs in the Sixth Century, Part 2. Harvard University Press. ISBN 0884023478.
  4. 4,0 4,1 «Suran, Syria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  5. «2004 թվականի մարդահամարի տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.