Սաում, ծոմ (արաբ․՝ صوم‎‎‎), պահք իսլամում, իսլամի հիմնասյուներից մեկը։


Իսլամ

Իսլամ

Հավատի հիմքեր

Միաստվածություն
Աստվածային արդարություն
Մարգարե · Ահեղ դատաստան · Իմամաթ

Իսլամի հիմնասյուներ

Վկայություն · Աղոթք · Նվիրաբերություն
Պահք  · Ուխտագնացություն
Ջիհադ  · Թազիե

Պատմություն և ներկայացուցիչներ

Մուհամմադ մարգարե
Մարգարեներ · Խալիֆներ
Սուննիներ · Շիաներ
Մուսուլման

Գրքեր և օրենքներ

Ղուրան · Սուննա · Հադիսներ
Շարիաթ · Ֆիկհ
Հանաֆիականություն ·Մալիքիականություն
Շաֆիականություն ·Հանբալիականություն
Ջաֆարիականություն

Արաբամուսուլմանական փիլիսոփայություն

Իսլամական փիլիսոփայություն
Մութազիլիականություն
Աշարիականություն
Սուֆիզմ

Մշակույթ և հանրություն

Արվեստ · Տոներ
Տոմար
Մզկիթներ

Պորտալ:Իսլամ

п · о · р

Պատմություն խմբագրել

Հաստատվել է Մուհամմադ մարգարեի կողմից 624 թվականին։ Սկիզբ է առնում նախաիսլամական պրակտիկայում գոյություն ունեցող բարեպաշտական մեկուսացումից (արաբ․՝ الاكتتاف‎‎` ալ-իթիքաֆ)։ Աս-սաումն իրենից ամբողջական ժուժկալություն է ներկայացնում օրվա լուսավոր ժամերին ուտելիքի, խմիչքի, ծխախոտի, թմրանյութի, ամուսնական պարտականությունների կատարման և այլնի հանդեպ, այսինքն այն ամենից, ինչը շեղում է բարեպաշտ ուղուց։ Մութն ընկնելուն պես արգելքները հանվում են, սակայն խորհուրդ է տրվում տուրք չտալ ավելորդություններին, այլ ժամանակը անցկացնել մտորումների, զրույցների, ընթերցումների մեջ, իրականացնել աստվածահաճո գործեր, հարթել վեճերը, ողորմություն տալ և այլն։

Կանոններ խմբագրել

Սաումը պարտադիր է բոլոր մեծահասակ մուսուլմանների համար ռամադանի ընթացքում։ Սաումից ազատվում են միայն նրանք, ովքեր չեն կարող ճշտությամբ կատարել այն որոշակի հանգամանքների պատճառով (հեռավոր ուղևորություն, կացություն ուրիշ երկրնե-րում, պատերազմ, գերության մեջ գտնվել, հիվանդություն և այլն), ով չի կարող պատասխանատվություն կրել իր արարքների համար (անմեղսունակներ և ընկնավորներ), ինչպես նաև ծեր մարդիկ, հղի և կերակրող կանայք և բոլոր նրանք, ում սաումը կարող է վնասել։

Սաումը չի թույլատրվում այն մարդկանց, ովքեր գտնվում են ծիսական անմաքրության վիճակում (ան-նաջաս), կանանց` դաշտանի ժամանակ, հանցագործներին, ովքեր պատիժ չեն կրել, պղծվածներին, ովքեր չեն անցել մաքրման ուղին (արաբ․՝ التخار‎‎՝ ալ-թախար) պրոցեսը։ Սաումից ժամանակավորապես ազատվածները պետք է պահեն այն հետո՝ իրենց հարմար ժամանակ։ Այն պատահաբար խախտածները պետք է փոխհատուցեն կորցրած օրերը ռամադանի ավարտից հետո։

Սաումը միտումնավոր կերպով խախտածները բացի այդ օրերի փոխհատուցումից պետք է նաև մեղա գան (արաբ․՝ الطوبة‎‎՝ ալ-տաուբա) և քավիչ գործողություններ անեն (արաբ․՝ الكفارة‎‎՝ ալ-քաֆֆարա)։ Ընդհանուր սաումից բացի կա նաև անհատական սաում, որը պահվում է որևէ մի ուխտի համար, քավության համար կամ էլ բարեպաշտությունից ելնելով։ Հաճախ այդպիսի թչ պարտադիր պահքերի համար ընտրվում են կիսալուսնի օրերը, երկուշաբթին, հինգշաբթին։ Խորհուրդ է տրվում պահք պահել արևային և լուսնային խավարումների օրերին, ինչպես նաև համաճարակների, տարե-րային աղետների և ռազմական վտանգի ժամանակ։

Անհրաժեշտություն խմբագրել

Սաումը ճշտությամբ կատարմանը հետևելու պարտականությունը դրված էր կադիների, կառավարիչների, ոստիկանության և բոլոր մուսուլմանների վրա։ Սակայն այդպիսի վերա-հըսկողությունը չէր կարող արդյունավետ լինել, այդ պատճառով սաումի ճիշտ կատարումը անձնական բարեպաշտության հարց է։ Սաումի հանդեպ բացահայտ քամահրանքը և ցուցադրական խախտումը գնահատվում է որպես սրբապիղծ հանցագործություն և կանխամտածված իրավախախտում և պատժվում է յուրաքանչյուրը առանձին մուսուլմանական երկրի օրենքներին համապատասխան։

Տես նաև խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Ислам, энциклопедический словарь; Москва, 1991