Սանտյագո դե Կոմպոստելա (իսպ.՝ Santiago de Compostela [sanˈtjaɣo ðe komposˈtela], գալ.՝ Santiago de Compostela [sãnˈtjaɰo ðe komposˈtɛla]), Իսպանիայի Գալիսիա ինքնավար համայնքի մայրաքաղաքը։ Համայնքն ընդգրկված է Սանտյագո շրջանի կազմում։

Քաղաք
Սանտյագո դե Կոմպոստելա
Santiago de Compostela
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքԳալիսիա
ՆահանգԼա Կորունյա
Հիմնադրված է1834 թ.
Մակերես223 կմ²
ԲԾՄ260 մ
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն94 824 մարդ (2010)
Խտություն414.19 մարդ/կմ²
Ազգային կազմSantiagués/a,
Compostelano/a,
Picheleiro/a
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+34 981
Փոստային դասիչ15700
Ավտոմոբիլային կոդC
Պաշտոնական կայքsantiagodecompostela.gal
Սանտյագո դե Կոմպոստելա (Իսպանիա)##
Սանտյագո դե Կոմպոստելա (Իսպանիա)
Սանտյագո դե Կոմպոստելա (Գալիսիա)##
Սանտյագո դե Կոմպոստելա (Գալիսիա)

Քաղաքն առաջացել է Սանտյագոյի տաճարի՝ ուխտագնացության ամենամեծ կենտրոնի շուրջը։ 1985 թվականին քաղաքի հին մասը դարձավ ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ։

Պատմություն խմբագրել

 
 
Սանտյագո դե Կոմպոստելա
Santiago de Compostela*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

 
Երկիր Իսպանիա
Տիպ Մշակութային
Չափանիշներ i, ii, vi
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1985  (9 նստաշրջան)
Համար 347
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային   ժառանգություն

Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի տարածքը 4-րդ դարում համարվում էր հռոմեական գերեզմանատուն[1]։ Քաղաքը 5-րդ դարում գրավեցին Սվևի ցեղերը, երբ նրանք բնակություն հաստատեցին Գալիսիայում և Պորտուգալիայում՝ Ժողովուրդների մեծ գաղթի ժամանակ։ Տարածքն ավելի ուշ՝ 6-րդ դարում, վերագրվեց եպիսկոպոս Իրիա Ֆլավիային։ Բաժանումը, որը պատվիրել էի Թեոդեմիր թագավորը, հայտնի է նաև Parochiale Suevorum անվանումով։ 585 թվականին, բնակավայրը միացվեց Սվևի թագավորության մնացած մասի հետ վեստգոթերի թագավոր Լեովիգիլիդի կողմից, որպես Վեստգոթական թագավորության վեցերորդ նահանգ։

818-842 թվականներին[2]՝ Աստուրիայի թագավոր Ալֆոնսո II-ի թագավորության ժամանակաշրջանում, Իրիայի Թեոդեմիր եպիսկոպոսը (847 թվական) պնդեց, որ նա հայտնաբերել է մի շարք մասունքներ, որոնք վերագրվում են Սուրբ Հակոբոս առաքյալին։ Հայտնագործության վայրի շուրջ հայտնաբերվել է նոր բնակավայր և ուխտագնացության կենտրոն, որը 865 թվականին հայտնի էր Բենեդիկտյան միաբանության վանական Ուզուարդին[3], և, որը 10-րդ դարում կոչվում էր Կոմպոստելա։

Սուրբ Հակոբոսի պաշտամունքը մեկն էր այն բազմաթիվներից, որոնք առաջացել էին 10-11-րդ դարերում Հյուսիսային Իբերիայում, քանի որ կառավարիչները խրախուսում էին իրենց տարածաշրջանային յուրահատուկ պաշտամունքը։

 
Սանտյագո դե Կոմպոստելայի տաճար

910 թվականին՝ Աստուրիայի իշխանության կենտրոնը Օվիեդոյից Լեոն տեղափոխելուց հետո, Սանտյագո դե Կոմպոստելան դարձել է քաղաքականապես ավելի արդիական, և Գալիսիայի ազնվականները ողջունեցին Գալիսիայի ու Լեոնի մի քանի թագավորներին, և նրանք թագադրվեցին ու օծվեցին տաճարում՝ եպիսկոպոսի կողմից։ Նրանց շարքում են Օրդոնիո IV-ը (958 թվական), Բերմուդո II-ը (982 թվական) և Ալֆոնսո VII-ը (1111 թվական), ում ժամանակ Կոմպոստելան դարձավ Գալիսիայի թագավորության մայրաքաղաք։

10-րդ դարում և 11-րդ դարի առաջին տարիներին վիկինգները փորձել են հարձակվել քաղաքի վրա[4]։ 997 թվականին Սանտյագո դե Կոմոպոստելան մասնակիորեն ոչնչացվել է ալ-Մանսուրի կողմից։ Անդալուզիայի առաջնորդների արշավանքներն ուղեկցվում էին քրիստոնյա իշխանների կողմից, որոնք բոլորն էլ ստացել էին կողոպուտի բաժինը[5]։ Այնուամենայնիվ, Անդուլիզիայի հրամանատարը ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերել Սուրբ Հակոբոս առաքյալի մասունքներին։ Ի պատասխան այս մարտահրավերների եպիսկոպոս Կրեսկոնիոն 11-րդ կեսին ամրապնդեց ողջ քաղաքը՝ կառուցելով պարիսպները և պաշտպանական աշտարակները։

Որոշ հեղինակների կարծիքով, 11-րդ դարի միջին տարիների ընթացքում քաղաքն արդեն դարձել էր համաեվրոպական ուխտագնացության վայր[6]։ Մյուները պնդում են, որ Հակոբոս առաքյալի պաշտամունքը սկսվել էր մինչև 11-12-րդ դարերը։ Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքը հաջորդ դարերում կդառնա հիմնական կաթոլիկ սրբավայրը, զիջելով միայն Հռոմին և Երուսաղեմին։

12-րդ դարում եպիսկոպոս Դիեգո Գելիմիրեսի ազդեգությամբ Կոմպոստելան դարձավ արքեպիսկոպոսական քաղաք՝ ներգրավելով մեծ ու բազմազգ բնակչություն։ Այս առաջնորդի իշխանության ազդեցության տակ, քաղաքացիները տեղական ավագանու գլխավորությամբ ապստամբեցին։ Սկսվեց աշխարհիկ բնույթի առճակատում քաղաքի բնակիչների միջև, որոնք պայքարում էին ինքնակառավարման համար տեղի եպիսկոպոսի, քաղաքի աշխարհիկ և իրավազորություն ունեցող լորդի ու նրա ավատատիրոջ՝ Տերրա դե Սանտյագոյի դեմ։ Այս առճակատումը գագաթնակետին հասել է 14-րդ դարում, երբ նոր առաջնորդը՝ ֆրանսիացի Բերենգեր դե Լանդորեն, քաղաքի խորհդատուներին բանակցությունների նպատակով հրավիրում է իր A Rocha Forte ամրոց և մահապատժի ենթարկում նրանց։

Սանտյագո դե Կոմպոստելան գրավվել և ավերվել է Նապոլեոնյան պատերազմների ժամանակ՝ ֆրանսիացիների կողմից։ Արդյունքում, առաքյալին վերագրվող մասունքները գրեթե հարյուրամյակներ անհայտացած են եղել, որոնք պահված են եղել քաղաքի տաճարի կրիպտեում։

19-րդ և 20-րդ դարերի ընթացքում տաճարում կատարված պեղումները բացահայտեցին «մարտիրիում» ոճով կառուցված հռոմեական cella, որի շուրջ ձևավորվեց փոքրիկ գերեզմանատուն հռոմեական և Սվևի ժամանակաշրջաններում։

Տնտեսություն խմբագրել

Սանտյագո դե Կոմպոստելայի տնտեսությունը, չնայած այն հանգամանքին, որ մեծապես կախված է պետական կառավարումից (այսինքն՝ լինելով Գալիսիայի կառավարության վարչական կենտրոն), մշակութային զբոսաշրջությունից, արդյունաբերությունից և իր համալսարանի բարձրագույն կրթությունից, դառնում է ավելի տարբերակված։ Ստեղծվել են արդյունաբերության նոր ոլորտներ, ինչպիսիք են անտառանյութի փոխակերպումը, ավտոմոբիլային արդյունաբերությունը և հեռահաղորդակցման ու էլեկտրոնիկայի արդյունաբերությունները։ Զբոսաշրջության մեջ շատ կարևոր է Սուրբ Հակոբոս առաքյալի ճանապարհը, հատկապես Սուրբ Կոմպոստելայի տոների ժամանակ (երբ հուլիսի 25-ը լինում է կիրակի)։ Խունտաների մեծ ներդրումից և հաջողված քարոզարշավից հետո, որն իրականացվել էր 1993 թվականին Սուրբ տարվա համար, ուխտավորների թիվը կտրուկ աճեց։ Ավելի քան 272 հազար ուխտագնաց ուղևորություն կատարեց 2010 թվականի Սուրբ տարվա ընթացքում։ 2010 թվականից մոտ 11 տարի հետո միայն հուլիսի 25-ը կընկնի կիրակի օր։ Սուրբ տարիների ընթացքում քաղաք են այցելում մեծ թվով ուխտավորներ։ 2014 թվականին 237 983 զբոսաշրջիկ եղել է Կոմպոստելայում, 2015 թվականին՝ 262 513 զբոսաշրջիկ, իսկ 2016 թվականին՝ 277854 զբոսաշրջիկ[7]։

Սանտյագո դե Կոմպոստելայում հրատարակվում է El Correo Gallego լրագիրը, ունի նաև իր հեռուստատեսային կենտրոնը և ռադիոկայանը։ Գալիսերեն լեզվով առցանց նորությունների պորտալը՝ Galicia Hoxe, նույնպես հիմնվել է քաղաքում։ Գալիսիայի հեռուստատեսությունը և հանրային հեռարձակման կորպորացիան, ունի իր կենտրոնակայանը Կոմպոստելայում։

Բնակչություն խմբագրել

Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի բնակչությունը 2012 թվականին կազմել է 95671 բնակիչ, իսկ մետրոպոլիտենի տարածքը հասնում է 178695-ի։ 2010 թվականին քաղաքում բնակվել է շուրջ 4111 օտարերկրացի, որը կազմում է ընդհանուր բնակչության 4,3%-ը։ Հիմնական ազգություններն են կազմում բրազիլացիները (11%), պորտուգալացիները (8%) և կոլումբիացիները (7%)։


Կլիմա խմբագրել

Կյոպպենի կլիմաների դասակարգման մեջ Սանտյագո դե Կոմպոստելան ունի ծովային կլիմա, մեղմ և փոքր-ինչ չոր ամառներով և մեղմ ու խոնավ ձմեռներով։ Կլիման մեղմ է։ Սառնամանիքները լինում են միայն դեկտեմբերին, հունվարին և փետրվարին, միջինում ընդամենը 8 օր, իսկ ձյուն տեղում է հազվադեպ։ Բացարձակ ջերմաստիճանը 30 °C է։

Սանտյագո դե Կոմպոստելա (1981–2010)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 20.3
(68.5)
23.2
(73.8)
27.6
(81.7)
30.2
(86.4)
34.0
(93.2)
37.8
(100)
39.4
(102.9)
39.0
(102.2)
39.0
(102.2)
30.4
(86.7)
24.2
(75.6)
23.4
(74.1)
39.4
(102.9)
Միջին բարձր °C (°F) 11.2
(52.2)
12.5
(54.5)
15.0
(59)
16.1
(61)
18.6
(65.5)
22.2
(72)
24.3
(75.7)
24.7
(76.5)
22.8
(73)
18.1
(64.6)
14.1
(57.4)
11.9
(53.4)
17.6
(63.7)
Միջին օրական °C (°F) 7.7
(45.9)
8.3
(46.9)
10.2
(50.4)
11.2
(52.2)
13.6
(56.5)
16.8
(62.2)
18.6
(65.5)
19.0
(66.2)
17.4
(63.3)
13.8
(56.8)
10.4
(50.7)
8.5
(47.3)
13.0
(55.4)
Միջին ցածր °C (°F) 4.1
(39.4)
4.1
(39.4)
5.4
(41.7)
6.2
(43.2)
8.5
(47.3)
11.3
(52.3)
13.0
(55.4)
13.3
(55.9)
11.9
(53.4)
9.5
(49.1)
6.7
(44.1)
5.0
(41)
8.3
(46.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −7.0
(19.4)
−9.0
(15.8)
−5.6
(21.9)
−3.0
(26.6)
−2.0
(28.4)
3.4
(38.1)
3.4
(38.1)
1.0
(33.8)
3.0
(37.4)
−1.6
(29.1)
−3.2
(26.2)
−6.5
(20.3)
−9.0
(15.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 210
(8.27)
167
(6.57)
146
(5.75)
146
(5.75)
135
(5.31)
72
(2.83)
43
(1.69)
57
(2.24)
107
(4.21)
226
(8.9)
217
(8.54)
261
(10.28)
1787
(70,35)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm) 15.2 12.6 12.8 14.4 12.7 7.6 5.7 5.5 8.4 14.0 14.9 15.9 139.5
Միջ. ձնառատ օրեր 1.0 0.7 0.2 0.3 0 0 0 0 0 0 0.1 0.3 2.7
% խոնավություն 84 79 75 76 76 74 74 74 75 82 86 85 78
Միջին ամսական արևային ժամ 93 114 151 165 187 225 243 237 184 132 95 85 1911
աղբյուր: Agencia Estatal de Meteorología[32]

Քույր քաղաքներ խմբագրել

Սանտյագո դե Կոմպոստելայի քույր քաղաքներն են՝

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Fletcher, R. A. (1984). Saint James's catapult: the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela. Oxford [Oxfordshire]: Clarendon Press. էջեր 57–59. ISBN 978-0-19-822581-2.
  2. Fletcher, R. A. (1984). Saint James's catapult : the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela. Oxford [Oxfordshire]: Clarendon Press. ISBN 978-0-19-822581-2.
  3. Fletcher, R. A. (1984). Saint James's catapult: the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela. Oxford [Oxfordshire]: Clarendon Press. էջ 56. ISBN 978-0-19-822581-2.
  4. Fletcher, R. A. (1984). Saint James's catapult : the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela. Oxford: Clarendon Press. էջեր 23. ISBN 978-0-19-822581-2.
  5. Collins, Roger (1983). Early Medieval Spain. New York: St. Martin's Press. էջ 199. ISBN 0-312-22464-8.
  6. Fletcher, R. A. (1984). Saint James's catapult : the life and times of Diego Gelmírez of Santiago de Compostela. Oxford [Oxfordshire]: Clarendon Press. էջ 53. ISBN 978-0-19-822581-2.
  7. https://www.caminoadventures.com/camino-de-santiago-statistics/
  8. Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
  9. Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
  10. Instituto Nacional de Estadística III // Municipal Register of Spain 2003 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2003. — Iss. 304. — P. 45352. — ISSN 0212-033X
  11. Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
  12. Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
  13. Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
  14. III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
  15. Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
  16. Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
  17. Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
  18. Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
  19. Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
  20. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
  21. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2014 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
  22. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 301. — ISSN 0212-033X
  23. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
  24. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2017 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
  25. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2018 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
  26. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de eneroNational Statistics Institute.
  27. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2019 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
  28. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2020 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
  29. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2021 — 2021.
  30. National Statistics Institute Municipal Register of Spain of 2022 — 2022. — Vol. 90. — P. 1,235.
  31. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  32. «Guía resumida del clima en España (1981–2010)».
  33. «Pesquisa de Legislação Municipal - No 14471» [Research Municipal Legislation - No 14471]. Prefeitura da Cidade de São Paulo [Municipality of the City of São Paulo] (Portuguese). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. Lei Municipal de São Paulo 14471 de 2007 WikiSource (պորտուգալերեն)
  35. Hispaniola was under the rule of the Dominican Order and Order of Alcántara, therefore, the name of Santiago as a city in the Dominican Republic could be applied later

Արտաքին հղումներ խմբագրել