Սանտաուորլդ (շվեդ.՝ Tomteland), Ձմեռ պապ զվարճահարմարանքներով զբոսայգի Շվեդիայի Մուրա քաղաքից 15 կմ հարավ։ Ըստ առասպելի՝ Շվեդիայում է գտնվում Ձմեռ պապի արտադրամասը, որտեղ նա պատրաստում է իր ամանորյա նվերները։ Զբոսայգին բացվել է 1984 թվականի դեկտեմբերի 8-ին[1]։ Յուրաքանչյուր տարի զբոսայգի է այցելում մոտ 2 մլն այցելու ամբողջ աշխարհից[2]։

Սանտաուորլդ
Santaworld
Տեսակթեմատիկ պարկ
Երկիր Շվեդիա
Հիմնվել է1984
Բացվել է1984, դեկտեմբերի 8
Սանտաուորլդը գտնվում է Շվեդիաում
Սանտաուորլդ
Սանտաուորլդը գտնվում է Երկիրում
Սանտաուորլդ

Զբոսայգում է գտնվում Ձմեռ պապի տունը, արտադրամասը, փոստը։

Ձմեռ պապի տուն խմբագրել

Այն տունն է, որտեղ ապրում է Ձմեռ պապը։ Նախասենյակում Ձմեռ պապի դահուկներն են, բուխարու մոտ՝ նրա աթոռն է, ինչպես նաև ճաշասեղանը։ Ննջարանում Ձմեռ պապի մահճակալն է՝ գույնզգույն կտորներից կարված փետուրե վերմակով։ Տունը զարդարում է նաև ամանորյա տոնածառը[2]։

Ձմեռ պապի արտադրամաս խմբագրել

Ձմեռ պապի արտադրամասը տեղակայված է Սանտաուորլդի ամենամեծ շենքում, որը համարվում է նաև Շվեդիայի ամենամեծ փայտե շենքը։ Այստեղ են տեղակայված նաև Ձմեռ պապի խանութը, փոստը, թանգարանը և սրճարանը[2]։

Ձմեռ պապի փոստ խմբագրել

Այստեղ այցելուները ստանում կամ ուղարկում են իրենց բացիկները՝ անձամբ կնքված Ձմեռ պապի կողմից։ Մեկ հարկ վերև գտնում է մանկական թանգարանը և ամանորյա նվերների խանութը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Försäkrad tomtebolycka» (Swedish). Skandia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 Santaworld - Sweden

Արտաքին հղումներ խմբագրել