Սանսեթ ծառուղի (անգլ.՝ Sunset Boulevard)-փողոց ԱՄՆԿալիֆոռնիա նահանգի Լոս-Անջելես քաղաքում։

Սանսեթ ծառուղի
անգլ.՝ Sunset Boulevard
Երկիր ԱՄՆ[1][2]
Գտնվում էԼոս Անջելես[1][2][3][…], Բևերլի Հիլզ[4][5] և Վեսթ Հոլիվուդ
Անվանվել էմայրամուտ

Սանսեթ ծառուղին, որի երկարությունը հասնում է 36 կմ-ի, համարվում է Լոս-Անջելեսի գլխավոր փողոցներից մեկը։ Այն սկսվում է Ֆիգերոան-ստրիտից, որը գտնվում է Լոս-Անջելեսի կենտրոնում և գնում է դեպի Հոլիվուդ, Արևմտյան Հոլիվուդ, Բևեռլի-Հիլլս, Խոլմբի-Հիլլս, Բել-Էիռ, Բրենտվուդ, հասնում մինչ Խաղաղ օվկիանոսի հետ հատման կետը։

Սանսեթ ծառուղիում է գտնվում Ուորներ եղբայրների հին ստուդիան, և այն ներառված ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում։

Սանսեթ ստրիպը մասն է Սանսեթ ծառուղու, որի փողոցը տանում է դեպի Արևմտյան Հոլիվուդ, հանդիսանում է գիշերային կյանքի կենտրոն Լոս Անջելեսում։ Այստեղ կան բազմաթիվ ռեստորաններ, ռոք ակումբներ և գիշերային ակումբներ (այդ թվում, The Roxy Theatre, Whisky a Go Go, House of Blues, Viper Room):

«Ես գեղեցկության թագուհին եմ,
Ես ծնվել եմ աշխարհում
Եվ նոր կյանք սկսվեց,
Եվ պատահեց «Սանսեթում».

  • Ժաննա Ագուզարով «Գեղեցկության թագուհին»

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել