Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն

Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն (ռուս.՝ Санкт-Петербургский Союз художников), հիմնադրվել է 1932 թվականի օգոստոսի 2-ին, երբ Լենինգրադի նկարիչների ընդհանուր ժողովում ձևավորվել է Խորհրդային նկարիչների միության Լենինգրադի մասնաճյուղը (ЛОССХ): Նրա ստեղծումն արագացրեց 1932 թվականի գարնանը ընդունված «Գրական և գեղարվեստական կազմակերպությունների վերակազմավորման մասին» Կենտրոնական կոմիտեի որոշումը[1], որտեղ, մասնավորապես, նախատեսում էին գոյություն ունեցող գրական և գեղարվեստական կազմակերպությունների և խմբերի լուծարման և միասնական ստեղծագործական միությունների ձևավորումը։ 1943-1959 թվականներին միությունը կոչվել է «Խորհրդային նկարիչների Լենինգրադի միություն» (ЛССХ): 1959-1968 թվականներին ՌՍՖՍՌ նկարիչների միությանն անդամակցելուց հետո կոչվել է «ՌՍՖՍՌ նկարիչների միության Լենինգրադյան մասնաճյուղ», 1968-1989 թվականներին` ՌՍՖՍՌ նկարիչների միության Լենինգրադյան կազմակերպությունը» (ЛОСХ), 1989 թվականի մարտի 16-ին` «Նկարիչների լենինգրադյան միություն» (ЛСХ): Քաղաքի անվանափոխությունից հետո կոչվել է «Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն» (СПбСХ):

Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն
Տեսակկազմակերպություն
Երկիր Ռուսաստան
Հիմնադրվածօգոստոսի 2, 1932
Գլխադասային գրասենյակImperial Society for the Encouragement of the Arts Building, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Կայքspbsh.ru
Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն

Նկարիչների միությունը հիմնականում պահպանել է գլխավոր «հիմնադիր-նվիրատուների» ավանդույթները` Ռուս նկարիչների միություն, Արվեստի խթանման ընկերություն, Արխիպ Կուինջիի անվան նկարիչների միություն։ Տարիների ընթացքում Սանկտ Պետերբուրգի նկարիչների միությունը եղել է ռուս արվեստագետների ամենահզոր ստեղծագործական կազմակերպություններից մեկը։

Կառուցվածք խմբագրել

Միությունը ներառում է 11 (տասնմեկ) ստեղծագործական միավորումներ (բաժիններ)` գեղանկարի, գրաֆիկայի, քանդակագործության, կերամիկայի, կիրառական արվեստի, թատրոնի և կինոյի, մոնումենտալ արվեստի, պլակատի, քննադատության և արվեստաբանության, լուսանկարչության, վերականգնման։ Միությունն ունի շուրջ 3500 անդամներ։

Ղեկավարներ խմբագրել

 
Կուզմա Պետրով-Վոդկին
  • Կուզմա Պետրով-Վոդկին (1932-1937)
  • Մատվեյ Մանիզեր (1937-1941)
  • Վլադիմիր Սերով (1941-1948)
  • Յարոսլավ Նիկոլաև (1948-1951)
  • Վասիլի Սոկոլով (1951-1953)
  • Գրիգորի Կոսով (1953-1953),
  • Իոսիֆ Սերեբրյանի (1954-1957)
  • Վասիլի Սոկոլով (1957-1962)
  • Միխայիլ Անիկուշին (1962-1972)
  • Պյոտր Ֆոմին (1972-1975)
  • Բորիս Ուգարով (1975-1979)
  • Յուրի Լոխովինին (1979-1986)
  • Միխայիլ Անիկուշին (1986-1990)
  • Եվգենի Մալցև (1990-1997)
  • Ալբերտ Չարկին (1997-2017)
  • Ալեքսանդր Սայկով (2017 թվականից)

Գրականություն խմբագրել

  • Первая выставка ленинградских художников. — Л: Русский музей, 1935.
  • Первая выставка художников-фронтовиков. Каталог. — Л: Военгиз, 1943.
  • Выставка «Героическая оборона Ленинграда». Очерк-путеводитель. — Л — М: Искусство, 1945.
  • Третья выставка работ художников ленинградского фронта. — Л: Военное издательство Наркомата обороны, 1945.
  • Памяти И. И. Бродского. Воспоминания. Документы. Письма. — Л: Художник РСФСР, 1959.
  • Подвиг века. Художники, скульпторы, архитекторы, искусствоведы в годы Великой Отечественной войны и блокады Ленинграда. Л: Лениздат, 1969.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.1. М., Искусство, 1970.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.2. М., Искусство, 1972.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — С.32.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — С.22.
  • Справочник членов Союза художников СССР. Т.1,2. М., Советский художник, 1979.
  • Гусев В. А., Леняшин В. А. Ленинградскому изобразительному искусству шестьдесят лет. // Гапеева В. И., Гусев В. А., Цветова А. В. Изобразительное искусство Ленинграда. — Л: Художник РСФСР, 1981.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.4. Кн.1. М., Искусство, 1983.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — С.130.
  • Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т.4. Кн.2. СПб., 1995.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. СПб., 1997.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб, НП-Принт, 2007.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. СПб, Первоцвет, 2007.
  • Страницы памяти. Справочно-мемориальный сборник. Художники Ленинградского Союза советских художников, погибшие в годы Великой Отечественной войны и в блокаду Ленинграда. СПб, 2010.
  • Страницы памяти. Справочно-биографический сборник. 1941—1945. Художники Санкт-Петербургского (Ленинградского) Союза художников — ветераны Великой Отечественной войны. Кн.1-2. СПб, Петрополис, 2014.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն» հոդվածին։