Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա

Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան Սանկտ Պետերբուրգի պետական կոնսերվատորիա (ռուս.՝ Санкт-Петербургская государственная консерватория имени Н. А. Римского-Корсакова, (СПбГК), բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություն Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանի ամենահին կոնսերվատորիաներից մեկը, որը հիմնադրվել է 1862 թվականին[7] Ռուսական երաժշտական հասարակության երաժշտական դասարանների հիման վրա, որոնք ավելի վաղ բացվել էին դաշնակահար, կոմպոզիտոր և դիրիժոր Անտոն Ռուբինշտեյնի նախաձեռնությամբ։

Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
բելառուս․՝ Ленінградская дзяржаўная кансерваторыя, ադրբ.՝ Leninqrad Dövlət Konservatoriyası և ուկրաիներեն՝ Санкт-Петербурзька консерваторія
ՏեսակԿոնսերվատորիա և կրթօջախ
Միջազգային անվանումSaint Petersburg Conservatory
Հիմնադրված էսեպտեմբերի 20, 1862
ՀիմնադրիրԱնտոն Ռուբինշտեյն
Անվանված էՆիկոլայ Ռիմսկի-Կորսակով
Տիպկոնսերվատորիա
ՌեկտորAlexeï Vassiliev?
ՏնօրենԱնտոն Ռուբինշտեյն[1], Նիկոլայ Զարեմբա[1][2], Միխայիլ Պավլովիչ Ազանչևսկի[1][3], Կառլ Յուլիևիչ Դավիդով[1], Անտոն Ռուբինշտեյն[1], Յուլիուս Իվանովիչ Յոհանսեն[1][4] և Օգոստոս Ռուդոլֆովիչ Բերնհարդ[1][5]
Ընդհանուր անձնակազմ75 մարդ (1900)[1]
Երկիր Ռուսաստան[6]
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Պարգևներ
Լենինի շքանշան
Կայքconservatory.ru(ռուս.)(անգլ.)(ֆր.)(չին.)
Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (Ռուսաստան)##
Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (Ռուսաստան)
Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, Ռուսաստան
 Saint Petersburg Conservatory Վիքիպահեստում

Կոնսերվատորիայի շենքն ընդգրկված է ՌԴ մշակութային հուշարձանների շարքում (7810112000)։

Պատմություն խմբագրել

Կոնսերվատորիան հիմնադրվել է 1862 թվականին ռուս դաշնակահար և կոմպոզիտոր Անտոն Ռուբինշտեյնի կողմից, որից հետո կոնսերվատորիայի ղեկավարումն ստանձնել է Նիկոլայ Զարեբան։ 1871 թվականից կոնսերվատորիան ղեկավարել է Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը, ում անունով էլ կոնսերվատորիան կոչվում է սկսած 1944 թվականից։ 1887 թվականին Ռուբինշտեյնը կրկին ստանձնում է կոնսերվատորիայի ղեկավարումը՝ կոնսերվատորիայում ստանդարտ բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ Նա վերանայեց ուսումնական ծրագրերը, վտարեց ստորադաս ուսանողներին, ազատեց և իջեցրեց շատ պրոֆեսորների պաշտոններ, խստացրեց ընդունելության քննությունների պահանջները։ 1891 թվականին կայսերական պահանջով նա հրաժարական տվեց։

 
Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, 1913

Կոնսերվատորիայի ներկայիս շենքը վեր է խոյացել 1890-ական թվականներին Սանկտ Պետերբուրգի հին Մեծ թատրոնի տեղում և մինչ օրս պահպանում է մեծ սանդղահարթակը։ Երբ 20-րդ դարում քաղաքի անունը փոխվեց, համապատասխանաբար փոխվեց նաև կոնսերվատորիայի անվանումը՝ Պետրոգրադի կոնսերվատորիա և Լենինգրադի կոնսերվատորիա։

21-րդ դարի սկզբից Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան գտնվում է ՌԴ մշակույթի նախարարության ենթակայության ներքո և ունի 7 ֆակուլտետ՝

  • Դաշնամուրային
  • Նվագախմբային
  • Վոկալ
  • Ռեժիսորական
  • Դիրիժոր-կոմպոզիտորային
  • Ժողովրդական գործիքների
  • Երաժշտագիտական

Տնօրեններ և ռեկտորներ խմբագրել

  1. 1862-1867 և 1887-1891 - Անտոն Ռուբինշտեյն
  2. 1867-1871 - Նիկոլայ Զարեմբա
  3. 1871-1876 - Միխոյիլ Ազանչևսկի
  4. 1876-1887 - Կառլ Դարիդով
  5. 1891-1897 - Յուլի Յոհանսեն
  6. 1897-1905 - Ավգուստ Բերնգարդ
  7. 1905-? - Գաբել Ստանիսլավ
  8. 1905-1928 - Ալեքսանդր Գլազունով
  9. 1930-1933 - Ալեքսանդր Մաշիրով
  10. 1935-1936 - Վենիամին Բուխշտեյն
  11. 1936-1939 - Բորիս Զագուրսկի
  12. 1939-1952 և 1962-1977 - Պավել Սերեբյակով (1941-1943 ռեկտորի պարտականությունները կատարել է Անտոնինա Լեբեդևան, 1943-1944 - Գրիգորի Ֆեսեչկոն)
  13. 1952-1962 - Յուրի Բրյուշկով
  14. 1977-1979 - Յուրի Բոլշիյանով
  15. 1979-2002 - Վլադիսլավ Չերնուշենկո (1988 ռեկտորի պարտականությունները կատարել է Գալ Ռաշեն)
  16. 2002-2004 - Սերգեյ Ռոլդուգին
  17. 2004-2008 - Ալեքսանդր Չայկովսկի[8] ( 2008 ռեկտորի պաշտոնակատար է եղել Դմիտրի Չասովիտինը[9])
  18. 2008-2011 - Սերգեյ Ստադլեր (մինչև 2009 թվականը՝ ռեկտորի պաշտոնակատար)
  19. 2011 - Դմիտրի Չասովիտին (ռեկտորի պաշտոնակատար), այնուհետև՝ Օլեգ Մալով
  20. 2011 թվականի դեկտեմբերի 7-ից - 2015 - Միխայիլ Գանտվարգ
  21. 2015 թվականի օգոստոսի 19-ից - Ալեքսեյ Վասիլև[10]

Հայտնի շրջանավարտներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Э. Консерватории в России (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 662—664.
  2. Риман Г. Заремба (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 2. — С. 524—525.
  3. В. Азанчевский (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 13.
  4. Н. С. Иогансен, Юлий Иванович (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1894. — Т. XIIIа. — С. 724—725.
  5. В. Бернгард (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 1. — С. 113—114.
  6. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  7. Официальное открытие консерватории состоялось 8 (20) сентября 1862 года
  8. Чайковский уволен с поста ректора Петербургской консерватории | Газета. Ru: Хроника дня.
  9. Александр Чайковский сдал дела | Санкт-Петербургские ведомости: Хроника
  10. «Алексей Васильев назначен и.о. ректора Санкт-Петербургской консерватории имени Римского-Корсакова». mkrf.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  11. Անդրեյ Հոտեև, կենսագրական

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա» հոդվածին։