Սամրա Ռահիմլի (ադրբ.՝ Səmra Rəhimli հոկտեմբերի 19, 1994, Բաքու, Ադրբեջան), նաև հայտնի է պարզապես Սամրա (ադրբ.՝ Səmra), ադրբեջանցի երգչուհի։ 2016 թվականին Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքում անցկացվող Եվրատեսիլ 2016-ին «Miracle» (հայերեն՝ Հրաշք) երգով ներկայացրել է Ադրբեջանը[1]։ Երգի մրցույթում 44 միավորով զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը[2][3]։ Մասնակցել է երկու վոկալային նախագծերի, ինչպիսիք են «O Ses Türkiye» (Թուրքիայի ձայնը) և «Səs Azerbaycan» (Ադրբեջանի ձայնը)։

Սամրա Ռահիմլի
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունադրբ.՝ Səmra Rəhimli
Նաև հայտնի է որպեսSamra
Ծնվել էհոկտեմբերի 19, 1994 (29 տարեկան)
Ադրբեջան Բաքու, Ադրբեջանական Հանրապետություն
Երկիր Ադրբեջան
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
 Samra Rahimli Վիքիպահեստում

Զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Եվրատեսիլ 2012 երգի մրցույթի ազգային ընտրական փուլում[4]։

Եվրատեսիլ 2016 խմբագրել

Ընտրություններ խմբագրել

2016 թվականի մարտի 10-ին Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը (ITV) պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ Սամրա Ռահիմլին կներկայացնի Ադրբեջանը Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում։

Խոսելով Սամրայի և նրա երգի ընտրության մանրամասների մասին, ITV-ն նշել է, որ երգչուհին և երաժշտական կազմը ընտրվել է հիմնականում գաղտնի քվեարկության ժամանակ, ինչպես նաև ավելի քան 100 երաժշտական փորձագետների և եվրոպական ավելի քան 35 երկրների «Եվրատեսիլի» երկրպագուների հարցման ժամանակ[5]։

Երգ խմբագրել

«Եվրատեսիլ 2016» մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը տեղի է ունեցել 2016 թվականի մայիսի 10-ին Ստոկհոլմում, Սամրա Ռահիմլին հանդես է եկել «Miracle» (հայերեն՝ Հրաշք) երգով, որը գրվել է շվեդ հեղինակների Ամիր Ալիի (Amir Aly), Ջեքի Էրիկսոնի (Jakke «T.I Jakke» Erixso) և Հենրիկ Վիքսթրեմի (Henrik Wikström) կողմից։

Ինչպես ասում էր ինքը Սամրան.

  «Miracle» երգը ուժեղ և քաջ աղջիկների հիմն է, և որ այն ոգեշնչում է նրանց, ովքեր կորցրել են իրենց սիրած էակին և կկարողանան ճիշտ որոշումներ կայացնելով առաջ գնալ։ Թող այն և ինձ համար դառնա իրական հրաշք։
- Սամրա[6]։
 

Սկավառակագրություն խմբագրել

Սինգլներ խմբագրել

Թվական Անվանում Ալբոմ
2015 «O sevir» TBA
2016 «Miracle»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Omelyanchuk, Olena (9 Марта 2016). «Samra will represent Azerbaijan in Stockholm!». EBU.
  2. Eurovision 2016 - Full Jury Voting [All 12 Points Only]
  3. «Азейбарджан «Евровидения-2016″, Семра Рагимли вышла в финал конкурса — выступление, видео, фото» (ռուսերեն). Новости России и мира. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  4. «Евровидение 2016 Азербайджан: Рагимли Семра с песней Miracle». uchastniki.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  5. Кто и как выбрал Сямру Рагимли и песню «Miracle» на «Евровидение 2016»?
  6. Какой Сямра Рагимли была в детстве?
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամրա Ռահիմլի» հոդվածին։