Սամվել Գրիգորի Քոչարյանց (հունվարի 7, 1909(1909-01-07), Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - օգոստոսի 4, 1993(1993-08-04), Սարով, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսաստան), հայ կոնստրուկտոր, խորհրդային շրջանի ինժեներ–էլեկտրիկ, ատոմագետ[1][2][3]։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1958), պրոֆեսոր (1962): Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1962, 1984)։ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1962): Ռազմավարական ատոմային և միջուկային զենքի գլխավոր կոնստրուկտոր։ Գեներալ-լեյտենանտ։ ԽՄԿԿ անդամ (1942):

Սամվել Քոչարյանց
Դիմանկար
Ծնվել էհունվարի 7, 1909(1909-01-07)
ԾննդավայրՆոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 4, 1993(1993-08-04) (84 տարեկան)
Մահվան վայրՍարով, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանՆիժնի Նովգորոդի մարզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտ (1937)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունինժեներ-էլեկտրիկ
ԱշխատավայրAll-Russian Scientific Research Institute of Experimental Physics?
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Ստալինյան մրցանակ ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ Ստալինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
 Samvel Kocharyants Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1909 թվականին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ)։ Սովորել է Երևանի պետական համալսարանում։ 1930 թվականին մատնագրի հիման վրա հեռացվել է համալսարանից, մեկնել Մոսկվա։ Աշխատել է աշխատանքի ժողկոմատում, այնուհետև Ֆրունզեի №1 գործարանում՝ որպես տնտեսագետ։ 1933-1937 թվականներին սովորել է Մոսկվայի էներգետիկայի ինստիտուտում, ստացել ինժեներ-էլեկտրիկի որակավորում, շարունակել ուսումը որպես ասպիրանտ, 1941 թվականին պաշտպանել թեկնածուական ատենախոսություն, դոցենտի կոչումով դասախոսություններ կարդացել էներգետիկայի ինստիտուտում։ 1947 թվականի սեպտեմբերից աշխատանքի է անցել Արզամաս-16 (ներկայումս՝ Սարով) քաղաքի ОКБ-11 կոնստրուկտորական բյուրոյում՝ որպես բաժնի վարիչ։ 1949-1956 թվականներին մասնակցել է միջուկային փորձարկումներին՝ Սեմիպալատինսկի զինվորական փորձադաշտում, 1949-1953 թվականներին՝ բալիստիկ հրթիռների փորձարկումներին՝ Ղրիմում՝ Բագերովոյի զինվորական փորձադաշտում։ Մասնակցել է ԽՍՀՄ առաջին ջրածնային ռումբի ստեղծման աշխատանքներին։ 1958 թվականի նոյեմբերին ստացել է տեխնիկական գիտություններրի դոկտորի գիտական աստիճան։ 1959–1990 թվականներին պաշտոնավարել է որպես փորձարարական ֆիզիկայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր կոնստրուկտոր, մշակել ստրատեգիական հրթիռներ, բալիստիկ հրթիռներ, միջուկային մարտագլխիկներ[4][5]։ 1962 թվականին Սամվել Քոչարյանցին շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1966 -1973 թվականներին նա աշխատել է որպես վերոնշյալ ինստիտուտի Գորկու մասնաճյուղի գիտական ղեկավար։ 1982 թվականին նրան շնորհվել է Սարով քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։

Գիտական աշխատությունները վերաբերում են հատուկ ռազմական տեխնիկայի բնագավառին։ Մասնակցել է Մոսկվայի հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման, ԽՍՀՄ-ում ատոմային և ջրածնային զենքի ստեղծման ու փորձարկման աշխատանքներին։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В НАН Армении отметили 100-летие ученого-ядерщика Самвела Кочарянца (abgerufen am 3. Oktober 2016).
  2. Literatur |Autor=Н. Н. Богуненко, А. Д. Пелипенко, Г. А. Соснин |Titel=Герои атомного проекта: Кочарянц Самвел Григорьевич |Auflage= |Verlag=Росатом |Ort=Саров |Datum=2005 |ISBN= |Seiten=199–201
  3. Сергеем Кащеевым: Кочарянц Самвел Григорьевич (abgerufen am 4. Oktober 2016).
  4. Samvel Kocharyants biography
  5. Biography on warheroes.ru

Գրականություն խմբագրել

  • Вагин Е. В. Гл. 1949 год. Первый атомный взрыв на полигоне УП-2 // Полигоны, полигоны.
  • Геворк Арутюнян. Самвел Григорьевич Кочарянц // Военно-исторический архив. — Москва: Церера, 2004. — № 11- (59-). — С. 137—143.
  • Богуненко Н. Н., Пелипенко А. Д., Соснин Г. А. Кочарянц Самвел Григорьевич // Герои атомного проекта. — Саров: Росатом, 2005. — С. 199 — 201. — ISBN 5-9515-0005-2

Արտաքին հղումներ խմբագրել

  Սամվել Քոչարյանց «Երկրի հերոսներ» կայքում

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Քոչարյանց» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամվել Քոչարյանց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։