Սամվել Նիկոյան

հայ քաղաքական գործիչ

Սամվել Պարգևի Նիկոյան (փետրվարի 13, 1958(1958-02-13), Սառնաղբյուր, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ Ազգային ժողովի նախագահ (2011-2012), քաղաքական գործիչ։

Սամվել Նիկոյան
Ծնվել էփետրվարի 13, 1958(1958-02-13) (66 տարեկան)
ԾննդավայրՍառնաղբյուր, Աղինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1982)
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ճարտարագետ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կենսագրություն խմբագրել

Սամվել Նիկոյանը ծնվել է Անիի շրջանի Սառնաղբյուր գյուղում։

1982 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ինժեներ-մեխանիկ մասնագիտությամբ, 1987 թվականին՝ ԽՄԿԿ կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի համալսարանի հայկական մասնաճյուղը։

1982-1990 թթ. աշխատել է Երևանի հիդրոապարատների գործարանում՝ ինժեներ-կոնստրուկտոր, ավագ ինժեներ, բաժնի պետ, արտադրության պետի տեղակալ, արտադրամասի պետ։ 1995 թ.` Երևանի փորձարարական-մեքենաշինական գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1995-1998 թթ.` Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի կազմակերպչական բաժնի վարիչ, 1998-2001 թթ.` «Հայմամուլ» ՊՓԲԸ փոխտնօրեն։ Արցախյան ազատամարտի տարիներին զբաղվել է զենք-զինամթերքի արտադրմամբ և առաքմամբ։ ԽՍՀՄ-ում ընդհատակյա գործող Ազգային միացիալ կուսակցության (ԱՄԿ) անդամ, հետագայում՝ ՀՀԿ անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։ 1997 թվականից «Երկրապահ» կամավորական միության անդամ է։ 2001-2003 թվականներին եղել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ։

2003-2007 թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ)։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների, վարկերի, դրամաշնորհների և մարդասիրական օգնությունների օգտագործման արդյունավետությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի անդամ։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ։

2007 թ. մայիսի 12-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից։ ՀՀԿ խորհրդի անդամ, 2008 թվականից Միջխորհրդարանական միության հայաստանյան պատվիրակության ղեկավարն է։ 2009 թ. մայիսի 18-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ[1]։ 2011 թ. դեկտեմբերի 6-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահլ[2]։

2005 թվականին հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունենալու համար պարգևատրվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալով, 2006 թվականին՝ ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ վարչապետի հուշանվերով (2014)։ 2012 թ․ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։ 2017 թ․ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։ 2021 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀԿ-ը համագումարում վերընտրվել է ՀՀԿ-ը գործադիր մարմնի անդամ։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Նախորդող
Գագիկ Մելիքյան
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար
Սամվել Նիկոյան

7 հունիսի 2007 թ. - 18 մայիսի 2009 թ.
Հաջորդող
Էդուարդ Շարմազանով
Նախորդող
Հրայր Կարապետյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Սամվել Նիկոյան

18 մայիսի 2009 թ. - 6 դեկտեմբերի 2011 թ.
Հաջորդող
Էդուարդ Շարմազանով
Նախորդող
Հովիկ Աբրահամյան
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ
Սամվել Նիկոյան

06 դեկտեմբերի 2011 թ. - 31 մայիսի 2012 թ.
Հաջորդող
Հովիկ Աբրահամյան

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Սամվել Նիկոյան հոդվածին