Սամվել Դանիելյան (ճարտարապետ)

հայ ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Դանիելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սամվել Սայիկի Դանիելյան (օգոստոսի 10, 1951(1951-08-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ։ Երևանի գլխավոր ճարտարապետ (2004-2011

Սամվել Դանիելյան
Ծնվել էօգոստոսի 10, 1951(1951-08-10) (72 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ

Կենսագրություն խմբագրել

1968-1974 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետա-շինարարական ֆակուլտետում, 1984 թվականին պաշտպանել է գիտական թեզը Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտում, Ճարտարապետության թեկնածու (1988), դոցենտ (1992)։ 1973-1975 թվականներին եղել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ինժեներ, 1975-1983 թվականներին՝ ճարտարապետության և շինարարական արդյունաբերության ամբիոնի ասիստենտ, 1983-1990 թվականներին դասավանդել է նույն ամբիոնում։ 1990-1996 թվականներին եղել է Ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ, 1996 թվականին՝ Երևանի գլխավոր Ճարտարապետի տեղակալ։ 1998-2000 թվականներին եղել է ՀՀ Կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ։ 2000-2003 թվականներին՝ Ճարտարապետության ֆակուլտետի դեկան, 2003-2004 թվականներին՝ Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինական վարչության պետ։ 2004-2011 թվականներին զբաղեցրել է Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը[1]։ 2011 թվականից "Classic AD" դինամիկ զարգացող ճարտարապետական արվեստանոցի գլխավոր ճարտարապետն է[2]։

Սամվել Դանիելյանի նախագծերով կառուցվել են ՝

Նախորդող
Նարեկ Սարգսյան
Երևանի գլխավոր ճարտարապետ
Սամվել Դանիելյան

2004-2011
Հաջորդող
Միքայել Հասրաթյան

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Սամվել Դանիելյան, Հին ու նոր Երևանի խաչմերուկում