Սամսա (տաջ.՝ самбуса, ղազ.՝ самса, ղրղզ.՝ самса, ույգ.՝ سامسا, ուզբ.՝ somsa), կծու մսային ուտելիք, որը տարածված է Կենտրոնական Ասիայի խոհանոցներում[1]։

Սամսա
Ենթատեսակթխվածք
Առաջացման երկիրԿենտրոնական Ասիա
 Samsa Վիքիպահեստում

Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Սինծիանում սամսան գրեթե միշտ թխում են և երբեք չեն տապակում։ Ավանդական սամսան թխվում է թոնրում, որը հատուկ կավե ջեռոց է։ Խմորը կարող է լինել հասարակ հացի խմոր։ Ամենատարածված միջուկը գառան ծեծած մսի և սոխի խառնուրդն է, բայց հավի միսը, տավարի ծեծած միսը և պանրի տարբեր տեսակները ևս տարածված են փողոցում վաճառող սամսաների մեջ։ Այլ միջուկով, օրինակ, կարտոֆիլով և դդումով սամսաներ ևս հանդիպում են։ Կենտրոնական Ասիայում պատրաստվող սամսան նման է քաղցր փոքրիկ բլիթի` տավարի կամ գառան մսով և բանջարեղենով[2]։

Կենտրոնական Ասիայում սամսան փողոցներում վաճառում են որպես տաք նախաճաշ։ Ուտելիքը վաճառվում է այնպիսի կրպակներում, որտեղ միայն սամսա է պատրաստվում, ինչպես նաև` որպես երկընտրանք այնպիսի կրպակներում, որտեղ վաճառվում է նաև այլ արագ սնունդ։ Շատ մթերային խանութներ գնում են սամսան մատակարարներից և վերավաճառում են այն։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Albala, Ken, ed. (2011). Food Cultures of the World Encyclopedia. Vol. 1. Santa Barbara, CA: Greenwood. էջ 51. ISBN 978-0-313-37626-9. Վերցված է 2018 թ․ հունվարի 17-ին.
  2. «Samsa: Baked Meat Buns». silkroadchef.com. 2015 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 16-ին.