Սամի Վյանսկա (Ֆիներեն Sami Vānskā, սեպտեմբերի 26, 1976(1976-09-26)[1], Ֆինլանդիա), Ֆինն բաս կիթառահար, առավել հայտնի որպես Նայթվիշ սիմֆո-մետալ խմբի նախկին անդամ։

Սամի Վյանսկյա
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1976(1976-09-26)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՖինլանդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա
Մասնագիտություներաժիշտ և կիթառահար
ԱնդամությունՆայթվիշ, Nattvindens Gråt? և Wizzard?
 Sami Vänskä Վիքիպահեստում

Սամին ինքնուրույն է սովորել նվագել բաս կիթառ։ Նա նվագել է մի քանի խմբերում, որոնք հիմնականում կատարում էին մետալ։ Մինչև Նայթվիշի կազմի մեջ ընդգրկվելը, նա, ինչպես և Տուոմաս Հոլոպայնենը, նվագել է Nattvindens Grat խմբում։ Սամին միացավ Նայթվիշին վերջինիս երկրորդ ալբոմի՝ "Oceanborn"-ի ձայնագրումից առաջ։ "Over the Hills and Far Away"-ի թողարկումից քիչ անց Տուոմասը խնդրեց խմբի մենեջերին՝ Էվո Րյուտկյոնենին, ասել Վյանսկյաին, որ վերջինս ավելի լավ կլինի լքի խումբը՝ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով։ Նրան շուտով փոխարինեց Մարկո Հիետալան՝ Sinergy խմբի նախկին բաս-կիթառահարը։

Նայթվիշը լքելուց հետո Վյանսկյա նվագում էր Root Remedy ջազ խմբի կազմում։ Մի քանի տարի անց Տուոմասը և Սամին նորից ընկերացան, սակայն վերջինս այդպես էլ չվերադարձավ Նայթվիշ։ 2008 թվականին Վյանսկյան լքեց Root Remedy-ին։

Գործիքներ խմբագրել

  • Բաս կիթառ Warwick Corvette
  • Բաս կիթառ Spector Euro4LX (սպիտակ գույն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամի Վյանսկյա» հոդվածին։