Սամի Բեքիր

թուրք քաղաքական գործիչ

Սամի Բեքիր (օսերեն՝ Къуындыхаты Муссæйы фырт Бечир, թուրքերեն՝ Bekir Sami Kunduh, 1865[1], Saniba, Պրիգորոդնի շրջան, Ռուսաստան - հունվարի 16, 1933(1933-01-16)[1], Ստամբուլ, Թուրքիա), ազգությամբ օսեթ, թուրք քաղաքական գործիչ։

Սամի Բեքիր
օսերեն՝ Къуындыхаты Муссæйы фырт Бечир
Դիմանկար
Ծնվել է1865[1]
ԾննդավայրSaniba, Պրիգորոդնի շրջան, Ռուսաստան
Մահացել էհունվարի 16, 1933(1933-01-16)[1]
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՔարաջաահմեթ
Քաղաքացիություն Թուրքիա և  Օսմանյան կայսրություն
ԿրթությունԳալաթասարայի վարժարան
Մասնագիտությունդիվանագետ և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Մուսա Կունդուխով
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ և Q106614757?
ԿուսակցությունՄիության և Առաջադիմության Կոմիտե
 Bekir Sami Kunduh Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հյուսիսային Օսեթիայում, ռուսական գեներալ-մայոր Մուսա Կունդուխովի ընտանիքում[2][3]։ Հոր կազմակերպել է մուհաջիրություն, որի արդյունքում մի քանի հազար օսեր, չեչեններ և կարաբուլակներ Հյուսիսային Օսեթիայից տեղափոխվել են Օսմանյան Թուրքիա։ Սովորել է Գալաթասարայի ճեմարանում։ Ավարտել է Փարիզի քաղաքական գիտությունների դպրոցը։ Թաղված է Ստամբուլում։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Դիվանագիտական ծառայություն է կատարել Ռուսաստանում օսմանյան դեսպանությունում, ապա եղել Վանի, Տրապիզոնի և այլ ի վիլայեթների նահանգապետ։ Անտանտի զորքերի Կոստանդնուպոլիս մուտք գործելուց (1919) հետո հարել է քեմալական շարժմանը։ 1920-1921 թվականներին եղել է Անկարայի կառավարության արտաքին գործերի առաջին նախարարը։ 1920 թվականի նոյեմբերին գլխավորել է թուրքական պատվիրակությունը Ալեքսանդրապոլի հայ-թուրքական բանակցություններում։ Դեմ էր խորհրդային Ռուսաստանի հետ Թուրքիայի մերձեցման, հանդես է եկել Անտանտի հետ դաշինքի օգտին։ Թուրքական պատվիրակության կազմում Մոսկվայում մասնակցել է բանակցություններին, որոնք ավարտվել են կողմերի հակահայկական պայմանագրի կնքմամբ

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  

Մուհաջիրություն