Սամբո (ռուսերեն՝ самбо - самозащита без оружия, ինքնապաշտպանություն առանց զենքի), մարզական ըմբշամարտի տարբերակ՝ ստեղծված ըմբշամարտի ազգային ձևերի (այդ թվում նաև հայկական կոխի) առավել արդյունավետ հնարքներից։ Ձևավորվել է ԽՍՀՄ-ում ` 1930-ական թվականներին։

Սամբո
Տեսակմարտական արվեստներ և մենամարտ
Ծագման երկիր ԽՍՀՄ
Տարբերվում էՍամբո
 Sambo Վիքիպահեստում

Կանոններ խմբագրել

Կանգնած պայքարի ժամանակ մարզիկներին թույլատրվում է ոտքցուկներ, նետումներ կրծքի կամ մեջքի վրայով, հակառակորդին կտրել գետնից կամ փաթաթվել նրան ու կաշկանդել գործողությունները, բռնել ոտքերից։ Պառկած վիճակում կարելի է հակառակորդին սեղմած պահել մեջքի վրա, կիրառել ոտքի և ձեռքի հոդերը ցավեցնող հնարքներ։ Մարտը տեղի է ունենում 9 մ տրամագծով գորգի վրա և տևում է 6-8 րոպե` առանց ընդմիջման։ Մարզիկները հագնում են գոտեկապ կիսախալաթ (տարբեր գույնի), փափուկ կոշիկներ։ Մարտը վարում է մրցավարական բրիգադը։ Հաղթողը որոշվում է միավորների առավելությամբ կամ մաքուր հաղթանակով։

Պատմական ակնարկ խմբագրել

Սամբոյի պաշտոնական մրցումներ անցկացվում են ըստ առանձին տարիքային խմբերի և քաշային (մեծահասակների մինչև 10) կատեգորիաների։ 1938 թ-ին ստեղծվել է սամբոյի համամիութենական ֆեդերացիա։ 1939 թ-ից անցկացվել են ԽՍՀՄ անհատական, 1949 թ-ից՝ թիմային առաջնություններ։ 1966 թ-ին Սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (ՖԻԼԱ) սամբոն ճանաչեց որպես սպորտի միջազգային ձև և իր կազմում ստեղծեց սամբոյի ինքնուրույն հանձնաժողով։ Ազգային ֆեդերացիաներ գործում են Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Մոնղոլիայում, Բուլղարիայում, Իրանում, Ճապոնիայում և այլ երկրներում։ 1967 թ-ին տեղի են ունեցել միջազգային առաջին մրցումները, 1972 թ-ին՝ Եվրոպայի առաջնությունը (Ռիգա), 1973 թ-ին աշխարհի առաջնությունը (Թեհրան

Գոյություն ունի նաև սամբոյի մարտական տարբերակ (ինքնապաշտպանություն զինված կամ անզեն հակառակորդից), որն ընդգրկված էր ԽՍՀՄ զինված ուժերի ռազմիկների մարտական պատրաստվածության ծրագրում։ Այժմ անցկացվում են նաև մարտական սամբոյի առաջնություններ։

Սամբոն Հայաստանում խմբագրել

Հայաստանում սամբոն տարածվել է 1950-ական թվականներին։ Հայ մարզիկներից աշխարհի չեմպիոնի կոչում նվաճել է Գ. Հովհաննիսյանը (1981 թ.)։ ԽՍՀՄ չեմպիոն դարձել են Խ. Չիբիքչյանը (1949 թ.), Գ. Թումանյանը (1950 թ.), Ս. Առաքելյանը (1980 թ.)։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամբո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 156