Սամարսկիտ, օքսիդների խմբի միներալ, տանտալանիոբատային հազվագյուտ հողային տարր, մոտավոր քիմիական բանաձևը՝ (Y, Ս, Fe)2 (Nb, Ti, Ta)2 06։ Հանդիպում է մի շարք տարբերակներով։ Բյուրեղային համակարգը ռոմբային է։ Առաջացնում է զուգահեռանիստ բյուրեղներ, անկանոն հատիկներ ու կուտակումներ։ Գույնը՝ թավշային սև, վառ ձյութային փայլով։ Կարծրությունը՝ 5-6, խտությունը՝ 5600—5800 կգ/մ3։ Սամարսկիտի ուղեկիցներն են մոնացիտը, ցիրկոնը, ուրանինիտը, կոլումբիտը, մագնետիտը, տոպազը բերիլը և այլն։ Ուրանի հանքանյութ է։ Սովորաբար տարածված է գրանիտային պեգմատիտներում։

Սամարսկիտ
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
(Y,Ce,U,Fe,Nb)(Nb,Ta,Ti)O₄
Նիկել-Շտրունցի դասակարգում4.DB.25[1]
Շերտի գույնշագանակագույն
Բյուրեղային համակարգշեղանկյուն բյուրեղային համակարգ
Ենթակատեգորիաsamarskite mineral group?[2]

Ծանոթագրություններ խմբագրել


 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարսկիտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 156