Սամանտա Լյուտուեյտ

մահապարտ-ահաբեկիչ Ջերմեյն Լինդզիի կինը

Սամանտա Լյուտուեյտ (ծննդյան անունը՝ Սամանտա Լուիզ Լյուտուեյտ, դեկտեմբերի 5, 1983(1983-12-05), Banbridge, Դաուն շրջան, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն), հայտնի է նաև «Սպիտակ այրի» անունով։

Սամանտա Լյուտուեյտ
Ծնվել էդեկտեմբերի 5, 1983(1983-12-05) (40 տարեկան)
ԾննդավայրBanbridge, Դաուն շրջան, Հյուսիսային Իռլանդիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնսուննի իսլամ
ԿրթությունԼոնդոնի համալսարանի Արեւելագիտության եւ աֆրիկյան հետազոտությունների դպրոց և The Grange School?
Մասնագիտություներաժիշտ
ԱնդամությունAl-Shabaab?

Մահապարտ-ահաբեկիչ Ջերմեյն Լինդզիի (անգլ.՝ Germaine Lindsay) կինը։

Ջերմեն Լինդսին 2005 թվականին Լոնդոնի ահաբեկչության ժամանակ պայթեցրել էր Լոնդոնի մետրոյի գնացքներից մեկը։ Ահաբեկչությունից հետո Սամանտան մեկնել է Սոմալի, որտեղ միացել է տեղի իսլամիստներին և սկսել է նրանց շարքերը համալրել նոր կողմնակիցներով։

Կենսագրություն խմբագրել

Սամանտա Լյուտուեյտը ծնվել է Էնդրյու և Էլիզաբեթ Լյուտուեյտների ընտանքիում։ Սամանտայի հայրը Հյուսիսային Իռլանդիայում տեղակայված բրիտանական զորագնդի զինծառայող է եղել, որտեղ էլ ծանոթացել է Սամանտայի մոր հետ։ 1994 թվականին Լյուտուեյտի ծնողները բաժանվել են, և նրա ընկերների խոսքերով՝ այդ իրադարձությունից տուժած Լյուտուեյտը հայտնվել է իր մուսուլման հարևանների ազդեցության տակ, որոնց ընտանեկան հարաբերությունները նա ավելի ամուր էր համարում։ 17 տարեկանում Սամանտա Լյուտուեյտը ընդունել է իսլամը, ըստ «The Scotsman» և «The Evening Standard» հաղորդումների՝ Շերաֆիա մուսուլմանական անունը վերցնելով։ Շուտով նա ամուսնացել է Ջերմեյն Լինդզիի հետ, սակայն ամուսնությունը ոչ մի տեղ պաշտոնապես գրանցված չի եղել։

2005 թվականին Լինդզին իրեն պայթեցրել է մետրոյի գնացքում՝ սպանելով ևս 26 մարդու։ Լյուտուեյտը հերքել է ահաբեկչությունում իր մասնակցությունը և պնդել է, որ ոչինչ չի իմացել ամուսնու մտադրությունների մասին։

2013 թվականին, ըստ «The Daily Telegraph» թերթի տրամադրած տեղեկատվության, Լյուտուեյտն ամուսնացել է Հաբիբ Սալեհ Ղանիի՝ էթնիկ պակիստանցու և Սոմալիի «Աշ-Շաբաբ» արմատական ահաբեկչական խմբավորման անդամի հետ։ Ավելի ուշ թերթում գրվել է նաև «Աշ Շաբաբ»-ի հրամանատարներից մեկի՝ Հասան Մաալիմ Իբրահիմի հետ հարաբերությունների մասին։ Լյուտուեյտի և նրա երեք երեխաների գտնվելու վայրի մասին տեղեկատվություններն այդ պահին, որոնք հայտնվել էին Զանգվածային լրատվության միջոցներում, չափազանց հակասական էին։ Ի թիվս այլ վայրերի, տեղեկություններ կային, որ Սամանտան երեխաների հետ Տանզանիայում և Սոմալիում է։ Լյուտուեյտը կասկածվում էր Նայրոբիի առևտրի կենտրոնի վրա հարձակմանը մասնակցելու մեջ։

2014 թվականի նոյեմբերի 12-ին ռուսական «Regnum» լրատվական գործակալությունը[1] ինֆորմացիա էր հրապարակել այն մասին, որ «Այդար» գումարտակի դիպուկահար Լյուտուեյտը սպանվել Է Դոնբասում՝ զինված հակամարտության ընթացքում, Ռուսաստանից ժամանած դիպուկահար աշխարհազորայինների կողմից[2]։ Ավելի ուշ, որպես ապացույց, ներկայացվել է Նատալի Ուեբի անունով  Հարավաֆրիկյան անձնագրի կրկնօրինակը՝ Լյուտուեյտի լուսանկարով, որը, բնօրինակ հոդվածի հեղինակ Ալեքսեյ Տոպորովի պնդմամբ, դիպուկահարը  գտել է սպանվածի իրերի մեջ[3][4]։ Տեղեկատվության աղբյուրի անունը չի նշվել։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ տվյալներ չունի, որոնք կհաստատեն Լյուտուեյտի՝ Ուկրաինայի տարածքում գտնվելու փաստը։ Հրապարակվել է նաև տեղեկատվություն այն մասին, որ Ուկրաինայի իշխանությունները մեկ միլիոն դոլարի պարգև են խոստացել Լյուտուեյտին սպանած դիպուկահարին բռնելու համար[5][6], սակայն Ուկրաինայի իշխանությունների կողմից պաշտոնական հաստատում չի եղել։ Ընդհակառակը, Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ռոման Վիբրանովսկին հերքել է Ուկրաինայում Լյուտուեյտի գտնվելու մասին տեղեկատվությունը, իսկ «Այդար» գումարտակի հրամանատար Սերգեյ Մելնիչուկը հայտարարել է, որ իրենք ոչ մի «սպիտակ այրիներ» չունեն և չէին կարող ունենալ։ Որպես ավելացում, նրանք պնդել են, որ դա փորձ է եղել «սեպ խրել մեր և մեր բրիտանացի դաշնակիցների միջև»[4]։

Նոյեմբերի 15-ին զանգվածային լրատվամիջոցներում հայտնվել են Դոնբասում Սամանտա Լյուտուեյտի զոհվելու վարկածի հերքումները[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. В ЛНР была ликвидирована известная международная террористка из Великобритании
  2. «White Widow terrorist Samantha Lewthwaite who was married to 7/7 bomber is 'killed by sniper in Ukraine'». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. «Нет, вопреки тому, что пишут британские газеты, "Белая вдова" не была недавно убита на Украине». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. 4,0 4,1 «Dead or alive? Conflicting reports over 'White Widow' terrorist killing in Ukraine». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. ««Белая вдова»: вознаграждение в миллион долларов за поимку "снайпера, который убил Саманту Льютуэйт на Украине"». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «White widow: $1m bounty on the head of 'sniper who killed Samantha Lewthwaite in Ukraine'». Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
  7. Daily Mail: британская террористка Льютуэйт жива и находится в Сомали

Արտաքին հղումներ խմբագրել