Սամանթա Ֆոքս (անգլ.՝ Samantha Fox, ամբողջական անունը` Սամանթա Կարեն Ֆոքս (Samantha Karen Fox), ապրիլի 15, 1966(1966-04-15)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի նախկին մոդել, dance-pop ժանրի երգչուհի, երգահան և դերասանուհի։ 1988 թվականին արժանացել է Brit Awards-ի մրցանակին։

Սամանթա Ֆոքս
Բնօրինակ անունանգլ.՝ Samantha Fox և անգլ.՝ Samytha Fox
Ի ծնե անունանգլ.՝ Samantha Karen Fox
Ծնվել էապրիլի 15, 1966(1966-04-15)[1] (58 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերփոփ, դենս փոփ, Hi-NRG?, եվրոբիթ և Հաուս երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, գլամուրային մոդել, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, երաժիշտ և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
ԼեյբլJive Records և Sony Music
ԿրթությունԱննա Շերի թատրոն և St Thomas More Catholic School?
Կայքsamfox.com
 Samantha Fox Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Սամանթա Ֆոքսը ծնվել է Լոնդոնի Իստ-Էնդ թաղամասում ` շուկայական առևտրով զբաղվող Պատրիկ Ջոն Ֆոքսի և Քերոլ Էնն Ուիլքենի ընտանիքում։ Նա ունի կրտսեր քույր և ևս մեկ քույր` հոր երկրորդ ամուսնությունից։ Մանկության տարիներին Սամանթան հաճախել է սըր Թոմաս Մորի դպրոցը, որտեղ արդեն իսկ դրսևորում էր հակումներ թատրոնի նկատմամբ։ Առաջին անգամ բեմ է բարձրացել երեք տարեկանում, իսկ հինգ տարեկանից դպրոցում ստանում էր դերասանական վարպետության դասեր։ 1976 թվականին՝ 10 տարեկան հասակում, մասնակցել է BBC-ի «No Way Out» հեռուստատեսային պիեսին։ 11 տարեկանից արդեն զբաղված էր Ջուդի Դենչի Mountview Theatre School-ում։ երաժշտության նկատմամբ հետաքրքրությունը բերեց նրան, որ նա 14 տարեկանից արդեն երգում էր իր ստեղծած խմբում, իսկ մեկ տարի անց թողարկեց իր առաջին ձայնասկավառակը։

Մոդելային կարիերան խմբագրել

1983 թվականի սկզբին Սամանթայի մայրը, իր դստեր լուսանկարները ուղարկեց The People թերթի խմբագրություն, որը անց էր կացնում սկսնակ մոդելների «Face and Shape of 1983» մրցույթը։ Լուսանկարները ժյուրիի անդամներին դուր եկան և հրապարակվեցին։ Շուտով Սամանթային հրավիրեցին հայտնի բրիտանական The Sun թերթի երրորդ էջի համար կատարվող փորձերին։ Ծնողները Սամանթային թույլ տվեցին լուսանկարվել կիսամերկ և մի քանի օրից նրա լուսանկարները հրապարակվեցին։ Ծագումով լինելով իսկական կոկնի, ունենալով շիկահերի հիասքանչ արտաքին, կուրացնող ժպիտ և կրծքերի ոչ փոքր չափս, Սամանթան դարձավ հայտնի մոդել։ Շուտով նա նույնիսկ մեկ քառորդ ֆունտ միլիոնով ապահովագրեց իր կուրծքը և երեք տարի շարունակ համարվում էր լավագույն մոդել։ Սամանթան, նույնիսկ տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի էջերին` սկսեց հայտնվել ամբողջովին մերկ լուսանկարներով։ Արդեն 20 տարեկանում Սամանթան ձեռք էր բերել բրիտանական «սեքս-խորհրդանիշ»-ի համբավ։ 1996 թվականին նա լուսանկարվեց Playboy ամսագրի համար։ Դրանք Սամանթայի` մերկ վիճակում վերջին լուսանկարներն էին։

Մինչ 1991 թվականը, Սամանթայի հայրը նրա մենեջերն էր և կասկածելով, որ հայրն իր հաշվից գողացել է մեկ միլիոն ֆունտ ստերլինգ, 1995 թվականին Սամանթան դատարանի միջոցով նրանից կարողացավ ստանալ 363000 ֆունտ ստերլինգ։ Պատրիկ Ֆոքսը մահացավ 2000 թվականին։ Վերջին տաս տարիների ընթացքում նա ոչ մի անգամ չշփվեց դստեր հետ։

Մինչ 2008 թվականը, Սամանթան համարվում էր լավագույն մոդել և մշտապես զբաղեցնում էր The Sun թերթի երրորդ էջը։ 12 տարի անց նա կրկին կիսամերկ հայտնվեց թերթում, բայց այս անգամ արդեն հինգերորդ էջին։

Երաժշտական կարիերան խմբագրել

1980-ական թվականների կեսերին Սամանթան սկսել էր հաջող երաժշտական կարիերա։ 1985-1988 թվականներին թողարկել էր երեք երաժշտական ալբոմ։ Նա 1986 թվականին ձայնագրել էր իր դեբյուտային «Touch Me» (I Want Your Body) սինգլը, որը օվկիանոսի երկու կողմերում էլ գրավել էր հիթ-շքերթների բարձրագույն հորիզոնականները։ Նման հաջողություն ունեցել են նաև նրա «Naughty Girls» (Need Love Too) և «I Wanna Have Some Fun» հիթերը։ Իր առաջին համերգային շրջագայությունների շրջանակներում, Սամանթան այցելել է նաև նախկին ԽՍՀՄ-ի հանրապետություններ։

1991 թվականին Սամանթան թողարկել է իր չորրորդ` «Just One Night» ալբոմը, որն իրենից ներկայացնում էր նախկինի վերամշակված տարբերակը` հիփ-հոփի նշույլների օգտագործմամբ, ինչպես նաև փոփ-ռոքի ոճի երգերով։ Այն հատկապես հաջողություն ունեցավ Կանադայում։

1995 թվականին փորձելով ետ վերադարձնել նախկին համբավը, Սամանթան մասնակցեց Եվրատեսիլ երգի մրցույթին` կատարելով «Go for the Heart» երգը` „Sox“ խմբի հետ միասին և գրավեց չորրորդ տեղը։ Այնուամենայնիվ երգը հրապարակվեց և Նիդերլանդներում դարձավ հիթ։ 1997 թվականին Սամանթան թողարկեց նոր «21st Century Fox» ալբոմը` Eurodance և Hi-NRG ոճի երգերով։ 1998 թվականին նա DJ Milano-ի հետ կատարեց «Santa Maria» ակումբային երգը, որը տեղ գրավեց բրիտանական հիթերի տասնյակում, իսկ Ավստրիայում դարձավ առաջինը։ 2004 թվականին նա թողարկեց «Touch Me» (I Want Your Body)-ի ռեմեյքը` շվեդ կատարող Günther-ի հետ։ Երգը ջերմորեն ընդունվեց ողջ աշխարհի ակումբային երաժշտության երկրպագուների կողմից։ 2005 թվականին Սամանթան թողարկեց իր վերջին «Angel with an Attitude» ալբոմը։ 2008 թվականին Քիմ Ուայլդի, Սաբրինայի, Սանդրայի, Թոմաս Անդերսի և այլոց հետ միասին, ելույթ է ունեցել 80-ականների աստղերի համերգին։

Սամանթա Ֆոքսի լուսանկարների հրապարակումը Հնդկաստանում, այնպիսի ճանաչում էր բերել երգչուհուն, որ նրան հրավիրել էին բոլիվուդյան «Ռոք պարողը» («Rock Dancer» 1995 թ.) ֆիլմում նկարահանվելու։ Սամանթա Ֆոքսի երգչական կարիերան աստիճանաբար անկում ապրեց` կապված տարիքի հետ, քանի որ նրա երգերը կոմերցիոն տեսակետից այլևս ձեռնտու չէին։

Անձնական կյանքը խմբագրել

Սամանթա Ֆոքսը 1986-1987 և 1994 թվականներին մտերմիկ հարաբերությունների մեջ էր ավստրալիացի Պիտեր Ֆորսթերի հետ` որին համարում էր իր ողջ կյանքի սերը։ Նրանք որդեգրել էին Սայմոն անունով տղայի, սակայն վերջինս սխալմամբ մեկ շիշ ալկոհոլ խմելու արդյունքում մահացել էր։ Այնուամենայնիվ Սամանթայի ու Պիտերի ամուսնությունը այդպես էլ չկայացավ։

Կասկածները Սամանթայի սեռական կողմնորոշման վերաբերյալ սաստկացան 1999 թվականին, երբ նա համաձայնվեց որպես դատավոր հանդես գալ լեսբուհիների գեղեցկության մրցույթին։ 2003 թվականին Սամանթան իր անձնական կյանքի մասին հանդես եկավ հայտարարությամբ. «Ես չեմ կարող անվերջ կրկնել «հնարավոր է» արտահայտությունը կամ ընդհանրապես ժխտել դա։ Ժամանակն է, որ մարդիկ իմանան, թե որտեղ է իմ սիրտը։ Մարդիկ չեն դադարում ինձ լեսբուհի անվանելուց։ Ես չգիտեմ, թե ես ով եմ։ Այն, ինչ գիտեմ ես, դա այն է, որ ես սիրահարված եմ Միրային (ի նկատի ունի իր մենեջեր Միրա Սթրեթոնին)։ Ես սիրում եմ նրան խելացնորության աստիճան և ցանկանում եմ իմ ողջ կյանքն անցկացնել նրա հետ»։ 2015 թվականին, Միրա Սթրեթոնը` 60 տարեկանում մահացել է քաղցկեղից։

Սկավառակագրությունը խմբագրել

  • Touch Me (1986)
  • Samantha Fox (1987)
  • I Wanna Have Some Fun (1988)
  • Just One Night (1991)
  • Greatest Hits (1992)
  • 21st Century Fox (1998)
  • Watching You, Watching Me (2002)
  • Angel with an Attitude (2005)
  • Call me (2010)

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամանթա Ֆոքս» հոդվածին։