Սահնակ, առանց անիվների տեղափոխման տարածված միջոց, որն ունենում է սահուկներ[1]։

Երեխան մանկական սահնակով
Ֆ.Վ. Սիչկով Ջմռանը սարից սահելը: 1889 թ.
Ռուսական սահնակ (20-րդ դարի սկիզբ)

Պատմություն խմբագրել

 
«Զոսիմի և Սավատիայի կենցաղավարությունը» (17-րդ դար)

Սահնակը հնագույն փոխադրամիջոց է, որը կիրառվել է ոչ միայն հյուսիսային երկրներում, այլ նաև հարավում, օրինակ Հին Եգիպտոսում[2]։ Շատ ժողովուրդներ, որոնց արդեն հայտնի էր անիվային փոխադրումը, ավանդույթի համաձայն կիրառել են սահնակներ թաղման արարողության ժամանակ (Հին Եգիպտոս, Կիևյան Ռուսիա)։

Կիևյան Ռուսիայում ճանապարհների և փողոցների վատ վիճակով պայմանավորված՝ սահնակները նույնիսկ ամռանն ամենատարածված փոխադրամիջոցներն էին։ Արխանգելսկի, Վոլգոդանսկի, Կաստրամայի նահանգների ճահճային և անտառային հատվածներում սահնակներն ամռանն օգտագործվել են մինչև 20-րդ դարի սկիզբը։ Հին Ռուսաստանում սահնակով փոխադրվելը պատվաբեր է եղել, այդ պատճառով կիրառվել են տոնական միջոցառումների ժամանակ՝ մասնավորապես հոգևոր անձանց կողմից։ Հնում սահնակներն ունեցել են նավակների տեսք, որն առջևում և հետևում նեղանում էր, կամ նման էր տուփի, որոնց մեջ հնարավոր էր պառկել։ Սովորաբար դրանց լծվում էր մեկ ձի, որի վրա նստում էր կառապանը։ Հայտնի բոյարների, իշխանների և արքաների սահնակները տարբերվել են իրենց արդուզարդով, թագավորական սահնակներն արժեին 200-300 ռուբլի։ Սահնակի մեջ սովորաբար մեկ, իսկ բացառիկ դեպքում՝ երկու մարդ էր փոխադրվում։

 
Սահնակ, 19-րդ դարի երկրորդ կես, Դանիա
 
Սահնակի կողափայտ: Սահնակին ամրացվող վերջույթներ: Վիտեբսկ:

Կանանց և տղամարդկանց համար նախատեսված սահնակները միանման էին, կանացի սահնակներն ավելի լայն էին, կահավորանքի մեջ առկա էր մահուդ, սահնակը ծածկված էր և կողքերից և վերևից։ Սահնակներին հատուկ նշանակություն էր տրվում հարսանիքների և թաղումների ժամանակ։ Հարսանիքի ժամանակ առաջարկվում էին կերպասե, սաթե ծածկով, հարուստ գորգերով սահնակներ։ Հարսնացուն եկեղեցի էր գնում խնամիների հետ, որոնք նրա գլխավերևում պահում էին սամույրի մորթի, իսկ եկեղեցուց գնում էր ամուսնու հետ։

Հուղարկավորության ժամանակ սահնակների օգտագործման մասին առաջին անգամ նշվել է 1015 թվականին Վլադիմիր Մեծի հուղարկավորության նկարագրության մեջ. հանգուցյալի մարմինը սահնակով հասցրել են մինչև եկեղեցի[3]։ Պրոֆեսոր Դ.Ա.Անուչինի հետազոտությունների համաձայն՝ սահնակները կիրառվել են ոչ միայն սլավոնական ժողովուրդների, այլ ֆինների, Արևմտյան Եվրոպայի և եգիպտացիների կողմից։

Ժամանակակից կիրառություն խմբագրել

Սահնակները կիրառվում են այն երկրների գյուղական վայրերում, որտեղ ձմեռները ձյունառատ են լինում։ Սահնակները կիրառվում են նաև սպորտային նպատակներով (սահնակային սպորտ

Սահնակի տեսակներ խմբագրել

 
Տրակտորային քարշակ
 
Ձիասահնակ: Ուկրաինա, 2012 թ.
 
Ֆիննական սահնակ

Սահնակների մեջ են մտնում նաև բեռնասահնակները, հյուսիսային ազգերի շնասահնակները։

  • Բոբսլեյ՝ ղեկային կառավարմամբ սահնակ
  • Բուեր՝ նավակատիպ, առագաստավոր սահնակ (հարթակ) անիվների կամ չմուշկների վրա, որի մրցումները կազմակերպվում են սառույցի վրա
  • Մրցարշավային՝ թեթև սահնակ, որոնք օգտագործվում են վարգաձիերի վարժեցման նպատակով
  • Ծածկասահնակ՝ թիկնատեղով ծածկ ունեցող սահնակ
  • Սայլ՝ կազմված երկու խողովակից, որոնց մի ծայրին կապվում են ձիեր, շներ։
  • Բեռնասահնակ՝ առանց բեռնախցիկի գյուղցիական սահնակ
  • Սառցասահնակ
  • Լայնասահնակ՝ ցածր և լայն սահնակ
  • Պուլկա՝ փոքրիկ բեռներ տեղափոխելու թեթև սահնակ
  • Առանց նստարանի լայնասահնակ
  • Ձեռնասահնակ՝ փոքրիկ փայտե ձեռքի սահնակ
  • Տոբոգան՝ Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների սահնակ[4]
  • Ֆիննական սահնակ՝ բարձր սահնակ, որը հրում են հետևից։
  • Մանկական սահնակ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сенсемилияwrote, Татьяна; sen_semilia 2013-12-25 15:51:00, 2013-12-25 15:51:00 Татьяна Сенсемилия. «Сани, санки и салазки». sen-semilia.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  2. McCoy, Terrence (2014 թ․ մայիսի 2). «The Surprisingly Simple Way Egyptians Moved Massive Pyramid Stones Without Modern Technology». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  3. «Ребусы на тему «Сани»». Музей ямщика (ռուսերեն). 2020 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 13-ին.
  4. «Hörnerschlitten» (German). www.schlitten-bob.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սահնակ» հոդվածին։