Սահմանային թույլատրելի կոնցենտրացիա

Սահմանային թույլատրելի կոնցենտրացիա (ՍԹԿ), էկոլոգիական չափորոշիչ, աղտոտող քիմիական նյութի առավելագույն կոնցենտրացիան շրջակա միջավայրում, որի երկարատև ամենօրյա ազդեցությունը բացասաբար չի ազդում մարդու առողջության կամ այլ ընկալիչի և սերունդների վրա։

Ըստ աղտոտվող օբյեկտի՝ տարբերում են աղտոտող նյութի առավելագույն կոնցենտրացիա օդում (մթնոլորտում, աշխատանքային տեղամասում), ջրամբարներում (ձկնաբուծական, խմելու, կենցաղային) և հողում (վարելահողերում)։ ՍԹԿ-ի սահմանային թույլատրելի նորմատիվները միասնական են Հայաստանի ամբողջ տարածքում։ Անհրաժեշտության դեպքում առանձին տարածքների համար կարող են սահմանվել առավել խիստ նորմատիվներ։ Այդ նորմատիվները և դրանց որոշման եղանակները հաստատվում և գործողության մեջ են դրվում Հայաստանի կառավարության սահմանած կարգով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։