Սահմանադրական ճգնաժամ Պերուում (2019)

Սահմանադրական ճգնաժամ Պերուում (2019), Պերուի իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև հակամարտությունը, որը հանգեցրեց ընդդիմության կողմից վերահսկվող խորհրդարանի լուծարմանը և երկրում փաստացի երկիշխանությանը։ Ստեղծված երկիշխանության պայմաններում հակամարտության կողմերից յուրաքանչյուրն իր ընդդիմախոսներին մեղադրում է ազգային օրենսդրությունը խախտելու մեջ[1]։

Ճգնաժամի առիթ է հանդիսացել Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի նշանակման հետ կապված կոնֆլիկտը։ Վիսկարան խորհրդարանից պահանջել է հրաժարվել այդ պաշտոնում վիճելի թեկնածուի նշանակումից՝ հակառակ դեպքում սպառնացել է լուծարել Կոնգրեսը[2]։

Մինչդեռ Պերուի կառավարության ղեկավար Սալվադոր դել Սոլարը խորհրդարանի քվեարկության է դրել կառավարությանը վստահելու հարցը, սակայն պատգամավորները հետաձգել են այդ հարցի քննարկումը՝ դրա փոխարեն զբաղվելով Սահմանադրական դատարանի նշանակումներով[3]։ Այդ կապակցությամբ նախագահ Մարտին Վիսկարան 2019 թվականի սեպտեմբերի 30-ին լուծարել է Պերուի Կոնգրեսը[4] և նշանակել կառավարության նոր նախագահ՝ արդարադատության նախկին նախարար Վիսենտե Սեբայոսը։

Իր հերթին, նախագահի կողմից լուծարված խորհրդարանը Մարտին Վիսկարային ժամանակավոր անգործունակ է ճանաչել և նրան հեռացրել Իշխանությունից՝ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով փոխնախագահ, նախարարների խորհրդի նախկին նախագահ Մերսեդես Արաոսին[5]։

Պերուի նախագահի և օրենսդիր իշխանության միջև հակամարտությունը հանգեցրել է նախագահ Մարտին Վիսկարայի աջակցությամբ բազմահազարանոց ցույցերի, որոնք տեղի են ունեցել Պերուի բազմաթիվ քաղաքներում[6]։ Andina լրատվական գործակալության տեղեկություններով՝ զինված ուժերի հրամանատարությունը և Պերուի ոստիկանության ղեկավարությունը հայտարարել են, որ կշարունակեն ենթարկվել Վիսկարեին։

Հոկտեմբերի 1-ին Արաոսը հայտարարել է իր հրաժարականի մասին, Իսկ Վիսկարան հրամանագիր է ստորագրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք պետք է կայանան 2020 թվականի հունվարի 26-ին[5]։

Նախապատմություն խմբագրել

Պերուի իշխանության նախագահական և օրենսդիր ճյուղերը հակամարտության մեջ են եղել նախկին նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկու լիազորությունների հետ, որը 2016 թվականին հաղթանակ է տարել «Ժողովրդական ուժ» (իսպ.՝ Fuerza Popular) կուսակցության առաջնորդ Քեյկո Ֆուխիմորիի՝ Պերուի նախկին նախագահ Ալբերտո Ֆուխիմորիի դստեր նկատմամբ, որը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի և այլ ծանր հանցագործությունների մեղադրանքով։ 2017 թվականի սեպտեմբերի 15-ին Կոնգրեսը քվեարկեց վարչապետի և կաբինետի անվստահության օգտին, ինչը հանգեցրեց կառավարության ամբողջական փոփոխության և նոր վարչապետի նշանակման[7][8]։

Կուչինսկին իր պաշտոնը լքել էր 2018 թվականի մարտին՝ ընտրողների ձայների գնման հետ կապված սկանդալից հետո[9]։ Նրան փոխարինել է առաջին փոխնախագահ Մարտին Վիսկարան[10]։

Վիսկարրան իր գլխավոր գերակայությունն է դարձրել կոռուպցիայի դեմ պայքարը[4]։ Նա առաջարկել է սահմանադրական հանրաքվե անցկացնել քաղաքական արշավների մասնավոր ֆինանսավորման արգելքի, պատգամավորների վերընտրման արգելքի և խորհրդարանում երկրորդ պալատի ձևավորման նպատակով[11]։

Մինչդեռ 2018 թվականի հոկտեմբերին փողերի լվացման և կոռուպցիայի մեղադրանքով, որը կապված է Odebrecht կոնգլոմերատի շուրջ սկանդալի հետ, ձերբակալվել է անձամբ Քեյկո Ֆուխիմորին[12]։ Նրա կողմնակիցները զբաղեցնում են Պերուի Կոնգրեսի տեղերի մեծամասնությունը և դեմ են Վիսկարաին[13]։ Ֆուխիմորիի ձերբակալությունից հետո Կոնգրես Է մտցվել օրինագիծ, որը նպատակ ունի խանգարել Վիսկարայի երկպալատ խորհրդարանի վերաբերյալ առաջարկությունների կյանքի կոչմանը և պատգամավորների վերընտրման արգելքին[14]։ Ի վերջո, պերուացիները 2018 թվականի դեկտեմբերին հանրաքվեի ժամանակ հավանություն են տվել Վիսկարայի առաջարկներին[15]։

Անվստահության մասին օրենք խմբագրել

Պերուի Սահմանադրության համաձայն՝ գործադիր իշխանությունը կարող է լուծարել Կոնգրեսը անվստահության մասին կրկնակի քվեարկությունից հետո[4][8]։ Անվստահության մասին առաջին քվեարկությունը տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերին[7]։ 2019 թվականի մայիսի 29-ին Վիսկարան նախաձեռնել է սահմանադրական գործընթաց, որի արդյունքում Կոնգրեսը կարող է լուծարվել, եթե այն մերժի նախագահի հակակոռուպցիոն առաջարկությունները[16]։

2019 թվականի սեպտեմբերի 27-ին Վիսկարրան Կոնգրեսին առաջարկել է անվստահության քվեարկություն անցկացնել[8]։ Վիսկարան և Մարդու իրավունքների հարցերով Միջամերիկյան հանձնաժողովը Կոնգրեսին քննադատել են այն բանի համար, որ խորհրդարանականները արգելափակել են համընդհանուր ընտրություններ անցկացնելու առաջարկը, փոխարենը զբաղվելով Պերուի Սահմանադրական դատարանի թեկնածությունների հաստատմամբ՝ առանց թեկնածուների անձի խորը քննարկման։ Վիսկարան ձգտում էր բարեփոխել Սահմանադրական դատարանի թեկնածությունների առաջադրման գործընթացը, և Կոնգրեսում նրա առաջարկությանը հավանություն տալու կամ հավանություն չտալու հարցը կարող էր դիտարկվել որպես «իր վարչակազմի նկատմամբ վստահության արտահայտում»։

Իրադարձություններ խմբագրել

Սահմանադրական դատարանի նշանակում խմբագրել

Կան ենթադրություններ, որ Կոնգրեսի կողմից նշանակվող Սահմանադրական դատարանի թեկնածուներից շատերը ներգրավված են կոռուպցիայի մեջ[17]։ Վիսկարրան առաջարկել է Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության ընթացակարգը անցկացնել ավելի «թափանցիկ»։ Սեպտեմբերի 30-ին Կոնգրեսը, անտեսելով Վիսկարայի առաջարկները, Պերուի Սահմանադրական դատարանի անդամ է նշանակել Կոնգրեսի նախագահ Պեդրո Օլահեիի զարմիկին, որը, ամենայն հավանականությամբ, պետք է լուծեր Կոնգրեսի և նախագահի միջև վեճերը[4]։

Կոնգրեսի լուծարում խմբագրել

Վիսկարրան հայտարարել է, որ Կոնգրեսի կողմից Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածություններին հավանություն տալը, ի հեճուկս իր առաջարկությունների[4][18], իր կառավարությանն անվստահություն հայտնելու երկրորդ ակտն է, ինչը նրան իրավունք է տալիս լուծարել Կոնգրեսը[19], ինչն էլ նա արել է սեպտեմբերի 30-ի երեկոյան՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով 2020 թվականի հունվարի 26-ին։ Դրանից հետո ելույթ ունենալով ժողովրդին ուղղված հեռուստաուղերձով՝ Վիսկարրան հայտարարել է, որ ցանկանում է բարեփոխել դատավորների առաջադրման գործընթացը[2]։

Նախագահին պաշտոնանկ անելու փորձ խմբագրել

Նույն օրը, երբ Վիսկարրան հայտարարեց կոնգրեսի լուծարման մասին, օրենսդիր մարմինը հրաժարվեց իրեն լուծարված համարել, Վիսկարրային հայտարարեց «սահմանադրական կարգի խախտման պատճառով ժամանակավորապես այդ պաշտոնում անկարողության մասին»[4][6]։

Սեպտեմբերի 30-ի գիշերը պերուացիները հավաքվել էին Պերուի Օրենսդիր պալատի առջև՝ բողոքելու Կոնգրեսի գործողությունների դեմ և պահանջելու օրենսդիրների տեղահանումը, իսկ Պերուի զինված ուժերի ղեկավարները հանդիպել են Վիսկարայի հետ՝ հայտարարելով, որ շարունակում են ճանաչել նրան Պերուի նախագահ և զինված ուժերի ղեկավար[20]։

Արաոսի հրաժարական խմբագրել

Հոկտեմբերի 1-ի երեկոյան Մերսեդես Արաոսը հրաժարական է տվել[5] և կոչ արել խորհրդարանական ընտրություններ անցկացնել[4]։

Խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հրամանագիր խմբագրել

Վիսկարան հրամանագիր է ստորագրել 2020 թվականի հունվարի 26-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին[5]։ Ամերիկյան պետությունների կազմակերպությունը աջակցել են այդ որոշմանը[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Конституционный суд Перу призвали оценить законность роспуска Конгресса // ТАСС, 02.10.2019
  2. 2,0 2,1 В Перу нарастает конфликт между президентом и парламентом // Немецкая волна, 01.10.2019
  3. Многолетний коррупционный кризис: причина роспуска Конгресса Перу // Регнум, 01.10.2019
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 «Peru's president dissolves Congress to push through anti-corruption reforms». The Guardian. 2019 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Peru's vice-president resigns amid power struggle». BBC News. 2019 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  6. 6,0 6,1 Ни пуха, ни Перу: почему президент и парламент отстранили друг друга // Известия, 07.10.2019
  7. 7,0 7,1 «Peru's leader names new prime minister as he reforms Cabinet». 2017 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 Briceno, Franklin (2019 թ․ սեպտեմբերի 27). «Peru leader pushes vote that could let him dissolve congress». The Washington Post. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  9. Политический кризис в Перу. Досье // ТАСС, 22.03.2018
  10. Quigley, John (2018 թ․ մարտի 21). «Vizcarra Set to Become Peru's New President Facing Daunting Challenges». Bloomberg. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  11. Taj, Mitra. «Peru president proposes referendum on political, judicial reform». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 17-ին.
  12. Collyns, Dan (2018 թ․ հոկտեմբերի 10). «Peru opposition leader Keiko Fujimori detained over 'money laundering'». The Guardian. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
  13. Chávez, Paulo Rosas (2017 թ․ մայիսի 23). «Martín Vizcarra: entre la reconstrucción y su renuncia por Chinchero [ANÁLISIS]». El Comercio (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ մարտի 23-ին.
  14. «Referéndum | Congresistas presentan proyecto para retirar la bicameralidad y no reelección de congresistas». RPP (իսպաներեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.
  15. Briceno, Franklin (2018 թ․ դեկտեմբերի 9). «Exit polling indicates Peruvians vote to fight corruption». The Miami Herald. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
  16. «Presidente de Perú considera disolver Congreso si legisladores no aprueban reforma política». 2019 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  17. Zarate, Andrea (2019 թ․ հոկտեմբերի 3). «How a Political Crisis Seized Peru: Boom Times, Corruption and Chaos at the Top». The New York Times (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  18. «Disolución del Congreso | Martín Vizcarra | 84% de peruanos apoya la disolución del Congreso». RPP (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  19. «Peru has been thrown into a constitutional crisis. Allies must support a solution that preserves its social progress». The Washington Post. 2019 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  20. «Peru's Police and the Joint Command of Peru's Military Branches Say They Recognize Vizcarra as President and the Head of the Armed Forces and Police-Statements». 2019 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 1-ին.
  21. «Peru's VP gives up claim to the presidency in blow to opposition». Reuters (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.