Սալոնիկի ռազմական ճակատ (հուն․՝ Μέτωπο της Θεσσαλονίκης), մարտական գործողությունների ճակատ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին[1]։

Սալոնիկի ռազմաճակատ
Առաջին համաշխարհային պատերազմ
Անտանտի ուժերը՝ աջից ձախ. զինվորներ Հնդկաչինից, Ֆրանսիայից, Սենեգալից, Մեծ Բրիտանիայից, Ռուսական կայսրությունից, Իտալիայից, Սերբիայից, Հունաստանից և Հնդկաստանից
Թվական հոկտեմբերի 27, 1915նոյեմբեր, 1918
Վայր Բալկանյան թերակղզի` Սերբիա, Չեռնոգորիա, Հունաստան և Ալբանիա
Արդյունք Անտանտի հաղթանակ
Հակառակորդներ
Ավստրո-Հունգարիա Ավստրո-Հունգարիա
Բուլղարիա Բուլղարիա
Գերմանիա Գերմանական կայսրություն
Հունաստան Հունաստանի թագավորություն
Սերբիա Սերբիա
Ֆրանսիա Ֆրանսիա
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Իտալիա Իտալիա
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
619 000 զինվոր
2 682 գնդացիր
200 ինքնաթիռ (1918 թվականի սկզբին)
600 000 զինվոր
2 539 գնդացիր
80 ինքնաթիռ (1918 թվականի սկզբին)
Կորուստներ
անհայտ անհայտ

Ռազմական գործողությունները Սալոնիկի ճակատում շարունակվել են 1915 թվականի հոկտեմբերից նոյեմբեր ամիսներին։ Այս ճակատը բացվել է այն բանից հետո, երբ անգլո-ֆրանսիական էքսպեդիցիոն ուժերը ժամանեցին Սալոնիկ՝ Հունաստան ներթափանցած հակառակորդ ուժերի առաջխաղացումը կասեցնելու նպատակով։

Սալոնիկում ռազմաճակատում մղվող մարտերում առաջին անգամ իրար դեմ ելան ռուսական և բուլղարական բանակները[2]։

Պատմություն խմբագրել

Անգլո-ֆրանսիական էքսպեդիցիոն ուժերի ժամանում խմբագրել

 
Հունական զորքերի հրամանատար գեներալ Պանայոտիս Դանգլիսը

1915 թվականի հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան ֆրանսիական էշելոնները ժամանեցին Սալոնիկի նավահանգստում, ուր և նախորդ գիշերվանից ամբոխ էր հավաքվել։ Այդ ժամանակ քաղաքի նավահանգստում կայանված են եղել բրիտանական և ֆրանսիական վերահսկողության տակ գտնվող մի քանի ականակիր ռազմանավեր, որոնք նախատեսված էին հակառակորդի նավերին տորպեդային հարված հասցնելու համար։

Կային նաև Հածանավեր և զրահակիրներ՝ խոշոր տրամաչափի աշտարակային հրետանիով զինված և ուժեղ զրահապատված մարտանավեր։ Ֆրանսիական ուժերի վայրէջքը նավահանգստային քաղաքում եղել է բավականին հաջող։

Հունական ժանդարմերիայի ուժերը ողջ ժամանակ փորձում էին ցրել հավաքվածների ամբոխը։ Քաղաքում էին հաստատվել նաև Սալոնիկի ամրոցի գնդապետ Մեսալասն ու հրամանատարներ Բուսկեն և Բարտեն՝ ֆրանսիական ռազմական կորպուսի ուղեկցությամբ։ Նրանց կողքին էին սերբ մի շարք բարձրաստիճան սպաներ և անգլո-ֆրանսիական աստիճանավորներ։ Բացի քաղաքում կարգ ու կանոն հաստատելուց ֆրանսիական բանակին հրամայված էր նաև  վերահսկել Սերբիայի սահմանին տանող երկաթուղային գիծը։

Ռազմաճակատի բացումը խմբագրել

Սկզբնական շրջանում անտանտյան ուժերի էքսպեդիցիոն կորպուսը բաղկացած էր հինգ բրիտանական և երեք ֆրանսիական դիվիզիաներից՝ ներառելով ընդհանուր առմամբ 150 հազար հետևակային զինվոր՝ գեներալ Մորիս Սարայի գլխավորությամբ։

Ավելի ուշ ռազմական այս կորպուսը ընդարձակվեց մինչև արևելյան բանակ։ 1916 թվականին բանակն ընդգրկում էր 2-րդ և 4-րդ հատուկ ռուսաստանյան հետևակային բրիգադները՝ գեներալ-մայոր Միխայիլ Դիդերիխսի գլխավորությամբ (վերջինիս գլխավորության տակ կար 18 հազար զինվոր)։ Պատերազմական գործողությունները Սալոնիկի ռազմաճակատում սկսվեցին այն բանից հետո, երբ Եռյակ դաշինքի համատեղ ավստրո-գերմանա-բուլղարական բանակը նախահարձակ եղավ Սերբիայի վրա։ Սերբիան պատերազմական գործողություններ սկսեց Ավստրո-Հունգարիայի, Գերմանական կայսրության և ապա նաև Բուլղարիայի դեմ։ Եռյակ դաշինքի զորքերը մի քանի անգամ գերազանցում էին սերբական հետևակային ուժերին։

Անտանտյան ուժերը հակամարտությանը միջամտեցին շատ ավելի ուշ։ Սակայն բրիտանական և ֆրանսիական ուշացած հետևակները Սերբիա հասան այն ժամանակ, երբ այն գրեթե ամբողջովին բռնազավթվել էր Գերմանիայի կողմից։ Դաշնակիցները նահանջեցին՝ ամրանալով Սալոնիկում։

Պատերազմական գործողությունները 1916 թվականին խմբագրել

 
Սալոնիկի ճակատի ռուսական ուժեր

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ռումինիան պայմանագիր էր կնքել Անտանտի ռազմաքաղաքական դաշինիքի անդամ երկրների հետ՝ դրանով իսկ ինքնստինքյան հայտնվելով հակագերմանական ռազմական ճամբարում։ 1916 թվականին ռուս-ռումինական միացյալ բանակը գրոհեց հարավդանուբյան տարածաշրջանը։ Սալոնիկում հաստատված դաշնակցային բանակը (5 բրիտանական, 4 ֆրանսիական, 6 սերբական, 1 իտալական հետևակային դիվիզիա) ուղղություն բռնեց դեպի Վարդար և Ստրումա գետերի շրջակայքը։

Բուլղարական զինվորների կանխիչ հարձակումը լրջորեն վնասեց Սալոնիկի բանակին։ Բուլղարիայի առաջխաղացումը սկսվեց 1916 թվականի սեպտեմբերի 1-ին և ավարտվեց նոյեմբերին։ Դաշնակիցների ուժերը լքեցին Գևգելիան, Կորչան և Մոնաստիրը ևս բռնազավթվեցին՝ հայտարարվելով օկուպացված գոտի։

Օգոստոսի 17-ին լրացավ անտանտա-ռումինական համաձայնության պայմանագրի ժամկետը։ Ռումինիան կարող էր լքել հակագերմանական ճամբարը, սակայն Բուլղարիան նախահարձակ եղավ և գրավեց Արևմտյան Մակեդոնիան։ Չնայած այս հանգամանքի՝ Հունաստանը շարունակում էր պահել իր չեզոքությունը։ Շուտով հերթական առճակատումը բռնկվեց Հունաստանում՝ Կոնստանտինոս I-ի կողմնակիցների՝ լիբերալների և Էլեֆթերիոս Վենիզելոսի դաշնակիցների միջև։ Էլեֆթերիոսի կողմնակիցները պնդում էին, որ Հունաստանը պետք է ներքաշվի պատերազմական գործողությունների մեջ, իսկ Կոնստանտինոսի կողմնակից ռոյալիստները չեզոքության կողմնակիցն էին։ Փոքր առճակատումները վերաճեցին Հունաստանում քաղաքացիական պայքարի բռնկմամբ։

Միևնույն ժամանակ ռումինական հեծելազորը շարունակեց մարտերի ծավալումն Անտանտի կողմում, սակայն Ռումինիայի մղած ռազմական գործողությունները պսակվում էին անհաջողությամբ։ Սալոնիկի բանակը շտապեց օգնության հաստալ իր «նոր դաշնակցին»։ Թրակիայի ափամերձ հատվածներում հաստատված բուլղարներն ամրացել էին Ստրումա գետի արևելյան ափին։ Օգոստոսի 24-ին բուլղարները զբաղեցրեցին հունական Կավալա նավահանգստային քաղաքը։ Նույն շրջանում հունական բանակը գերմանացիներից խլեց Սիլեզիան։ Կավալայի հանձնումը բուլղարացիներին Ֆրանսիայի կողմից դիտարկվեց, որպես դավաճանական քայլ Հունաստանի կառավարության կողմից։ Ֆրանսիական բանակը հրետանու կիրառմամբ ռազմակալեց Կավալան և ջախջախեց տեղի բուլղարական բանակին։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմություն / Ի.Ի. Ռոստունովայի խմբագրությամբ.. — հ. 2. — մ. Գիտություն, 1975. — էջ 512.
  2. Բուլղարական կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Գրականություն խմբագրել