Սալոնիկի կինեմատոգրաֆի թանգարան

Սալոնիկի կինեմատոգրաֆի թանգարան, կինեմատոգրաֆի առաջին թանգարանը Հունաստանում։ Հիմնադրվել է 1995 թվականին և բացվել է 1997 թվականին, երբ Սալոնիկն ընտրվել է որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։ Այս նախաձեռնությունը համընկել է կինեմատոգրաֆի 100-ամյակի համաշխարհային իրադարձության հետ։

Սալոնիկի կինեմատոգրաֆի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Հիմնադրվել է1995
Կայքcinemuseum.gr
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանն աշխատում է Հունաստանի մշակույթի նախարարության ղեկավարությամբ, Սալոնիկի միջազգային կինոփառատոնի մաս է կազմում։ Ըստ կանոնադրության, կինեմատոգրաֆի թանգարանը գոյություն ունի, որպեսզի հավաքի, պահպանի և ներկայացնի Հունաստանի կինեմատոգրաֆիկ տեսարժանությունները։ Դրա համար թանգարանը կազմակերպում է կրթական ու հետազոտական ծրագրեր այլ թանգարանների հետ` ուսումնասիրելու և հավաքագրելու կինոյի հետ ցանկացած ձևով կապված առարկաներ։ Թանգարանը գնել է հին ֆիլմերի հավաքածուներ, ֆոտոխցիկներ, ծրագրեր, լուսանկարներ ու տպագրություններ կինեմատոգրաֆի այնպիսի հայտնի ներկայացուցիչներից, ինչպիսիք են Կինոս Բիլիլիսն ու Վասիլիս Պապադոպուլոսը, ինչպես նաև` հսկա պլակատ-ազդագրեր նկարիչ Կ. Արվանիտիդիսից։ Թանգարանի այցելուները և հետազոտողները կարող են տեղեկություններ գտնել Հունաստանի կինեմատոգրաֆի մասին` սկսած 1985 թվականից մինչև մեր օրերը։ Սա ներառում է տեղեկատվություն ֆիլմերի փառատոնների, հանրային ցուցադրությունների, ռեժիսորների ու դերասանների մասին[1][2]։ Թանգարանը կազմակերպված այցելություններ և ցուցադրություններ է ապահովում կինոգետների համար` հատուկ այս նպատակով ստեղծված սրահում[1][2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Museums of Macedonia web site
  2. 2,0 2,1 «Creative CommonsAttribution-Share Alike 3.0 Unported license». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել