Սալոմե Զուրաբիշվիլի

վրացի քաղաքական գործիչ

Սալոմե Զուրաբիշվիլի (վրաց.՝ სალომე ზურაბიშვილი, մարտի 18, 1952(1952-03-18)[1][2], Փարիզ), վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախագահ, «Վրաստանի ուղի» կուսակցության առաջնորդ։ Նախկինում եղել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը, ինչպես նաև Վրաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։ Երկար տարիներ աշխատել է Ֆրանսիայի արտգործնախարարությունում։

Սալոմե Զուրաբիշվիլի
վրաց.՝ სალომე ზურაბიშვილი
Դրոշ
Դրոշ
Վրաստանի նախագահ
մարտի 18, 2004 - հոկտեմբերի 19, 2005
Նախորդող Թեդո Ջափարիձե
Հաջորդող Գելա Բեժուաշվիլի
 
Կուսակցություն՝ Վրաստանի ճանապարհ
Կրթություն՝ Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Կոլումբիայի համալսարան և Կոլումբիայի համալսարանի Միջազգային և հանրային հարաբերությունների դպրոց
Մասնագիտություն՝ դիվանագետ, պետական գործիչ և քաղաքական գործիչ
Ազգություն վրացի
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 18, 1952(1952-03-18)[1][2] (72 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Ֆրանսիա, Փարիզ
Քաղաքացիություն  Ֆրանսիա[3] և  Վրաստան
Ի ծնե անուն ֆր.՝ Salomé Nino Zourabichvili[4]
Հայր Լևան Զուրաբիշվիլի
Մայր Զեյնաբ Կեդիա
Ամուսին Նիկոլոզ Գորջեստանի
Զավակներ Թեյմուրազ Գորջեստանի և Քեթևան Գորջեստանի
 
Կայք՝ salome.ge
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Ներկայումս երկքաղաքացի է և ունի միաժամանակ և՛ Վրաստանի, և՛ Ֆրանսիայի Հանրապետությունների անձնագիր։

Կենսագրություն խմբագրել

Սալոմե Լևոնի Զուրաբիշվիլին ծնվել է 1952 թվականի մարտի 18-ին Փարիզում՝ վրացի գաղթականների ընտանիքում։ Նրա ընտանիքը ստիպված է եղել թողնել Վրաստանը 1921 թվականին։ Հորական կողմի պապը՝ Իվանե Զուրաբիշվիլին, եղել է 1918-1921 թվականների անկախ Վրաստանի մենշևիկյան կառավարության անդամ։ Մորական պապը՝ Նիկո Նիկոլաձեն, եղել է Փոթի նավահանգստի հիմնադիրներից մեկը և վրացական երկաթուղու շինարարության գլխավոր նախաձեռնողը։

Նախնական կրթությունը ստացել է տեղի ֆրանսիական դպրոցում։ 1972 թվականին Սալոմեն ավարտել է Փարիզի քաղաքագիտության ինստիտուտը։ 1973 թվականին ուսումը շարունակել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի համալսարանում։ Վերադառնալով Փարիզ՝ 1974 թվականին Սալոմեն աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում։ 1974-1977 թվականներին նա եղել է Իտալիայում Ֆրանսիայի դեսպանության չորրորդ քարտուղարը։ 1977-1980 թվականներին եղել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական առաքելության քարտուղարը։ 1984 թվականից մինչև 1988-ը Սալոմեն զբաղեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ֆրանսիայի առաջին քարտուղարի պաշտոնը։ 1989-1992 թվականներին ծառայել է, որպես Չադի ֆրանսիական դեսպանատան երկրորդ քարտուղար։

1997 թվականից Սալոմե Զուրաբիշվիլին, որպես տեսուչ աշխատել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում։ 2003 թվականին երկրի նախագահի հրամանագրով նշանակվել է Վրաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան։ 2004 թվականի մարտին Վրաստանի նորընտիր նախագահ և այսպես կոչված «Վարդերի հեղափոխության» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին վերջինիս նշանակեց Վրաստանի արտաքին գործերի նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Թեդո Ջափարիձեին։ Այդ որոշումը Սաակաշվիլին քննարկել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, հայտարարելով, որ «այս կարգի դիվանագետը Վրաստանը երբեք չի ունեցել»։ Սալոմեն լրատվամիջոցներին հայտարարել է, որ համաձայն է ստանձնել իրեն վստահված պաշտոնը և որ մանկուց երազել է պաշտոն զբաղեցնել հայրենի երկրում։

Զուրաբիշվիլին արտաքին գործերի նախարարի պաշտոնում իր կատարած գլխավոր գործը համարում է Վրաստանի տարածքից ռուսական ռազմակայանների դուրսբերումը։ Նույնիսկ իր ելույթներից մեկում նա ասաց, որ այս քայլը պատմական խոշոր ձեռքբերում է։ Նրա նախաձեռնությամբ 2005 թվականի մարտին Վրաստանի խորհրդարանը ընդունել է բանաձև, համաձայն որի ռուսական զորքերը դուրս էին գալիս Վրաստանից, ոչ ուշ, քան 2006 թվականը։ Սակայն Սալոմեի պաշտոնազրկումից հետո այս որոշումը չեղարկվեց և նույն թվականի մարտին ստորագրվել է ռուս-վրացական նոր համաձայնագիր։

2005 թվականի հոկտեմբերի 20-ին Սալոմեն հեռացել է նախարարի պաշտոնից։ Սալոմեն մեղադրել է «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» քաղաքական կուսակցության անդամներին, մասնավորապես Նինո Բուրջանաձեին։ Նա վերջինիս մեղադրել է երկրում դիկտատուրա հաստատելու մեջ։ 2005 թվականին Զուրաբիշվիլին հիմնադրել և ղեկավարել է ընդիմադիր կուսակցություն, որը 2006 թվականի մարտին վերանվանվելով դարձել է «Վրաստանի ուղի»[5]։ Զուրաբիշվիլին մշտապես նշել է, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ընդգծելով, որ դատապարտելի է վրացական էլիտայի հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ 2010 թվականի նոյեմբերին Զուրաբիշվիլին հայտարարել է այն մասին, որ ավարտում է իր քաղաքական գործունեությունը Վրաստանում։

Տես նաև խմբագրել

Նախորդող՝
Թեդո Ջափարիձե
Վրաստանի արտաքին գործերի նախարար
մարտի 18, 2004հոկտեմբերի 19, 2005
Հաջորդող՝
Գելա Բեժուաշվիլի

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  4. 4,0 4,1 https://www.legifrance.gouv.fr/affichTexte.do?cidTexte=JORFTEXT000000419116
  5. «Նախընտրական գործընթացը Վրաստանում // Սալոմե Զուրաբիշվիլիի քաղաքական գործունեությունը». EurasiaNet. 2006 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 18-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոմե Զուրաբիշվիլի» հոդվածին։