Սալոմեա Ներիս (լիտ.՝ Salomėja Nėris, իսկական ազգանունը՝ Բաչինսկայտե, ամուսնու ազգանունը՝ Բուչենե, նոյեմբերի 4 (17), 1904, Kiršai, Šeimena Eldership, Vilkaviškis District Municipality, Լիտվա - հուլիսի 7, 1945(1945-07-07)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), լիտվացի խորհրդային բանաստեղծուհի, Լիտվական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ (1954 թվականին, կոչումը շնորհված է հետմահու)։

Սալոմեա Ներիս
Ծնվել էնոյեմբերի 4 (17), 1904
ԾննդավայրKiršai, Šeimena Eldership, Vilkaviškis District Municipality, Լիտվա
Վախճանվել էհուլիսի 7, 1945(1945-07-07)[1][2][3][…] (40 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԳերեզմանՊետրաշյունայ գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի, գրող, քաղաքական գործիչ և ուսուցչուհի
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն Լիտվա և  ԽՍՀՄ
ԿրթությունՎիտովտ Մեծի համալսարան և Marijampolė Gymnasium?
ԺանրերԲանաստեղծություն
Պոեմ
Հեքիաթ
Գրական շարժումներռեալիզմ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
և Ստալինյան մրցանակ
 Salomėja Nėris Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1928 թվականին ավարտել է Կաունասի համալսարանը։ 1928-1941 թվականներին ուսուցչություն է արել։ 1940 թվականին Լիտվայում խորհրդային իշխանության վերականգնվելուց հետո Ներիսը ընտրվել է Լիտվական Հանրապետության ժողովրդական սեյմի լիազոր-հանձնաժողովի անդամ, 1941 թվականին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախարար։ 1946 թվականին, հետմահու, ռուսերեն լույս է տեսել Ներիսի «Իմ երկիրը» բանաստեղծությունների գիրքը, որն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1947 թվական)։ Ներիսի երկերը թարգմանված են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի առաջին աստիճանի շքանշանով։

Գրական կյանք խմբագրել

Ներիսի վաղ շրջանի բանաստեղծությունները («Վաղ առավոտյան», 1927 թվական, «Հետքեր ավազի վրա», 1931 թվական, ժողովածուներ) ներթափանցված են կյանքի խնդությամբ, ռոմանտիկական պայծառ աշխարհազգացողությամբ և միաժամանակ կրում են սիմվոլիզմի ազդեցությունը։ Բայց, գնալով՝ Ներիսի պոեզիայում ուժեղացել է բողոքը բուրժուական հասարակության մեջ անձի ոտնահարման դեմ։ Նրա քնարերգության մեջ նկատվել է անցում ռոմանտիկական սիմվոլիզմից ռեալիզմին։ 1931 թվականին Ներիսը կապերը խզել է լիտվական բուրժուական խմբավորումների հետ և անցել հակաֆաշիստական գրողների շարքերը։ 1931-1934 թվականներին նրա բանաստեղծությունները հայտնվել են անլեգալ կոմունիստական մամուլում։ «Կոտրվող սառույցի վրայով» (1935 թվական) և «Կծաղկեմ ինչպես դեմյադիսը» (1938 թվական) ժողովածուներում Ներիսը դատապարտել է սոցիալական անարդարությունը, երգել ժողովրդի երջանկության համար կատարվող սխրանքը։ 1940 թվականին Ներիսը հրատարակել է «Որբը» և «Էգլեն՝ լորտուների թագուհի» հեքիաթ-պոեմները։ Դրանից առաջ նա մշակել էր լիտվական ժողովրդական հեքիաթների մի ամբողջ ժողովածու («Մեր հեքիաթները», 1934 թվական)։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին բանաստեղծուհին էվակուացվել է, ապրել Պենզայում, Ուֆայում, Մոսկվայում, հրատարակել «Երգիր կյանքը, սիրտ, կյանքը» (1943 թվական), «Գնդակների սուլոցների տակ» (1943 թվական, ռուսերեն), «Սոխակը չի կարող չերգել» (1945 թվական) ժողովածուները։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Нерис Саломея // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1974. — Т. 17 : Моршин — Никиш. — С. 510—511.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 246