«Սալմա Յա Սալամա» (արաբ․՝ سالمة يا سلامة‎‎), եգիպտական հայտնի երգ[1]։

«Սալմա Յա Սալամա»
Դալիդաի երգը
Լեզուարաբերեն
ՀեղինակԲադի Խայրի
ԿոմպոզիտորՍայիդ Դարվիշ

Պատմություն խմբագրել

Երգը 1919 թվականին գրել է եգիպտացի երգահան Սայիդ Դարվիշը եգիպտացի բանաստեղծ Բադի Հարիի բանաստեղծության հիման վրա Qulu lu պիեսի համար։ Երգը դարձել է այն առաջիններից, որոնք խթանել են ժամանակակից եգիպտական երաժշտության զարգացումը, քանի որ երգը նվիրված է սովորական ժողովրդին, այլ ոչ թե վերնախավին։ Այդ պատճառով «Սալմա Յա Սալամա» երգը մեծ ջերմությամբ է ընդունվել եգիպտոսցիների կողմից։ Երգի անվանման այլ տարբերակն է՝ «Ալ-Ումալ վա ալ-Սուլթա», թարգմանաբար՝ «Աշխատավորները և բրիտանական իշխանությունը»[2]։ Երգը պատմում է հայրենիքի և սեփական տան կարոտի, աղքատ և հարուստ կյանքից բավականություն ստանալու մասին, մարդու բացառիկ որակների մասին՝ պատերազմի և խաղաղ կյանքի ժամանակ։

Կատարողներ խմբագրել

Դալիդա խմբագրել

Ֆրանսիացի երգչուհի Դալիդան 1977 թվականի մարտին ներկայացրել է այս երգի սեփական վարկածը՝ կատարելով արաբերենի եգիպտական բարբառով և ֆրանսերենով։ Երգում խոսվում էր անապատում թափառող և դրախտի այգու միրաժ տեսնող մարդու մասին։ 1976 թվականին ձայնագրվել է նույնանուն ալբոմը «Սալմա Յա Սալամա» և այլ երգերով։ Այս երգը դարձել է ազգային երաժշտության առաջին հիթերից, որոնք ձայնագրվել են հինգ լեզուներով (արաբերենի եգիպտական բարբառ, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն և իսպաներեն)։ Երգը մեծ հաջողություն ուներ արաբական աշխարհից դուրս[3]։

Ուրիշներ խմբագրել

20-րդ դարում երգը բազմիցս կատարել և ձևափոխել են տարբեր երգիչներ[1]՝ Վարվառան, Հայֆա Վահբին, Շանթալ Շամանդին, Ժան Միշել Ժարը, Զիյնեթ Սալին, Կրումը՝ Միրոսլավ Կոստադինովի հետ համատեղ, «Twins» երկյակը, «Փայտե խաչի փոքրիկ երգիչները»[4] և ուրիշներ։

Հետաքրքրաշարժ փաստեր խմբագրել

Եգիպտոսում երգի «Salma ya salama, Ruhna we gayna bil-salama» կրկներգը դարձել է տեղական առօրյա մշակույթի անքակտելի մասը (օրինակ, այն երգում են դպրոցական էքսկուրսիայից վերադարձող եգիպտացի դպրոցականները)[1]։

1977 թվականի նոյեմբերին «Սալմա Յա Սալամա» երգը կատարել է ընդունող կողմը Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի Երուսաղեմ կատարած պատմական այցի ժամանակ, որը հիմք է դրել Եգիպտոսի և Իսրայելի միջև պատերազմի ավարտին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fahmy, 2011, էջ 205
  2. Khalil, 2011, էջ 528
  3. 3,0 3,1 McKinney, 2013, էջ 31
  4. «Salma Ya Salama - PCCB» (ֆրանսերեն).

Արտաքին հղումներ խմբագրել