Սալմա Վալգարմա Հայեկ Հիմենես-Պինո (իսպ.՝ Salma Valgarma Hayek Jiménez-Pinault, սեպտեմբերի 2, 1966(1966-09-02)[2][3][4][…], Coatzacoalcos, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկական և ամերիկյան դերասանուհի, ռեժիսոր և պրոդյուսեր։ Ամենահաջողակ մեքսիկական դերասանուհին Հոլիվուդում Կարմեն Միրանդայից հետո։ Հայեկը նկարահանվել է ավելի քան 30 ֆիլմերում։ Նա առաջին մեքսիկուհին է, որ ներկայացվել է «Օսկար» մրցանակի կանացի լավագույն դերի համար (2002)։

Սալմա Հայեկ
իսպ.՝ Salma Hayek
Հասակը156 սմ[1]
Ծնվել էսեպտեմբերի 2, 1966(1966-09-02)[2][3][4][…] (57 տարեկան)
ԾննդավայրԿոացակոալկոս
{{{2}}} Մեքսիկա[1]
ԿրթությունՍտելլա Ադլերի դերասանական ստուդիա, Իբերոամերիկյան համալսարան և Սուրբ Սրտի ակադեմիա
Քաղաքացիություն{{{2}}} Մեքսիկա
Ազգություն{{{2}}} Մեքսիկա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ՄասնագիտությունԴերասանուհի, Պրոդյուսեր, Ռեժիսոր[1]
Ակտիվ շրջան1988–այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Արկածային[1]
Ընտրանի"Ավազակուհիները",
"Վայրի, վայրի Ուեսթը",
"Հուսահատը"
Ամուսին(ներ)Ֆրանսուա-Անրի Պինո (1 երեխա)[1]
Երեխա(ներ)1 երեխա
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0000161
ԿինոՊոիսկID 9841

Կենսագրություն խմբագրել

Սալմա Հայեկը ծնվել է Մեքսիկայի Վերակրուս նահանգի Կոացակոալկոս քաղաքում։ Նա իսպանական ծագում ունեցողԴիանա Հիմենես Մեդինայի ու լիբիական ծագում ունեցող Սամի Հայեկ Դոմինգեսի դուստրն էր։ Սալմայի մայրն օպերային երգչուհի էր, հայրը՝ նավթային ընկերության ղեկավար, ով մի անգամ առաջադրվել է Կոաղակոալկոսի քաղաքապետի թեկնածու[6][7][8][9]։ Սալմայի անունը (Սալիմ անվան իգական տարբերակն է) ծագում է արաբերեն «salima» բառից, որ նշանակում է «խաղաղություն, անվտանգություն, առողջություն»[10][11]։ Սալման մեծացել է ապահովված, բարեպաշտ ընտանիքում և 12 տարեկանում ուղարկվել է կրթությունը շարունակելու կաթոլիկական[12] դպրեց-ինտերնատում, որ նախատեսված էր աղջիկների համար և գտնվում էր Լուիզիանայում[8]։ Այնտեղ գտնվելու տարիներին Սալմայի մոտ ախտորոշվում է դիսլեկսիա[13]։

Սալման կարգապահական խնդիրների պատճառով դպրոցից հեռացվելուց հետո վերադառնում է Մեքսիկա, բայց կարճ ժամանակ անց մեկնում է Հյուսթոն, որտեղ մինչ 17 տարեկանը բնակվել է մորաքրոջ հետ։ Հետագայում նա ընդունվում է Մեխիկոյի Իբերո-Ամերիկյան ինստիտուտ, որտեղ ուսումնասիրել է միջազգային հարաբերություններ[8]։

Կարիերա խմբագրել

Մեքսիկայում խմբագրել

 
Սալմա Հայեկը Գվադալահարայի կինոփառատոնում, 2008 թվական

23 տարեկան հասակում Հայեկը առաջատար դեր է ստանում մեքսիկական հաջողակ «Թերեզա» (1989 թվական) հեռուստանովելում, որի շնորհիվ նա վաստակում է ազգային աստղի կարգավիճակ։ Հետագայում, 1994 թվականին, Հայեկը նկարահանվում է «Հրաշքների ծառուղի» ֆիլմում, որը ստացել է ավելի շատ մրցանակներ, քան որևէ այլ ֆիլմ մեքսիկական կինոյի պատմության ընթացքում։ Իր դերակատարման համար Հայեկը արժանանում է Մեքսիկայի գլխավոր կինոմրցանակի՝ «Արիել»-ի անվանակարգմանը[14]։

Կարիերայի սկիզբը Հոլլիվուդում խմբագրել

Ամերիկա դերասանուհին ժամանում է «անօրինական գաղթականի կարգավիճակում»[15]։ Չնայած ոչ այնքան լավ անգլերեն լեզվի իմացության, 1991 թվականին Հայեկը տեղափոխվում է Լոս Անջելես, Ստելլա Ադլերի մոտ դերասանական արվեստին սովորելու նպատակով[16]։ Ռոբերտ Ռոդրիգեսը և նրա պրոդյուսերը, իսկ հետագայում կինը, Էլիզաբեթ Ավելլանը Հայեկին հրավիրում են նկարահանումների Անտոնիո Բանդերասի հետ համատեղ՝ «Հանդուգնը» ֆիլմում, որը էկրան է բարձրանում 1995 թվականին[8]։ Ֆիլմը դերասանուհուն որոշակի ճանաչում է բերում ԱՄՆ-ում և ուշադրություն հոլլիվուդյան կինոընկերությունների կողմից։ Մնալով հավատարիմ ռեժիսորին, Սալմա Հայեկը մերժում է հրավերը նկարահանվելու «Զորրոյի դիմակը» ֆիլմում այն բանից հետո, երբ նախագիծը լքում է Ռոբերտ Ռոդրիգեսը և դերը բաժին է ընկնում Քեթրին Զետա-Ջոնսին։

Սալման, Մեթյու Պերրիի հետ, գլխավոր դերերն են կատարում «Շտապես, մարդկանց կծիծաղեցնես» ռոմանտիկ կատակերգությունում։ «Հանդուգնը» ֆիլմում իր հաջողությունից հետո նա նկարահանվում է փոքրիկ, բայց հիշվող, վամպիրների թագուհու դերը «Մայրամուտից մինչև լուսաբաց» ֆիլմում, որում սեղանի վրա կատարում է օձի հետ պար։ 1999 թվականին Հայեկը գլխավոր դեր է կատարում խոշորաբյուջե «Վայրի, վայրի Ուեսթը» ֆիլմում՝ Ուիլ Սմիթի հետ միասին և երկրորդական դեր Քևին Սմիթի «Դոգմա» ֆիլմում[8]։ 2000 թվականին նա նկարահանվում է Բենիսիո դել Տորոյի և Հոլլիվուդյան այլ աստղերի հետ բազմաթիվ մրցանակներ ստացած «Թրաֆֆիկ» ֆիլմում։ 2003 թվականին Սալման կրկնում է «Հանդուգնը» ֆիլմում իր դերը՝ նկարահանվելով «Մի անգամ Մեքսիկայում» ֆիլմում, երաժիշտի մասին եռագրության եզրափակիչ մասում։

Ռեժիսոր, պրոդյուսեր և դերասանուհի խմբագրել

 
Սալմա Հայեկը Կաննի կինոփառատոնում 2008 թվականին

Մոտավորապես 2000 թվականին Հայեկը հիմնադրում է «Ventanarosa» պրոդյուսերական ընկերությունը և զբաղվում է ֆիլմերի և հեռուստատեսային նախագծերի արտադրությամբ։ Նրա առաջին փորձը նման տեսակի գործունեությունում դառնում է «Գնդապետին ոչ մեկը չի գրում» ֆիլմը, որը Մեքսիկայի կողմից ընտրվում է ներկայացնելու «Օսկար»-ի մրցանակաբաշխությունում՝ «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում[17]։

2002 թվականին թողարկվում է «Ֆրիդա» ֆիլմը, որում Սալման հանդես է գալիս որպես համապրոդյուսեր, նաև խաղում է մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոի գլխավոր դերը, որի համար արժանանում է «Օսկար»-ի անվանակարգումին, որպես լավագույն դերասանուհի[8]։ Դա նրան դարձնում է՝ Կետի Խուրադոյի և Ադրիանա Բարրասայի հետ, երեք մեքսիկացի դերասանուհիներից մեկ, որնք անվանակարգվել են այդ մրցանակի համար։ Մեծ մասամբ շնորհիվ նախագծում նրա մասնակցության, այնտեղ հաջողվում է հավաքել աստղային դերասանական կազմ կազմված Ալֆրեդ Մոլինայից, Անտոնիո Բանդերասից, Էշլի Ջադից, Ջեֆրի Ռաշից, Էդվարդ Նորթոնից և Վալերիա Գոլինոյից։

2003 թվականին Հայեկը նկարահանում է «Հրաշք Մալդոնադո» ֆիլմը Showtime մալուխային ցանցի համար, որի համար ստանում է «Էմմի» ցերեկային մրցանակը «մանկական, երիտասարդական կամ ընտանեկան ծրագրերի կարկառուն ռեժիսուրա» անվանակարգում[18]։

2005 թվականի նոյեմբերին երաժշտական հոլովակ է նկարահանում երգիչ Պրինցի համար՝ «Te Amo Corazon» («I love you, sweetheart») անվանումով, որում խաղացել է նրա ընկերուհի Միա Մաէստրոն[19]։

2006 թվականի սեպտեմբերին Սալմա Հայեկը դառնում է «Տգեղ Բեթթին» («Ugly Betty») հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերը, որը հեռարձակվում էր ամբողջ աշխարհով 2006 թվականից մինչև 2010 թվականը։ Ամերիկյան հառուստատեսությանը հարմարեցնելու ժամանակ նրան օգնում էր Բեն Սիլվերմենը, որին են պատկանում կոլումբիական «Yo soy Betty, la fea» հեռուստանովելի իրավունքները և բովանդակությունը, որը էկրան է բարձրանում 2001 թվականին։ Սկզբնապես, 2004 թվականին, նախագիծը նախատեսվում էր որպես կես ժամանոց հաղորդում NBC-ի համար, սակայն հետագայում, 2006 թվականին, ընտրվում է ABC-ի կողմից և տրվում է պրոդյուսեր Սիլվիո Հորտային։

Անձնական կյանք խմբագրել

Հայեկը հանդիպել է դերասան Էդվարդ Նորտոնի հետ չորս տարվա ընթացքում, 1999 թվականից մինչև 2003 թվականը, իսկ այնուհետև Ջոշ Լուկասի հետ՝ 2003 թվականից մինչև 2004 թվականը։ Ավելի ուշ Հայեկը պատրաստվում էր ամուսնանալ Ֆրանսուա Անրի Պինոյի (նա հանդիսանում է բազմաթիվ հայտնի նորաձևության տների (Yves Saint Laurent, Gucci) սեփականատեր և մտնում է աշխարհի ամենահարուստ մարդկանց հարյուրյակի մեջ) հետ, 2007 թվականի սեպտեմբերի 21-ին զույգի մոտ Լոս Անջելեսում ծնվում է առաջնեկը։ Աղջկան անվանում են Վալենտինա Պալոմա Պինո։ 2008 թվականի հուլիսին զույգը բաժանվում է[20], դուստրը մնում է Սալմայի հետ։ Սակայն որոշ ժամանակ անց նրանք հաշտվում են և 2009 թվականի ապրիլի 25-ին զույգը ամուսնանում է Վենետիկի Լա Ֆենիչե հինավուրց թատրոնում[21]։

Նրա լավագույն ընկերուհին իսպանացի հայտնի դերասանուհի Պենելոպե Կրուսն է։ Միասին նրանք գլխավոր դերն են կատարում 2006 թվականին նկարահանված «Ավազակուհիները» ֆիլմում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Դերակատարումներ խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1988 Նոր լուսաբաց Un nuevo amanecer Ֆաբիոլա սերիալ Ալֆրեդո Գուրոլա
1989 - 1991 Թերեզա Teresa Թերեզա սերիալ Անտոնիո Սերանո
1990 - 1996 Ինչպես ֆիլմում Dream On Կարմելա սերիալ,
Կատակերգություն
Բեթի Թոմաս
1991 - 1993 Արդարադատության փողոցները Street Justice Անդրեա սերիալ,
Մարտական
Դևիդ Ուինինգ, ...
1993 Իմ խելահեղ կյանքը Mi vida loca Գատա Դրամա Էլիսոն Անդերս
1994 Մրցարշավորդները Roadracers Դոննա Մարտական Ռոբերտ Ռոդրիգես
1994 Հրաշքների ծառուղի El callejón de los milagros Ալմա Դրամա
1994 Ռեբել մայրուղին Rebel Highway Դոննա սերիալ,
Դրամա
Ալան Արկուշ, ... Ռենե Զելվեգեր
1994 Արծվուհու թռիչքը El vuelo del águila Ջուանա Կատալինա Ռոմերո սերիալ Խորխե Ֆոնս
1994 Չերի փողոցը Cherry Street, South of Main Կատակերգություն
1995 Կորած սերը El callejón de los milagros Ալմա Դրամա Խորխե Ֆոնս
1995 Հանդուգնը Desperado Կարոլինա Մարտական Ռոբերտ Ռոդրիգես Անտոնիո Բանդերաս,
Չիչ Մարին,
Սթիվ Բուշեմի,
Քվենտին Տարանտինո,
Դենի Տրեխո
1995 Չորս սենյակներ Four Rooms հեռուստատեսությունում պարող աղջիկը, (էպիզոդիկ) Կատակերգություն Էլիսոն Անդերս,
Ալեքսանդր Ռոքուել,
Ռոբերտ Ռոդրիգես,
Քվենտին Տարանտինո
Թոմ Ռոթ,
Մադոննա,
Անտոնիո Բանդերաս,
Քվենտին Տարանտինո,
Բրյուս Ուիլիս
1995 Արդար խաղ Fair Game Ռիտա Մարտական Էնդրյու Սայփս Ուիլյամ Բոլդուին
1995 Մայրամուտից մինչև լուսաբաց From Dusk Till Dawn Սաթանիկո Փանդեմոնիում Սարսափ,
Ֆենտեզի
Ռոբերտ Ռոդրիգես Ջորջ Կլունի,
Հարվի Քեյթլ,
Քվենտին Տարանտինո,
Ջուլյեթ Լյուիս,
Չիչ Մարին,
Դենի Տրեխո
1996 Փախստականները Fled Կորա Մարտական Քևին Հուքս Լորենս Ֆիշբորն,
Սթիվեն Բոլդուին
1996 Ուղեկցիր ինձ տուն Follow Me Home Դրամա Փիթեր Բրեդ
1997 Շտապես՝ մարդկանց կծիծաղեցնես Fools Rush In Իզաբել Ֆուենտես Ուիթման Մելոդրամա,
Կատակերգություն
Էնդի Թենանտ Մեթյու Պերի
1997 Կուզիկը Նոթրդամից The Hunchback Էսմիրալդա Դրամա Փիթեր Մեդակ
1997 Պառակտման եզրին Breaking Up Մոնիկա Դրամա Ռոբերտ Գրինուոլդ Ռասսել Քրոու
1997 Սիսոլիտան և Դիասոլիտան Sistole Diastole Կարմելիտա Կարճամետրաժ Կարլոս Կուարոն
1997 Լավ մարդիկ Gente bien Թերեզա սերիալ Ֆրանցիսկո Ֆրանկո,
Ալֆրեդո Գուրոնա
1998 Ստուդիա 54 54 Անիտա Ռանդազո Դրամա Մարկ Քրիստոֆեր Ռայան Ֆիլիպ,
Նիվ Քեմբլ,
Մայք Մայերս,
Բրեկին Մեյեր
1998 Արագաշարժ Գարին The Velocity of Gary Մերի Կարմեն Դրամա Դեն Այրլենդ
1998 Ֆակուլտետ The Faculty բուժքույր Ռոզա Հարփեր Ֆանտաստիկ,
Սարսափ
Ռոբերտ Ռոդրիգես Ջոշ Հարթնեթ,
Ջորդանա Բրյուստեր,
Էլայջա Վուդ,
Ֆամկե Յանսեն
1999 Դոգմա Dogma Serendipity Կատակերգություն Քևին Սմիթ Բեն Աֆլեք,
Մեթ Դեյմոն,
Ալան Ռիքման,
Ջեյսոն Լի,
Քրիս Ռոք
1999 Սպային ոչ-ոք չի գրում El coronel no tiene quien le escriba Ջուլլիա Դրամա Արթուր Ռիփսթեյն
1999 Վայրի, վայրի Ուեսթը Wild Wild West Ռիտա Էսկոբար Մարտական,
Ֆանտաստիկ,
Վեստեռն,
Կատակերգություն
Բարրի Զոնենֆելդ Ուիլ Սմիթ,
Քևին Քլայն
1999 Անկախ լինզան Independent Lens սերիալ,
Փաստագրական
Կոնի Ֆիլդ, ...
2000 Ժամանակի ծածկագիր Timecode Ռոզա Դրամա Մայք Ֆիգիս
2000 Հիմարների ցանցը Chain of Fools Կոլկո Կատակերգություն Պոնտուս Լևինհիլմ,
Փաթրիկ վոն Կրուսենցյենա
Ջեֆ Գոլդբլյում,
Էլայջա Վուդ
2000 Վատնելով կյանքը La gran vida Լոլա Կատակերգություն Անտոնիո Կուադրի
2001 Հոթել Hotel Չարլի Բոնուքս Դրամա Մայք Ֆիգիս
2001 Թիթեռնիկների ժամանակը In the Time of the Butterflies Միներվա Դրամա,
Մելոդրամա
Մարիանա Բարոսո
2002 Ֆրիդա Frida Ֆրիդա Կահլո Կենսագրական,
Դրամա
Ջուդի Թեյլոր Անտոնիո Բանդերաս,
Էշլի Ջադ,
Էդվարդ Նորթոն,
Ջեֆրի Ռաշ
2003 Լրտեսների երեխաները 3. Խաղն ավարտված է Spy Kids 3-D։ Game Over Ցեսկա Գիգլես Ֆանտաստիկ,
Ընտանեկան
Ռոբերտ Ռոդրիգես Անտոնիո Բանդերաս,
Կարլա Գուջինո,
Ալեքսա Վեգա,
Դերիլ Սաբարա,
Սիլվեսթր Ստալոնե,
Չիչ Մարին,
Դենի Տրեխո,
Սթիվ Բուշեմի,
Ջորջ Կլունի,
Էլայջա Վուդ,
Սելենա Գոմես
2003 Մի անգամ Մեքսիկայում Once Upon a Time in Mexico Կարոլինա Մարտական,
Քրեական
Ռոբերտ Ռոդրիգես Անտոնիո Բանդերաս,
Ջոնի Դեփ,
Միքի Ռուրկ,
Եվա Մենդես,
Դենի Տրեխո,
Էնրիկի Իգլեսիաս,
Չիչ Մարին
2004 Մայրամուտից հետո After the Sunset Լոլո Քիրիլիո Մարտական,
Դրամա,
Կատակերգություն
Բրետ Ռետներ Փիրս Բրոսնան,
Վուդի Հարելսոն
2006 Ավազակուհիները Bandidas Սառա Սանդովալ Կատակերգություն,
Վեստեռն
Հոակին Ռոնինգ,
Էսլեն Սանդբերգ
Պենելոպե Կրուս,
Սթիվ Զան
2006 Հարցրու փոշուց Ask the Dust Քամիլիա Դրամա,
Մելոդրամա
Ռոբերտ Տաուն Քոլին Ֆարել,
Դոնալդ Սազերլենդ
2006 Միայնակ սրտերը Lonely Hearts Մարթա Բեք Դրամա,
Թրիլեր
Թոդ Ռոբինսոն Ջոն Տրավոլտա,
Ջարեթ Լեթո
2006 - 2010 Հիմարիկը Ugly Betty Սոֆիա Ռեյես Դրամա,
Կատակերգություն,
Սերիալ
Վիկտոր Նելի կրտսեր, ...
2006 Ստուդիա 30 30 Rock Էլիզա Պադրիերա Կատակերգություն,
Սերիալ
Դոն Սարդինո, ... Ալեք Բոլդուին
2007 Տիեզերքի միջով Across the Universe երգող բուժքույր Երաժշտական Ջուլի Թեյմոր
2008 Ռոբերտ Ուիլսոն. Տեսառեպարտյորները Robert Wilson։ Video Portraits Կարճամետրաժ Մարինա Զիմովիչ
2009 Մի վամպիրի պատմություն Cirque du Freak։ The Vampire's Assistant մադամ Տրուսկա Ֆենտեզի,
Թրիլեր
Փոլ Վայց
2010 Համադասարանցիները Grown Ups Ռոքսաննա Չեիս-Ֆեդեր Կատակերգություն Դենիս Դուգան Ադամ Սենդլեր,
Սթիվ Բուշեմի,
Քևին Ջեյմս,
Ռոբ Շնայդեր,
Քրիս Ռոք
2011 Ամերիկացին Americano Լոլա Դրամա Մաթյե Դեմի
2011 Կոշկավոր կատուն Puss in Boots Կիթթի Փափկաթաթիկ Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Քրիս Միլեր Անտոնիո Բանդերաս
2011 Կյանքի վերջին կայծը La chispa de la vida Լուիզա Դրամա Ալեքս դե լա Իգլեսիա
2012 Ծովահենները. Անհաջողակների ավազակախումբը The Pirates! Band of Misfits Կուտլազ Լիզ (հնչյունավորում) Մուլտֆիլմ Պիտեր Լորդ,
Ջեֆ Նյուիթ
Հյու Գրանտ
2012 Հատկապես վտանգավոր են Savages Ելենա Դրամա,
Թրիլեր
Օլիվեր Սթոուն Թեյլոր Կիթչ,
Ջոն Տրավոլտա,
Բենիսիո Դել Տորո
2012 Հաստլիկը ռինգում Here Comes the Boom Բելլա Ֆլորես Կատակերգություն Ֆրենկ Կորաչի Քևին Ջեյմս
2013 Համադասարանցիները 2 Grown Ups 2 Ռոքսաննա Չեիս-Ֆեդեր Կատակերգություն Դենիս Դուգան Ադամ Սենդլեր,
Թեյլոր Լոտներ,
Սթիվ Բուշեմի,
Քևին Ջեյմս,
Մայլո Վենտիմիլյա,
Քրիս Ռոք

Պրոդյուսեր խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2001 Թիթեռների ժամանակը In the Time of the Butterflies
2002 Ֆրիդա Frida
2003 Մալդոնադոյի հրաշքը The Maldonado Miracle
2006-2010 Հիմարիկը (սերիալ) Ugly Betty
2013 Մարգարե The Prophet

Ռեժիսուրա խմբագրել

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2003 Մալդոնադոյի հրաշքը The Maldonado Miracle

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2007-great-immigrants/
  6. Love, Bret (March 2003). «The Beautiful Mind of Salma Hayek». Razor Magazine, p. 48.
  7. «Footlights». The New York Times. 1997 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2010 թ․ Մայիսի 23-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Salma Hayek». Inside the Actors Studio. 11. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին. {{cite web}}: Unknown parameter |airdate= ignored (օգնություն); Unknown parameter |network= ignored (օգնություն)
  9. «Salma Hayek Biography». Biography.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2009 թ․ Մայիսի 10-ին.
  10. «Имя.com». imya.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 12-ին.
  11. «Сальма Хайек)». Cosmopolitan. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 25-ին.
  12. «Salma Hayek». Hello!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 24-ին. «...raised in a conservative Catholic family...»
  13. "Famous People With ADHD and Learning Disabilities" ADDitude Magazine
  14. «Ariel > Ganadores y nominados > XXXVII 1995» (Spanish). Academia Mexicana de Artes y Ciencias Cinematográficas. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Издательский Дом «Новый Взгляд» " Была нелегалкой из Мексики:
  16. «Stella Adler Alumni». stellaadler-la.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 19-ին.
  17. «El coronel no tiene quien le escriba, de Arturo Ripstein representará a México en los Premios Oscar» (Spanish). El Mundo. 1999 թ․ նոյեմբերի 6.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. «The 31st Annual Creative Craft Daytime Emmy Awards» (Press release). National Academy of Television. 2004 թ․ մայիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 5-ին.
  19. «Prince and Salma Hayek Create 'Te Amo Corazon'». PRNewswire. 2005 թ․ դեկտեմբերի 12.
  20. «Salma Hayek, Pinault cancel engagement». Reuters.com. 2008 թ․ հուլիսի 18. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.
  21. «Star-Ledger article on remarriage in Venice». Nj.com. 2009 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 9-ին.