Սալկին (արաբ․՝ سلقين‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում՝ Իդլիբի մարզում։ Հարեմի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ունի 23700 բնակչություն[1]։

Քաղաք
Սալկին
արաբ․՝ سلقين‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԻդլիբի մարզ
ՄինտակաՀարեմի գավառ
ՆահիյաՍալկինի շրջան
ԲԾՄ459 մ
Բնակչություն23700 մարդ (2004[1])
Ժամային գոտիUTC+2
Սալկին (Սիրիա)##
Սալկին (Սիրիա)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը տեղակայված է մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ ՝ Թուրքիայի հետ սահմանին մոտ։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 459 մ[2]։
Սալկինը գտնվում է մարզի վարչական կենտրոն Իդլիբ քաղաքից մոտ 26 կմ դեպի հյուսիս-արևմուտք և երկրի մայրաքաղաք Դամասկոսից 287 կմ դեպի հյուսիս։

Սալկինը շրջապատված է ձիթապտղի ու այլ մրգատու ծառերով։ Այգիներից ու բանջարանոցներից ստացված բերքն արտահանվում է։ Սալկինում շատ են աղբյուրները[3]։

Բնակչություն խմբագրել

Բնակչության հիմնական մասը կազմում են սուննի մուսուլմանները[3][4], սակայն կա նաև ալավիտների ոչ մեծ համայնք[4]։

2004 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 23 700 մարդ[5]։

Պատմություն խմբագրել

Սալկինը միջնադարյան պատմիչ Իզ ալ-Դին իբն Շադեդ ալ-Հալաբիի կողմից հիշատակվում է որպես Հալեպի նահանգի 22 լքված կամ ավերված ամրոցներից մեկը, որ ավերվել է 13-րդ դարի վերջում, երբ մոնղոլներն արշավել են Սիրիա։ Այդ ժամանակ տարածաշրջանում իշխանությունն անցնում է մամլուքներին, ովքեր այդպես էլ չեն վերանորոգում Սալկինում գտնվող ամրոցը[6]։

Սիրիայի քաղաքացիական պատերաազմի ժամանակ՝ 2012 թվականի նոյեմբերին, ապստամբները գրավում են քաղաքը։ Այնուամենայնիվ, 2013 թվականի հունվարին տեղի ունեցած ընտրություների ժամանակ Սալկինի բնակչության 70 %-ը սատարեց նախագահ Բաշար ալ-Ասադին, ինչը լարվածություն առաջացրեց հակառակորդ ուժերի միջև, բայց լուրջ բախումներ տեղի չունեցան[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 General Census of Population and Housing 2004. Syria Central Bureau of Statistics (CBS). Idlib Governorate. Archived at [1]. (Արաբերեն)
  2. «Salqin, Syria Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  3. 3,0 3,1 Boulanger, 1966, p. 479.
  4. 4,0 4,1 4,2 Atassi, Basma. Syrian town takes strife in stride. Al Jazeera English. 2013-01-20.
  5. «Syria: Governorates, Major Cities & Localities» (անգլերեն). City Population. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 10-ին.
  6. Raphael, 2010, pp. 89-90.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալկին» հոդվածին։