Սալիխ Սայդաշև

թաթար կոմպոզիտոր

Սայդաշև Սալիխ Քամալետդին ուլի (թաթարերեն՝ Säydäşev Salix Camaletdin ulı, Salix Säydäş[1], թաթարերեն կյուրեղագիր՝ Сәйдәш(ев) Салих Җамалетдин улы, ռուս.՝ Сайда́шев Сали́х Замалетди́нович, դեկտեմբերի 3, 1900(1900-12-03), Կազան, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 16, 1954(1954-12-16), Մոսկվա, ԽՍՀՄ), թաթար կոմպոզիտոր և դիրիժոր։ Արժանացել է Թաթարական ԻԽՍՀ ժողովրդական արտիստի (1951), մշակույթի պատվավոր գործչի (1939) կոչումների։ Համարվում է թաթարական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիր հայրերից մեկը։

Սալիխ Սայդաշև
Ծնվել էդեկտեմբերի 3, 1900(1900-12-03)
Կազան, Ռուսական կայսրություն
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Մահացել էդեկտեմբերի 16, 1954(1954-12-16) (54 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿազանի Նովո Տատարսկի սլոբոդայի թաթարական գերեզմանատուն
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունMöxämmädiä?
 Salikh Saydashev Վիքիպահեստում
Կազանյան այն շենքը, որտեղ ապրել է Սալիխ Սայդաշևը և ելույթ է ունեցել ռուս բանաստեղծ Վլադիմիր Մայակովսկին

Գործունեությունը խմբագրել

Սայդաշևն իր ողջ գործունեությամբ խթանել է երաժշտական մի շարք ժանրերի, այդ թվում՝ օպերայի, բալետի, երաժշտական կոմեդիայի, սիմֆոնիկ, երգչախմբային, ժողովրդական ու փոփ երաժշտության սկզբնավորումն ու զարգացումը թաթարական երաժշտարվեստում։ Նրա ստեղծագործական աշխատանքի կարևորագույն մասն է կազմում մեծածավալ դրամատիկական թատերգությունների համար երաժշտություն հեղինակելը, որոնց շարքում արվեստի բարձր մակարդակով առանձնանում են հատկապես Կարիմ Տինչուրինի Կապույտ գլխաշորը (1926) և Բոլորը միասին (1932), Տաչի Գիզզաթի Բանվորներ վարձողը (1928) պիեսների համար Սայդաշևի գրած երաժշտական երկերը։ 1922-1948 թվականներին Սայդաշևը, երաժշտություն հորինելու հե մեկտեղ, աշխատել է որպես Կազանում գործող թաթարական ակադեմիական թատրոնի երաժշտական մասի ղեկավար ու դիրիժոր և, բացի այդ, համերգներ էլ է ղեկավարել։

Հիշատակը խմբագրել

  • 1962 թ. Կազանի փողոցներից մեկը կոչվել է Սալիխ Սայդաշևի անունով։
  • 2012 թվականի մայիսի 11-ին Կազանի քաղաքային խորհրդի որոշմամբ քաղաքի թիվ 17 երաժշտական դպրոցն անվանակոչվել է նրա պատվին[2][3]։

1990 թ. Կազանում բացվել է Սալիխ Սայդաշևի թանգարանը[4]։ Այդ նույն տարվա դեկտեմբերի 15-ից նրա անունով է կոչվել Կազանում գործող Թաթարստանի պետական մեծ համերգասրահը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. via Russificized form Салих Сайдаш(ев); also spelled Salix Səjdəş(ef) in Janalif
  2. «17нче санлы балалар музыка мәктәбенең «Татарстан Республикасында электрон мәгариф» порталындагы сәхифәсе». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  3. «Казан мэриясе рәсми порталы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  4. «Музей С. Сайдашева». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  5. [1](չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել