Սալար Ջանգի թանգարան (տելուգու՝ సాలార్ జుంగ్ మ్యూజియం), գեղարվեստական թանգարան, որը գտնվում է Մուսի գետի հարավային ափին՝ Հնդկաստանում՝ Հայդարաբադ քաղաքում՝ Տելանգանայում։ Հնդկաստանի ազգային երեք թանգարաններից մեկն է։ Այսեղ պահպանվում են քանդակագործության, նկարների, փայտե փորագրումների, ձեռագրերի, կերամիկայի, մետաղե արտադրանքի, գորգերի, ժամացույցների հավաքածուներ, կահույք՝ Ճապոնիայից, Չինաստանից, Բիրմայից, Նեպալից, Հնդկաստանից, Իրանից, Եգիպտոսից, Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից։ Հավաքածուն ստացվել է Սալար Ջանգ ընտանիքի սեփականությունից։

Սալար Ջանգի թանգարան
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Հնդկաստան[1]
ՏեղագրությունNayapul?
ՎայրHaidrabad?
Հիմնադրվել է1951
Այցելուներ1 124 776 մարդ
Կայքsalarjungmuseum.in(անգլ.), salarjungmuseum.in/hin/index.html(հինդի) և salarjungmuseum.in/telg/index.html
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանի հավաքածուի մեծ մասը ձեռք է բերվել Միր Յուսուֆ Ալի խանի կողմից, որը հայտնի էր Սալար Ջագ III անվամբ։ 1914 թվականաին Հայդարաբադի նիզամ Օսման Ալի խանի օրոք փոխվարչապետի պաշտոնից ազատվելուց հետո նա իր կյանքը նվիրել է արվեստի և գրականության գանձերի հավաքմանը՝ 35 տարեկան հասակից մինչև մահ։ Նրա մահից հետո նրա անունը որպես համաշխարհային ճանաչում ունեցող արվեստի գիտակի անմահացնելու համար Dewan Deodi պալատում գտնվող նրա հավաքածուի ավելի քան 43 000 առարկա և 50 000 գիրք ու ձեռագիր փոխանցվել է թանգարանին[2]։

Սալար Ջանգի թանգարանն հասարակության համար բացվել է 1951 թվականի դեկտեմբերի 16-ին՝ այդ ժամանակվա վարչապետ Ջավահառլալ Ներուի կողմից։ 1958 թվականին Սալար Ջանգ III-ի ժառանգները համաձայնում են հավաքածուն նվիրաբերել Հնդկաստանի կառավարությանը։ 1961 թվականին պառլամենտի ակտով Սալար Ջանգի թանգարանը և նրա գրադարանը հայտարարվում են պետական նշանակության հիմնարկություններ[3]։ Դրանց կառավարումը վստահվում է Հոգաբարձուների ինքնավար խորհրդին Անդհրա-Պրադեշ նահանգի նահանգապետի ղեկավարությամբ։ Նրա կազմում ներառում էր 10 անդամ, որոնք ներկայացնում էին Հնդկաստանի կառավարությունը, Անդհրա-Պրադեշ նահանգը, Օսմանյան համալսարանը և Սալար Ջանգ ընտանիքի մեկ ներկայացուցիչ[4]։

1968 թվականին թանգարանը տեղափոխվել է Աֆսալ Գունջ շրջան, որտեղ և գտնվում է հիմա։ 2006 թվականին թանգարանի արձանագրությունների դահլիճում հրդեհ է բռնկվել, բարեբախտաբար ոչ մի ցուցանմուշ չի վնասվել։ 2015 թվականին թանգարանում բացվել է ցուցահանդես, որում ներկայացվել է 1962, 1979 և 1981 թվականներին[5] թանգարանին նվիրաբերված վերջին 2300 տարիների տարբեր դինաստիաների 600 մետաղադրամ։ Նույն թվականին թանգարանի տանիքին տեղադրվել է արևային էլեկտրակայան՝ հոսանքի ծախսերը կրճատելու համար։ Թանգարանի պլանների մեջ է մտնում նաև այցելուների գոտում Wi-Fi ապահովվումը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. GeoNames — 2005.
  2. «Fire scare at Salar Jung museum». The Times of India (անգլերեն). 2006 թ․ նոյեմբերի 4. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. «SJM to dig out artifacts' facts from state archives, at last». The Times of India (անգլերեն). 2011 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  4. «Brief History and Evolution of the Museum» (անգլերեն). Salar Jung Museum. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. J.S. Iftekhar (2015 թ․ հունվարի 30). «New coins gallery to open at Salar Jung Museum». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
  6. T. Lalith Singh (2015 թ․ հունիսի 24). «Salar Jung Museum to go Wi-Fi». The Hindu (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 12-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալար Ջանգի թանգարան» հոդվածին։

Արտաքին հղումներ խմբագրել