Սալանգեն (նորվ.՝ Salangen), կոմունա Նորվեգիայի Թրոմս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Շովեգան քաղաքն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 457.89 կմ² տարածք[2]։

Սալանգեն
նորվ.՝ Salangen
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էԹրոմս
ՎարչկենտրոնՇովեգան
Հիմնական լեզուչեզոք (այսինքն կոմունան չի ընտրել լեզուներից որևէ մեկը)
Բնակչություն (2007)2169
Տարածք457.89
Հիմնադրված էհունվարի 1, 1871[1] թ.
Սահմանակցում էԴյուրյո, Սյորռեիսա, Բարդու, Լավանգեն և Իբեսթադ
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ1923
salangen.kommune.no
Սալանգեն կոմունան Թրոմս ֆյուլքեի քարտեզին

Կուոմնան ստեղծվել է 1871 թվականի հունվարի 1-ին՝ առանձնանալով Իբեսթադ կոմունայից։ Անվանումը առաջացել է Սալանգեն ֆյորդի անվանումից։ Գործում է նորվեգական եկեղեցուն պատկանող եկեղեցի։

Սալանգենի զինանշանը խմբագրել

Սալանգեն կոմունայի զինանշանը իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի փոկ[2]։

Բնակչություն խմբագրել

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Սալանգեն կոմունայում բնակվում է 2169 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազում է գրանցել, սակայն վերջին 35 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա[2]։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Juvkam D. Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingenStatistics Norway, 1999. — P. 80. — ISBN 82-537-4684-9 — ISSN 0806-2056
  2. 2,0 2,1 2,2 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen". (նորվեգերեն)