Սալամանկա (իսպ.՝ Salamanca) քաղաքը գտնվում է Իսպանիայի արևմուտքում, մտնում է Իսպանիայի Կաստիլիա և Լեոն ինքնավար համայնքի կազմի մեջ։ Համանուն մարզի կենտրոնն է։ Նրա և Պորտուգալիայի սահմանի եղած հեռավորությունը կազմում է 80 կիլոմետր։

Բնակավայր
Սալամանկա
իսպ.՝ Salamanca[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ներքին բաժանումQ5720447?, Q25413937?, Barrio del Oeste?, Q24939503?, Q25413925? և Q5398126?
Մակերես39,56 կմ²
ԲԾՄ798 մետր
Բնակչություն143 954 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ923
Փոստային դասիչ37001–37009
Ավտոմոբիլային կոդSA
Պաշտոնական կայքsalamanca.es
Սալամանկա (Իսպանիա) (Իսպանիա)##
Սալամանկա (Իսպանիա) (Իսպանիա)

Իսպանիայի կարևոր մշակութային կենտրոններից մեկն է։ Հին քաղաքը գտնվում է 778 մետր բարձրության վրա, Տորմես գետի հյուսիսային ափին։ 1988 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդգրկել է այն Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2002 թվականին ճանաչվել է որպես Եվրոպայի մշակութային մայրաքաղաք։

Սալամանկայի բնակչությունը կազմում է 160 հազար մարդ։ Ունի երկաթուղային կայարան և օդանավակայան, պետական և կաթոլիկ համալսարաններ։

Պատմություն խմբագրել

Քաղաքը մեծ նշանակություն է ունեցել իբերների ժամանակաշրջանից։ Հիշատակվում է որպես վակկեյների (կելտական ցեղ) Հելմանտիկա քաղաք, Մ․թ․ա․ 217 թվականին Հաննիբալի նվաճման ժամանակ[3]։ Հռոմեացիների ժամանակաշրջանում այստեղ է եղել ամենակարևոր փոխադրամիջոցը Տորմես գետի վրայով, «Արծաթե ճանապարհով» մինչև Կադիս նավահանգիստ։ 7-րդ դարում, երբ այստեղ են հաստատվել Վեստգոթերը, ունեցել են իրենց եպիսկոպոսը։ Արաբական նվաճումներից հետո (712 թ) հոգևոր կենտրոն դարձավ Օվիեդո քաղաքը։ Սալամանկայի քրիստոնեական բնակչությունը վերափոխվեց արաբների 1087-1102 թվականների Ռեկոնկիստայի ժամանակ, իսկ 1178 թվականին Ֆերդինանդ 2-րդը Սալամանկայում հավաքեց իր «կորտեսները» խմբավորումները և տվեց նրանց առանձնահատուկ առավելություններ։

Սալամանկան մշակութային ծաղկուն գագաթնակետին հասավ է 16-րդ դարում, չնայած նրա նշանակությունը էապես անկում ապրեց 17-րդ դարում։ 1812 թվականին քաղաքից ոչ հեռու պայքար սկսվեց անգլիացի և ֆրանսիացի զինվորների մեջ։ Քաղաքացիական պատերազմի տարիներին քաղաքը որպես ժամանակավոր մայրաքաղաք ծառայել է ֆրանկիստներին։

Տեսարժան վայրեր խմբագրել

 

1985 թվականին Սալամանկայի հին քաղաքը մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմի մեջ և ճանաչվել է որպես Համաշխարհային ժառանգության օբյեկտ։

Գլխավոր քաղաքային հրապարակը՝ Պլասա-Մայորը, ձևավորել է (1729-1733) բարոկկոյի գլխավոր ներկայացուցիչ Չուրրիգուերայի կողմից։ Հրապարակում, իսպանական թագավորների և գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի քանդակներով ձևավորված կամարաշարով շինությունն է՝ ռատուշան (քաղաքապետարանը)։ Եղել են ժամանակներ, երբ նրա առաջ անցկացվել է կորիդաներ։

Նոր տաճարի մեջ կարելի է ենք տեսնել քարից կերտված տիեզերագնացի մարմին, որը զարմացնում է տեսնողներին։ 1992 թվականի վերակառուցման ժամանակ դա կերտել է Միգել Ռոմերոն։ Վերակառուցումների ժամանակ այդպիսի տարեր ներառելը տեղի ավանդույթն է։ 2010 թվականին վանդալները կոտրել են քանդակված տիեզերագնացի աջ ձեռքը, դրանից առաջ վնասված է եղել դեմքը։ Դրա համար քանդակը թողնում է այնպիսի տպավորություն, որ կարծես թե ունի մի դարի պատմություն[4]։

Սալամանկան ունի շատ վանքեր, որոնցից նշանավորներն են`

  • Հին տաճար (ռոմանական ճարտարապետություն) (1140 թվական)
  • Նոր տաճար (1513 թվական, կառուցվել է ավելի քան 200 տարի շարունակ)
  • Սուրբ Էստեբան դոմինիկյան արական մենաստան՝ վերածննդյան տաճար (1524—1610) և այն դահլիճի մնացորդներ, որտեղ 1486 թվականին ելույթ է ունեցել Քրիստափոր Կոլումբոսը
  • դոմինիկյան կանանց մենաստանը՝ շքեզ ձևավորված վերածննդյան սյունաշարով (16-րդ դար)
  • Սուրբ Կիպրիանոսի եկեղեցին, որի տակ քարանձավի մեջ նա սև մագիա է քարոզել
  • Սուրբ Մարտինա եկեղեցի (12-րդ)

Համալսարան խմբագրել

 
Լուիս դե Լեոնի արձանը համալսարանի դիմաց

Սալամանկայի համալսարանը Եվրոպայի ամենահին համալսարաններից է, հիմնվել է 1254 թվականին։ Մինչև 16-րդ դարի վերջը դրան ավելի քիչ նշանակություն են տվել, քան Բոլոնյային, Փարիզին և Օքսֆորդին։ Տեղացի պրոֆեսորներից մեկը` Փրանսիսկո դե Վիտորիան, 16-րդ դարում միջազգային իրավունքի հիմքը դրեց։ 1584 թվականին համալսարանում սովորել է 7000 ուսանող։ Դրանից հետո անկում է ապրել և 1875 թվականին ուանողների թիվը դարձել է 391։

Համալսարանի գլխավոր շենքը, կառուցվել է 1415-33 թվականներին և այնպես է կառուցվել, որպեսզի ճակատամասը լինի Նոր տաճարի կողմը։ Համալսարանի արևմտյան ճակատամասը աչքի է ընկնում պլատերեսկո ոճով (1494)։ Նրա հարևանությամբ է գտնվում ռեկտոր Միգել դե Ունամունոյի տուն-թանգարանը։

Պատկերասրահ խմբագրել

Բնակչություն խմբագրել


Ծանոթագրություններ խմբագրել

  1. Relación de Municipios y sus Códigos por ProvinciasNational Statistics Institute, 2019.
  2. 2,0 2,1 National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2023 — 2023.
  3. «Саламанка, испанский город». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Catedral Nueva de Salamanca - Wikipedia, la enciclopedia libre
  5. Instituto Nacional de Estadística III // 2001 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 5. — P. 642. — ISSN 0212-033X
  6. Instituto Nacional de Estadística III // 2002 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2002. — Iss. 311. — P. 45846. — ISSN 0212-033X
  7. Instituto Nacional de Estadística III // 2004 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2004. — Iss. 314. — P. 42356. — ISSN 0212-033X
  8. Instituto Nacional de Estadística III // 2005 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2005. — Iss. 287. — P. 39422. — ISSN 0212-033X
  9. Instituto Nacional de Estadística III // 2006 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2006. — Iss. 312. — P. 46628. — ISSN 0212-033X
  10. III // Padrón municipal de España 2007 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2007. — Iss. 311. — P. 53566. — ISSN 0212-033X
  11. Instituto Nacional de Estadística III // 2008 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2008. — Iss. 312. — P. 52072. — ISSN 0212-033X
  12. Instituto Nacional de Estadística 2009 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2009. — Iss. 309. — P. 109453. — ISSN 0212-033X
  13. Instituto Nacional de Estadística III // 2010 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2010. — Iss. 311. — P. 106195. — ISSN 0212-033X
  14. Instituto Nacional de Estadística III // 2011 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2011. — Iss. 303. — P. 138416. — ISSN 0212-033X
  15. Instituto Nacional de Estadística III // 2012 թվականի Իսպանիայի համայնքային գրանցամատյան (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2012. — Iss. 313. — ISSN 0212-033X
  16. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2013 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2013. — Iss. 311. — ISSN 0212-033X
  17. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2014 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2014. — Iss. 308. — ISSN 0212-033X
  18. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2015 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2015. — Iss. 301. — ISSN 0212-033X
  19. Instituto Nacional de Estadística III // Padrón municipal de España 2016 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2016. — Iss. 304. — ISSN 0212-033X
  20. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2017 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2017. — Iss. 316. — ISSN 0212-033X
  21. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2018 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2018. — Iss. 314. — P. 130903. — ISSN 0212-033X
  22. Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de eneroNational Statistics Institute.
  23. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2019 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2019. — Iss. 311. — P. 141278. — ISSN 0212-033X
  24. Instituto Nacional de Estadística III // Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2020 (իսպ.) // Boletín oficial del EstadoAgencia Estatal Boletín Oficial del Estado, 2020. — Iss. 340. — P. 125898. — ISSN 0212-033X
  25. National Statistics Institute Իսպանիայի մունիցիպալ ռեգիստր 2021 — 2021.
  26. National Statistics Institute Municipal Register of Spain of 2022 — 2022. — Vol. 90. — P. 1,235.

Արտաքին հղումներ խմբագրել

Թանգարաններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալամանկա (Իսպանիա)» հոդվածին։