Սագեր
Սագ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Բադեր
Լատիներեն անվանում
Anser

  Տարածվածություն


Սագեր, (լատին․՝ Anser) բադերի ընտանիքի ջրլող թռչուններ։ Հայաստանում հանդիպում է 4 տեսակ՝ մոխրագույն սագ, սպիտակաճակատ սագ, ծվվան սագ, կարմրախածի սագ։

Ընդհանուր նկարագիրը խմբագրել

Վայրի սագերը խոշոր են (2-6 կգ), ոտքերը՝ համեմատաբար երկար և ավելի լավ հարմարված քայլելուն։ Կտուցը մեծ է, որոշ տեսակներինը՝ հիմքում լայնացած։ Ընտանի սագերը հիմնականում ծագել են մոխրագույն սագերից։ Փետուրները սպիտակ են՝ տարբեր երանգներով, կտուցը և ոտնաթաթերը՝ նարնջագույն։ Փետրածածկը խիտ է։ Ձու են ածում 265-350 օրական դառնալուց հետո։ Ձվատվությունը՝ 30-70, որոշ ցեղերինը՝ 100 հատ։ Առավել արժեքավոր ցեղերից են չինական, խոլմոգորյան, արզամասյան (ՌԴ), թուլուզյան (Ֆրանսիա), պոմերանյան (Գերմանիա) և այլ սագեր։ Ըստ փետրածածկի գույնի՝ Հայաստանի տեղական սագերը բաժանվում են մոխրագույն, խայտաբղետ և սպիտակ տարատեսակների։ Տարեկան միջին ձվատվությունը՝ 8-12։ Արուների միջին կենդանի զանգվածը՝ 4-4,6 կգ է, էգերինը՝ 3,5-4,3 կգ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 108  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։