Սագարմատհա ազգային պարկ

Սագարմատհա ազգային պարկ (նեպալ.՝ सगरमाथा), գտնվում է Հիմալայներում[1]՝ Նեպալի տարածքում։ Տեղակայված է երկրի մայրաքաղաք Կատմանդուից հյուսիս-արևելք՝ Սոլուկհումբու շրջանի 1-ին պրովինցիայում։ Արևելքում այն հարում է Մակալու Բարուն ազգային պարկին, իսկ հարավում տարածվում է մինչև Դուդհ Քոսի գետը[2]։

Սագարմատհա ազգային պարկ
Տեսակազգային պարկ
Երկիր Նեպալ
ՎարչատարածքՍոլուկհումբու
Աշխարհագրական տեղադրաումԿխամբու
Հիմնվել է1976
Մակերես1148 կմ² և 124 400 հեկտար
Անվանված էԷվերեստ
Սագարմատհա ազգային պարկը գտնվում է Նեպալում
Սագարմատհա ազգային պարկ

Զբաղեցնում է 1148 կմ² տարածք Հիմալայների էկոլոգիական գոտուց։ Ազգային պարկի կարգավիճակը ստացել է 1976 թվականի հուլիսին։ Պաշտպանվող տարածքը հայտարարվել է որպես Կարևոր օրնիտոլոգիական տարածք BirdLife International կազմակերպության կողմից[3]։

Աշխարհագրություն խմբագրել

Այգին հիմնականում բաղկացած է կտրտված դժվարանցանելի տարածքներից և Վերին Հիմալայների կիրճերից։ Բարձրությունը ծովի մակարդակից 2845 մետրից (Մոնժո) մինչև 8848 մ (Սագարմատհա սար) է։

Այգու տարածքում գտնվում են հետևյալ գագաթները (որոնցից 3-ն ունեն ավելի քան ութ հազար մետր բարձրություն)։

Գագաթ Բարձրություն, մ
1 Սագարմատհա (Ջոմոլունգմա) 8848
2 Լհոցզե 8516
3 Չո-Օյյու 8201
4 Նուտցե 7855
5 Պումորի 7165
6 Ամա Դաբլամ 6856
7 Տամսերկու 6808

Այգին ընդգրկում է Դուդհ Քոսի և Բհոթ Քոսի գետերի վերին ավազանները։

Այգու արևելյան մասում՝ ծովի մակարդակից 5 կմ բարձրության վրա, գտնվում է ամենաարագ զարգացող և ամենավտանգավոր Հիմալայան լճերից մեկը՝ Իմջա Ցոն[4][5]։

Ամենամեծ բնակավայրերն են՝ Նամչե Բազար, Կումջունգ, Դոլե, Մոչերմո, Տյանգբոչե, Պանգբոչե, Մոնժո, Պերիչե։

Ստուգաբանություն խմբագրել

Սագարմատհա նեպալի լեզվվ բառ է, որ կազմված է सगर् (սագար, նշանակում է երկինք) և माथा (մատհա, նշանակում է գլուխ) բաղադրիչներից[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gurung, C. P.; Maskey, T. M.; Poudel, N.; Lama, Y.; Wagley, M. P.; Manandhar, A.; Khaling, S.; Thapa, G.; Thapa, S.; Wikramanayake, E. D. (2006). «The Sacred Himalayan Landscape: Conceptualizing, Visioning, and Planning for Conservation of Biodiversity, Culture and Livelihoods in the Eastern Himalaya» (PDF). In McNeely, J. A.; McCarthy, T. M.; Smith, A.; Whittaker, O. L.; Wikramanayake, E. D. (eds.). Conservation Biology in Asia. Kathmandu: Nepal Society for Conservation Biology, Asia Section and Resources Himalaya Foundation. էջեր 10–20. ISBN 99946-996-9-5.
  2. Bhuju, U.R.; Shakya, P.R.; Basnet, T.B.; Shrestha, S. (2007). Nepal Biodiversity Resource Book. Protected Areas, Ramsar Sites, and World Heritage Sites (PDF). Kathmandu: International Centre for Integrated Mountain Development, Ministry of Environment, Science and Technology, in cooperation with United Nations Environment Programme, Regional Office for Asia and the Pacific. ISBN 978-92-9115-033-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  3. «Sacred Himalayan Landscape». Government of Nepal – Department of National Parks and Wildlife Conservation. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  4. «Imja Tsho, Nepal». NASA.
  5. «Evaluating the growth characteristics of a glacial lake and its degree of danger of outburst flooding». Norwegian Journal of Geography.
  6. Turner, R. L. (1931). सगर् sagar Արխիվացված 2019-09-13 Wayback Machine and माथा matha Արխիվացված 2019-09-13 Wayback Machine in: A comparative and etymological dictionary of the Nepali language. K. Paul, Trench, Trubner, London.

Արտաքին հղումներ խմբագրել