Սաբրինա Գոնսալես Պաստերսկի

Սաբրինա Գոնսալես Պաստերսկի (անգլ.՝ Sabrina Gonzalez Pasterski, հունիսի 3, 1993(1993-06-03), Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս Չիկագոյից, ով ուսումնասիրում է լարերի տեսություն և տարրական մասնիկների ֆիզիկա[1]։ Նա ինքն իրեն նկարագրում է որպես «առաջին սերնդի կուբայամերիկացի և Չիկագոյի հանրային դպրոցների հպարտ շրջանավարտ»։ Ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) բակալավրիատը և ներկայումս Հարվարդի համալսարանի ասպիրանտ է։

Սաբրինա Գոնսալես Պաստերսկի
Ծնվել էհունիսի 3, 1993(1993-06-03) (30 տարեկան)
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն Կուբա և  ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և հեղինակ
Հաստատություն(ներ)Boeing Phantom Works
Ալմա մատերՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի համալսարան և Illinois Mathematics and Science Academy?
Տիրապետում է լեզուներինամերիկյան անգլերեն
Գիտական ղեկավարAndrew Strominger?
Ազդվել էՋեֆ Բեզոս
Կայքphysicsgirl.com
 Sabrina Gonzalez Pasterski Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Գոնսալես Պաստերսկին ծնվել է 1993 թվականի հունիսի 3-ին Չիկագոյում, Մարկ Պաստերսկու և Մարիա Գոնսալեսի ընտանիքում։ Նրա հայրը էլեկտրատեխնիկ է, ով քաջալերել է Սաբրինային հետևել իր երազանքներին[2]։ 1998 թվականին ընդգրկվել է Էդիսոնի կրոնական շնորհալի կենտրոնը (Edison Regional Gifted Center), իսկ 2010 թվականին ավարտել է Իլինոյսի Մաթեմատիկայի և գիտության ակադեմիան[3]։

Գոնսալես Պաստերսկին ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերել ավիացիայի ոլորտում։ Նա թռիչքի իր առաջին դասը վերցրել է 2003 թվականին[4], իսկ արդեն 2006 թվականին իր նախագծով սկսել է ինքնաթիռ կառուցել[5]։ 2007 թվականին Կանադայում միայնակ կարողացել է վարել Cessna 150 ինքնաթիռը, որից հետո՝ 2008 թվականին, ստացել է իր ինքնաթիռը վարելու վկայական[6]։ Նրա ԱՄՆ-ի տարածքի վրա ինքնաթիռով առաջին ինքնուրույն թռիչքը կատարվել է 2009 թվականին իր օդաչու-դասավանդող Ջեյ Մայարդի հավանությամբ[7]։

Գոնսալես Պաստերսկու գիտական հերոսների թվում են Լեոն Լեդերմանը, Դադլի Հերսչբախը և Ֆրիման Դեյսոնը։ Ըստ իր խոսքերի, նրան ֆիզիկայով հրապուրել է Ջեֆ Բեզոսը։ Նա աշխատանքի առաջարկներ է ստացել «Blue Origin» կազմակերպության կողմից, Amazon.com-ի Ջեֆ Բեզոսի և Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունից (ՆԱՍԱ)[8]։

2014 թվականից տեղափոխվել է Հարվարդի համալսարան՝ ֆիզիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ստանալու համար[9]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 2010, Իլինոյսի ավիացիոն առևտրի ասոցիացիայի Արդյունաբերության նվաճման մրցանակ[5]
  • 2012, Մինչև 30 տարեկան 30 գիտնականներ[9]
  • 2012, Երիտասարդ գիտնականների մրցանակ Լինդաուի Նոբելյան դափնեկիրների կոնֆերանսից[9]
  • 2013, Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ակադեմիայի ֆիզիկայի բաժանմունքի Orloff կրթաթոշակային մրցանակ[10]
  • 2015, Forbes «30 տարեկանից փոքր 30 հայտնիներ»[11]
  • 2015, Հերց գիտական ընկերության անդամ[12]
  • 2017, Forbes «30 տարեկանից ցածր 30 աստղեր»[13]
  • 2017, Մարի Քլեր Գյունիուսի մրցանակ[14]
  • 2017, Սիլիկոնային հովիտ Comic Con Headliner[15]

Լուսաբանումը ԶԼՄ-ներում խմբագրել

ozy.com-ում նրա մասին հոդվածը հրապարակելուց հետո[16], դերասան Ջորջ Թեքեն Թվիթթերի իր էջում Գոնսալես Պաստերսկու մասին ասել է. "Հուսամ ես հայտնի եմ նրանով, ինչ ես անում եմ, այլ ոչ թե նրանով, ինչը ես չեմ անում։ Սուր զգացողություն"[17]: Սթիվեն Փ. Ջոբսի հոդվածը, ներառյալ իր թվիթը, կիսվել է 1,200,000 անգամ[16]։

Գոնսալես Պաստերկու հոդվածի և գործերի միջազգային լուսաբանումը հայտնվել է RT-ում, Լեհաստանի Անգորա թերթում և Չեխիայի Հանրապետության DNES-ում[18][19][20]։ 2016 թվականին ռեփեր Քրիս Բրաունը Գոնսալես Պաստերսկուն աջակցելու համար վիդեո է հրապարակել[21]։ Ֆորբսը և History Channel-ը Պաստերսկու մասին նրա հանդիսատեսների համար ալիք են հրապարակել համապատասխանաբար Մեքսիկայում և Լատինական Ամերիկայում[22][23]։ «People en Español» իսպաներենով ամենակարդացվող ամսագիրը[23][24] 2016 թվականի ապրիլին Պաստերսկուն խմբագրություն է նվիրել[25]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Center for the Fundamental Laws of Nature». Harvard University. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  2. «Wondering Where The Future of Aviation Is? Wonder No More! Meet Ms. Sabrina Gonzalez Pasterski - Midwest Flyer – General Aviation Magazine». midwestflyer.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  3. «Sabrina Pasterski '10 Profiled by Chicago Tribune». IMSA 360. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «Sabrina». FAA Technical Center. 2005. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  5. 5,0 5,1 Bildilli, Jim (2011 թ․ հունվարի 5). «Wondering Where The Future of Aviation Is? Wonder No More! Meet Ms. Sabrina Gonzalez Pasterski». Midwest Flyer. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  6. «N5886Q Data». Airport Data. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  7. «What is your best achievement?» (PDF). Illinois Mathematics and Science Academy. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  8. «Who's That Girl: Sabrina Pasterski». Hearst UK. 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  9. 9,0 9,1 9,2 30 Under 30: Lindau Nobel Laureate Meeting, Scientific American profile
  10. «Orloff Awards». MIT. 2015 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  11. London, Jay (2015 թ․ հունվարի 8). «More Than 30 MIT Alumni Named to Forbes' 30 Under 30 Lists». Slice of MIT. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  12. «Hertz New Fellows 2015». The Hertz Foundation. 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  13. «30 Under 30 2017». Forbes. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  14. «The Unstoppables: Meet the Winners of Our First-Ever Young Women's Honors». Marieclaire.com. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  15. «Silicon Valley Comic Con - April 21-23, 2017». Silicon Valley Comic Con. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.
  16. 16,0 16,1 Ozy.com. Steven P. Jobs Trust. 2016 թ․ հունվարի 12. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն); Missing or empty |title= (օգնություն); Missing or empty |url= (օգնություն)
  17. Takei, George (2016 թ․ հունվարի 20). «Twitter feed». Twitter.
  18. «RT Watching the Hawks». RT. 2016 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  19. «Angora». 2016 թ․ հունվարի 31. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  20. «DNES». 2016 թ․ մարտի 14. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  21. Brown, Chris (2016). «There's A New Einstein In Town With Answers To The Universe's Biggest Mysteries – And She's A Millenial From Chicago». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  22. Gasca, Leticia. «¿Quién es Sabrina Pasterski?». Forbes Mexico. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  23. 23,0 23,1 «¿La nueva Einstein? Una joven física latina asombra al mundo de la ciencia». The History Channel (Latin America). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  24. Gasca, Leticia. «¿Quién es Sabrina Pasterski?». Forbes Mexico. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.
  25. «People en Español». Echo Media. Վերցված է 2016 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաբրինա Գոնսալես Պաստերսկի» հոդվածին։