Սաբինիանոս (ուզուրպատոր)

Սաբինիանոս (լրիվ անունն անհայտ է), հռոմեական կայսր, ուզուրպատոր 240 թ.: Ապստամբել է Հորդիանոս III-ի դեմ։ Շուտով ջախջախվել է Աֆրիկա պրովինցիայում՝ Մավրիտանիայի հռոմեական կուսակալի կողմից։ Այդ ժամանակ նրա կողմնակիցները գնացել են Կարթագեն ներում խնդրելու։

Սաբինիանոս
Դիմանկար
Ծնվել էI հազարամյակ
Մահացել է240-ականներ
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀռոմի կայսր
Վենուստոսի և Սաբինոսի կոնսուլության տարիներին Աֆրիկայում տեղի ունեցավ ելույթ Գորդիանոսի դեմ, նրա երրորդ տարում, Սաբինիանոսի գլխավորությամբ։ Մավրետանիայի կուսակալի շնորհիվ, որը պաշարել էր դավադիրներին, Գորդիանոսը այնպես ճնշեց Սաբինիանոսին, որ ապստամբները եկան Կարթագեն, որպեսզի հանձնեն Սաբինիանոսին, զղջացին իրենց հանցանքի համար և ներում խնդրեցին իրենց մեղքի համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Օգոստոսների պատմությունը», Գորդիանոս Երրորդ . XXIII. 3.